«Տիեզերքի ընդլայնում»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ)
'''Տիեզերքի ընդլայնում''', տիեզերքի ամբողջ մասշաբով տիեզերական [[տարածություն|տարածության]] գրեթե համասեռ և իզոտրոպ ընդլայման երևույթ ժամանակի մեջ, որը Երկրից դիտողին երևում է որպես տիեզերական [[կարմիր շեղում]]։
 
Համաձայն ժամանակակից տիեզերաբանական մոդելի՝ տիեզերքն առաջացել է այսպես կոչված [[Մեծ պայթյուն]]ի հետևանքով, որից էլ սկսվել է տիեզերքի ընդլայնումը<ref>Feuerbacher, B.; Scranton, R.։ «Evidence for the Big Bang»։ TalkOrigins։</ref><ref>Wright, E.L. ։ «What is the evidence for the Big Bang?»։ Frequently Asked Questions in Cosmology։UCLA։</ref> (կամ ընդարձակումը)։ Այսինքն՝ մենք ապրում ենք լայնացող, ընդարձակվող Տիեզերքում ([[Մետագալակտիկա]]յում)։ Տիեզերքի ընդարձակումը ապացուցվում է [[կարմիր շեղում]]ով։ Ժամանակակից ֆիզիկան կարմիր շեղումը կարող է բացատրել միայն [[Դոպլերի էֆեկտ]]ով։
 
=== Մեծ պայթյունի հիպոթեզ===
Համաձայն [[Տիեզերագիտություն|տիեզերաբանական]] ուսումնասիրությունների, տիեզերքն առաջացել է աննկարագրելի Մեծ պայթյունից, որի ուժը ստիպում է այն կազմող բոլոր նյութական զանգվածներին անընդհատ հեռանալ միմյանցից՝ չնայած նրանց միջև առկա [[գրավիտացիա|ձգողության ուժին]]։
 
Մեծ պայթյունի կամ տաք տիեզերքի գաղափարն առաջին անգամ արտահայտել է ամերիկացի ֆիզիկոս, ազգությամբ ռուս [[Գեորգի Գամով]]ը՝ 1948 թվականին։ Ըստ այս տեսության, տիեզերքի [[նյութ]]ը անհավանական [[խտություն|խիտ]] և [[ջերմաստիճան|տաք]] էր, սկզբնական ջերմաստիճանը հասնում էր մի քանի միլիարդ աստիճանի։ Սակայն հետագայում այդ նյութը ընդարձակվելով, սկսել է սառչել։ Տիեզերքի ընդարձակման հետ նյութը, [[լույս]]ն ու [[ճառագայթում]]ը ավելի ու ավելի են նոսրացել։ Մեծ պայթյունից մոտավորապես միլիարդ տարի անց [[գազ]]ի հսկա ամպերը սկսել են սեղմվել իրենց կենտրոնների շուրջը, և յուրաքանչյուր ամպ վերածվել է [[գալակտիկա]]յի։
===Կարմիր շեղում===
[[Պատկեր:Redshift.svg|left|thumb|200px|Կարմիր շեղում]]
Տիեզերքը ներկայումս էլ շարունակում է ընդարձակվել և գալակտիկաները իրարից ավելի ու ավելի են հեռանում։ Ըստ [[Էդվին Հաբլ]]ի հայտնաբերած [[Կարմիր շեղում|կարմիր շեղման]] երևույթի, որքան գալակտիկան մեզնից հեռու է, այնքան մեծ է շեղումը դեպի նրա [[սպեկտր]]ի կարմիր կողմը<ref>А. В. Засов, К. А. Постнов. Галактики и скопления галактик // Общая астрофизика. — Фрязино: Век 2, 2006. — С. 412. — ISBN 5-85099-169-7</ref>։
Տիեզերական կարմիր շեղումը կարելի է պատկերացնել հետևյալ կերպ։ Ենթադրենք լույսը՝ [[էլեկտրամագնիսական ալիք]]ը, գալիս է հեռավոր գալակտիկայից։ Այն ժամանակահատվածում, երբ լույսը տարածվում է տիեզերքում, մեծանում է տարածությունը։ Դրա հետ մեծանում է նաև լույսի հոսքը։ Համապատասխանաբար նաև՝ լույսի [[ալիքի երկարություն]]ը, ինչը նշանակում է, որ սպեկտրում գծերը շեղվում են դեպի երկարալիք ([[տեսանելի ճառագայթում|տեսանելի ճառագայթման]] դեպքում՝ կարմիր) մասը։
 
===Դոպլերի էֆեկտ===
Տիեզերական կարմիր շեղումը բացատրվում է Դոպլերի էֆեկտով<ref>Эффект Доплера в теории относительности</ref>, որը իրար հետ է կապում գալակտիկաների շարժումները։ Այդ էֆեկտը 1842 թվականին հայտնաբերել է [[Քրիստիան Դոպլեր]]ը։ Որևէ միջավայրում տարածվող [[ալիք]]ի (օրինակ՝ [[ձայն]]ի) համար պետք է հաշվի առնել ինչպես աղբյուրի շարժումը, այնպես էլ այդ միջավայրի նկատմամբ ալիքի ընդունիչի շարժումը։ Էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ՝ լույսի) դեպքում, որի տարածման համար որևէ միջավայր անհրաժեշտ չէ, [[վակուում]]ում նշանակություն ունի միայն աղբյուրի և ընդունիչի հարաբերական շարժումը<ref>Горохов А.В. Релятивистский эффект Доплера.</ref>։ Եթե ալիքի աղբյուրը շարժվում է միջավայրի նկատմամբ, ապա ալիքի երկարությունը կախված է արագությունից և շարժման ուղղությունից։ Եթե աղբյուրը շարժվում է ընդունիչի ուղղությամբ, այսինքն առաջ է անցնում իր առաքած ալիքից, ապա երկարությունը փոքրանում է, իսկ եթե հեռանում է՝ ալիքի երկությունը մեծանում է։
 
Ըստ Դոպլերի էֆեկտի, կարմիր շեղումը վկայում է նրա մասին, որ գալակտիկաները մեզնից հեռանում են։ Եթե գալակտիկաների հեռավորությունը բաժանենք նրանց շարժման արագության վրա, կստանանք տիեզերքի տարիքը։ Այդ հաշվարկից բխում է, որ 13,6 միլիարդ տարի առաջ գալակտիակաները գտնվել են մի կետում։
 
===Պուանկարեն՝ կարմիր շեղման մասին===
1 105 242

edits