«Տենգվար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
Տենգվարի տառերի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանց ձևը ցույց է տալիս դրանց հնչողությունը։ Քուենյայի բաղաձայնային համակարգն ըստ արտաբերման տեղի բաժանվում է 5 տեսակների՝ շրթնային, ատամնային, քմային, ենտալեզվային և կոկորդային։ Ետնալեզվայինները բաժանվում են պարզ և շրթնայնացված ետնալեզվայինների։ Յուրաքանչյուր արտաբերական կետ և դրան համապատասխանող տենգվաների շարքն ունի իր անունը դասական քուենյա տարբերակում։ Ատամնային հնչյունները կոչվում են ''տինկոտեմա'' և քուենյայում ներկայացված են առաջին սյունակում։ Շրթնային հնչյունները կոչվում են ''պարմատեմա'' և ներկայացված են տենգվարի երկրորդ սյունակում, ետնալեզվայինները կոչվում են ''կալմատեմա'' և ներկայացված են չորրորդ սյունակում, իսկ շրթնայնացվածները կոչվում են ''քուեսսատեմա'' և ներկայացված են չորրորդ սյունակում։ Քմային հնչյունները կոչվում են ''տյելպատեմա'' և չունեն իրենց սեփական տենգվաները, սակայն ներկայացված են երրորդ սյունակում՝ համապատասխան կետադրական նշանով։
 
Միանման տառերը ոչ միայն միանման արտաբերում ունեն, այլև հնչողության ձևի նմանություն. դասական քուենյա տարբերակում առաջին տողը ներկայացնում է խուլ պայթականները, երկրորդ տողը ներկայացնում է նախաքթային պայթականները, երրորդ տողում են խուլ շփականները, խուլ նախաքթային պայթականները, հինգերորդ տողում՝ քթային պայթականները, իսկ վեցերորդ տողը ներառում է ապպրոքսիմանտները։<ref>The Complete Tolkien Companion, Third Edition. Tyler, J.E.A. New York: St. Martins, 2004.</ref>
 
=== Տառերի կազմումը ===
Տառերի մեծ մասը ստացվում է երկու պարզ մասնիկների համադրմամբ՝ ուղղահայաց գծիկ և կլորացված աղեղ(ներ) (որոնք կարող են լինել կամ չլինել ընդգծված և կարող են լինել գծիկի աջ կամ ձախ կողմերում)։
 
Հիմնական տառերը բաժանված են չորս տեսակների՝ ''տեմաների'', որոնք համապատասխանում են տվյալ բաղաձայնի արտաբերմանը՝ վեց աստիճաններով, որոնք կոչվում են ''տյելլեր'' ու համապատասխանում են հնչողության ձևին։ Երկուսն էլ, կախված տեսակից, փոխվում են։ Ամեն խմբի սկզբում մի հասարակ նշան է՝ ուղղահայաց գծիկով և մեկ աղեղով։ Այդ տենգվաները ցույց են տալիս տվյալ շարքի խուլ պայթական բաղաձայնները։ Դասական քուենյա տարբերակում դրանք են /t/-ն, /p/-ն, /k/-ն և /kʷ/-ն, իսկ շարքերը կոչվում են ''տինկոտեմա'', ''պարմատեմա'', ''կալմատեմա'' և ''քուեսսատեմա'', որտեղ ''տեմա'' բառը նշանակում է շարք [[քուենյա]]յում։
 
''Հիմնական կիրառման'' տողերում հնչողության ձևի և տառերի ձևի միջև համապատասխանությունները կարգավորում են հետևյալ կանոններով.
 
# Աղեղը կրկնապատկելը խուլ բաղաձայնը դարձնում է ձայնեղ,
Տող 42.
# գծիկը կարճացնելն այնպես, որ այն դառնա աղեղի մակարդակի, ստեղծում է համապատասխան քթայինը. տեսակների մեծ մասում կարճ գծիկով և մեկ աղեղով նշանները չեն համապատասխանում խուլ քթայիններին, այլ ապպրոքիմանտներին։
 
Որպես հավելում այս տարբերակումներին, կա նաև այլ տարբերակում՝ այն գծիկների կիիրառությունը, որոնք ձգվում են թե՛ գծից ներքև, թե՛ վերև։ Այս ձևը կարող է համապատասխանել այլ բաղաձայնային տարբերակումների։ Բացառությամբ որոշ անգլերեն հապավումների՝ այն բացակայում է տենգվարի հայտնի տեսակների մեծ մասում, սակայն հանդիպում է քուենյա տարբերակում, որտեղ պարմա տենգվան՝ երկարացված գծիկով, օգտագործվում է նշանակելու համար /pt/-ն, իսկ երկարացված գծիկով կալմա տենգվան՝ /kt/-ն։<ref>See Parma Eldalamberon 19 (2010), pp. 41–43.</ref> Բարձրացված գծիկով տնեգվաները հաճախ հանդիպում են գլիֆային տարբերակներում և նման են երկարացված նշանների, ինչպես երևում է [[Համիշխանության մատանի|Համիշխանության մատանու]] վրայի գրվածքին։
 
[[Պատկեր:Parmatéma.png|մինի]]
Տող 48.
Ահա մի օրինակ ''պարմատեմայից''՝ տենգվարի ''հիմնական կիրառության'' շարքից։
 
# Տարրական նշանը, որը կոչվում է ''պարմա'', նշանակում է /p/ հնչյունը։
# Կրկնապատկաված աղեղով այն նշանակում է /b/ և կոչվում ''ումբար''։
# Եթե բարձրացնենք գծիկը, այն կկոչվի ''ֆորմեն'' և կնշանակի /f/։
# Բարձրացված գծիկով և կրկնապատկված աղեղով այն կկոչվի ամպա և ցույց կտա որպես կանոն /v/, սակայն որոշ լեզուներում՝ /mp/
# Կարճացված գծիկով և կրկնապատկված աղեղով այն նշանակում է /m/ և կոչվում է մալտա։
# Մեկ աղեղով և կարճեցված գծիկով այն նշանակում է /w/ կամ /v/, եթե այն ունի սոնորային բաղաձայնի հատկություն (օրինակ՝ քուենյայում)։
 
Որոշ լեզուներում, որոնցից է քուենյան, որը չի պարունակում /v/-ից բացի այլ ձայնեղ շփական, բարձրացված գծիկ + կրկնակի աղեղ շարքը օգտագործվում է շատ տարածված քթային + պայթական միացությունները (նտ, մպ, նկ, նքու) ցույց տալու համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տենգվար» էջից