«Ցրտահարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎Ցրտահարության տեսակներ: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ցրտահարություն''', բույսերի վեգետացիայի շրջանում ցերեկային դրական ջերմաստիճաններից հետո երեկոյան և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում 0 °C-ից ցածր։ Ցրտահարությունները լինում են ուշ գարնանային և վաղ աշնանային։
== Ցրտահարության տեսակներ ==
Տարբերում են ցրտահարության 3 տեսակ, ադվեկտիվ՝ առաջանում է օդի սառը հոսանքների ներխուժման հետևանքով (որի դեմ պայքարելը գրեթե անհնար է), ճառագայթային՝ ուժեղ ճառագայթման հետևանքով հողի մակերևույթն արագ կորցնում է ջերմությունը. իջնում է 0 °C-ից ցածր, խառը՝ առաջանում է նախնական սառը օդի ադվեկցիայի և հաջորդող պարզկա ու ուժեղ ճառագայթումով գիշերվա եղանակների հետևանքով։ Ցրտահարությանը նպաստում են անտիցիկլոնային եղանակները, ուժեղ ճառագայթումը։ Ցրտահարությունը ավելի ուժեղ է ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ սառած օդը, լանջերով հոսելով, կուտակվում է՝ առաջացնելով «ցրտի լճակներ»: [[ՀՀ]]-ում, հատկապես Արարատյան դաշտում, ցրտահարությունների 80-85 %-ն ունի խառը ծագում։ Ցրտահարության աստիճանը կախված է ռելիեֆի ձևից, բույսերի զարգացման փուլից և բույսերի ցրտադիմացկունությունից։ Ցրտահարության դեմ պայքարի ձևերն են ծխածածկույթ ստեղծելը, բույսերը թանզիֆով կամ մոմլաթով ծածկելը, տաքացնելը և այլ։ Այդ միջոցներն ավելի արդյունավետ են ճառագայթային ցրտահարությունների ժամանակ։ Ամենատարածված և մատչելի եղանակը բուսական մնացորդներից այրելի կույտերի ստեղծումն է։ [[ՀՀ]]-ում կատարվել են նաև փորձեր՝ [[ծիրան]]ի այգիները օդափոխիչներով և ուղղաթիռներով պաշտպանելու համար (դրանք խառնում են գետնամերձ շերտի սառը օդը, որը շատ ավելի արդյունավետ է):։
== Արարատյան դաշտի ցրտահարություն ==
Արարատյան դաշտում ցրտահարությունների հավանականությունը կազմում է 45- 50%, ամենաուշ ցրտահարությունները դիտվել են մայիսին և նույնիսկ հունիսի վերջերին, իսկ ամենավաղը՝ [[1941]] սեպտեմբերի սեպտեմբերի 27-ին։ ՀՀ հյուսիս-արևելյան շրջաններում ուշ գարնանային ցրտահարություններ դիտվում են 10-15% հավանականությամբ։ Ցրտահարությունից ավելի շատ տուժում են գոգավորությունում աճող բույսերը, կուտակվում է սառը օդը (Մասրիկի, Վերին Ախուրյանի, Արարատյան և այլ գոգավորություններ), իսկ հարթավայրերը երիզող թեք լանջերին, բարձունքների գագաթներին սառը օդի կուտակում չի լինում։ Խոտաբույսերը և վաղ գարնանային հացաբույսերը դիմանում են -7-ից -10 °C կարճատև ցրտերին, [[սոյա]]ն՝ -3-ից -4 °C սառնամանիքներին, [[եգիպտացորեն]]ը, [[կարտոֆիլ]]ը, [[կորեկ]]ը, [[սորգո]]ն վնասվում են -2-ից 3 °C-ում։ Ոչ դիմացկուն բույսերից [[լոբի]]ն, [[բրինձ]]ը, բանջարանոցային մշակաբույսերը վնասվում են -0,5-ից -1,5 °C-ում։ Շատ շուտ վնասվում են հատկապես ծաղկած մրգատու ծառերը, [[խաղողի վազ]]ը և այլն, որոնք ցրտահարվում են 0-ից -1 °C-ում։ Լինում են նաև ձմեռային ցրտահարություններ, երբ ջերմաստիճանն իջնում է գյուղատնտեսական մշակաբույսերի դիմացկունության (հատկապես մրգատու ծառերի) կրիտիկական ջերմաստիճանից ցած։ Ձմեռային ցրտահարություններ ավելի հաճախ տեղի են ունենում ձմռան սկզբին, երբ բույսերը հարմարված չեն ուժեղ ցրտերին։ [[2001]] թվականի դեկտեմբերին եղան աննախադեպ ցրտեր, ջերմաստիճանը որոշ վայրերում իջավ մինչև -30-ից -32 °C, և մրգատու ծառերը, չթաղված խաղողի այգիները գրեթե ամբողջությամբ ցրտահարվեցին։