«Տոքսիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տոքսիններ''' (հուն․ to£ixov - թույն), բակտերիային, կենդանական և բուսական ծագման սպիտակուցային նյութեր, որոնք ունակ են ընկճել [[կենդանի]]ների և [[մարդ]]ու ֆիզիոլոգիական ֆունկցիաները և հիվանդության կամ մահվան պատճառ դառնալ։ Երբեմն «տոքսիններ են անվանում նաև ոչ սպիտակուցային բնույթի թունավոր նյութերը։ Ի տարբերություն մյուս օրգ․ և անօրգ․ թունավոր նյութերի, տոքսինների օրգանիզմ թափանցելիս հանգեցնում են հակամարմինների առաջացման։ Տոքսինների մոլ․ զանգվածը բարձր է 4-5 հազարից (ցածրամոլեկուլային նյութերը, իմունածին չեն):։ Տոքսսինները նման են [[օձ]]երի, [[կարիճ]]ների, [[սարդ]]երի և այլ թունավոր կենդանիների ու մի շարք թունավոր բույսերի թույների բաղադրության մեջ։ Առավել տարածված և ուսումնասիրված են բակտերիային տոքսիններ (օրինակ, փայտացման, դիֆթերիայի, բոտուլիզմի տոքսիններ և այլն), որոնք ստորաբաժանվում են Էքսոտոքսինների (երբ տոքսինները միջավայր են դուրս գալիս բակտերիայի կենսագործունեության ընթացքում) և էնդոտոքսինների (երբ տոքսինները ազատվում են բակտերիայի ոչնչացումից և քայքայումից հետո)։ Ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության բնույթի տարբերում են 1․ նեյրոտոքսիններ, որոնք ազդում են նյարդային ազդակի հաղորդման տարբեր փուլերի վրա, 2․ ցիտոտոքսինները քայքայում են կենսաբանական թաղանթները, 3․ ինհիբիտոր տոքսինները ընկճում են որոշակի ֆերմենտների ակտիվությունը, 4․ ֆերմենտ-տոքսինները քայքայում են օրգանիզմի կարևոր օրգ․ նյութերը ([[սպիտակուց]]ներ, բազմաշաքարներ և այլն)։ Տոքսինները օգտագործվում են անատոքսինների, բուժիչ շիճուկների ստացման համար։
 
{{ՀՍՀ}}