«Տետրաքլորածխածին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[Image: → [[Պատկեր:
չ →‎Կիրառություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 118.
20րդ. դարում տետրաքլորածխածինը լայնորեն կիրառվում էր որպես չոր քիմիական մաքրման համար լուծիչ, որպես սռեցնող ագենտ և լավա լամպերում՝ որպես ծանր բաղադրիչ<ref>Doherty RE (2000). "A History of the Production and Use of Carbon Tetrachloride, Tetrachloroethylene, Trichloroethylene and 1,1,1-Trichloroethane in the United States: Part 1—Historical Background; Carbon Tetrachloride and Tetrachloroethylene". Environmental Forensics 1 (1): 69–81. doi:10.1006/enfo.2000.0010</ref>
 
1910 թ.-ին՝ «Pyrene Manufacturing Company of Delaware» -ը լրացնում է արտոնագիր՝ տետրաքլորածխածինը որպես կրակմարիչ օգտագործելու համար <ref>U.S. Patent 1,010,870, filed April 5, 1910</ref>։ Հեղուկը գոլորշացվում էր և մարում էր կրակը՝ ճնշելով բռնկման ժամանակ տեղի ունեցող շղթայական ռեակցիաները (20րդ դարի սկզբներին համարվում էր, որ տետրաքլորածխածնի կրակմարիչ հատկությունները պայմանավորված են միայն այրման օջախից թթվածնի հեռացմամբ)։ 1911-ին պատենտավորվում է փոքր՝ շարժական կրակմարիչ, որը ոպարունակում էր նշված միացությունը <ref>U.S. Patent 1,105,263, filed Jan 7, 1911.</ref>. Այն իրենից ներկայացնում էր բրոնզե տարա՝ ներդրված մեխանիկական պոմպով, որն օգտագործվում էր հեղուկի շիթը կրակի վրա ուղղելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, երբ հաստատվեց, որ տետրաքլորածխածնի տևական ներկայությունը ունի մի շարք բացասական ազդեցություններ առողջության համար՝ ինչպիսիք են լյարդային նեկրոզների առաջացումը՝ նմանատիպ կիրառության համար գտնվեցին ավելի անվտանգ փոխարինիչներ, ինչպիսին է տետրաքլորոէթիլենը, և դրա կիրառումը սկսեց կրճատվել սկսած 1940-ական թվականներից. Տետրաքլորածխածինը շարունակվում էր օգտագործվել որպես պահոցներում ցորենի ինսեկտիցիդ, սակայն 1970 թվականին արգելվեց դրա կիրառումը սպառողական պրոդուկտներում։