«Տարզան (մուլտֆիլմ, 1999)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 44.
Անցնում է մի քանի տարի։ Տարզանն ընկերանում է Թերեք երիտասարդ գորիլլայի ու Թանթոր փղի հետ, թեև Տարզանը ֆիզիկապես թույլ է մյուս կենդանիներից և նրա համար դժվար է մրցակցել ուրիշների հետ։ Սակայն Տարզանը չի հանձնվում և մեծանում է որպես ուժեղ ու ճարպիկ տղամարդ։ Երբ խմբի վրա հերթական անգամ հարձակվում է Սաբոր հովազը, Տարզանն սպանում է նրան ու ձեռք է բերում մեծ հեղինակություն ու փառք բոլորի մոտ, բացի Կերչակից։
 
Ջունգլիներում հայտնվում են մարդիկ. պրոֆեսոր Փորթերը դստեր՝ Ջեյնի հետ ժամանում է [[Աֆրիկա]]՝ որոնելու գորիլաներին։ Նրանց ուղեկցում է որսորդ Քլեյթոնը։ Տարզանը Ջեյնին փրկում է կատաղած բաբուիններից։ Կերչակը գորիլաներին զգուշացնում է, որ պետք է հեռու մնալ մարդկանցից։ Տարզանը դեմ է հանդես գալիս՝ ենթադրելով, որ ոչ մի վտանգ չկա։ Նա գաղտնի վերադառնում է Ջեյնի մոտ, հանդիպում է պրոֆեսոր Փորթերի ու Քլեյթոնի հետ ու ծանոթանում մարդկանց աշխարհն («Strangers Like Me»)։ Սակայն Տարզանը հրաժարվում է հայտնել գորիլաների գտնվելու վայրը։ Մի քանի օր անց [[Անգլիա]]յից գալիս է նավ, որպեսզի վերցնի Ջեյնին ու նրա հորը։
 
Տարզանը շատ է տխրում. նա չեր ցանկանում բաժանվել Ջեյնից, քանզի սիրահարվել էր նրան։ Դրանից էլ օգտվում է Քլեյթոնը՝ պահանջելով ցույց տալ գորիլլաների տեղը։ Տարզանը մշակում է ծրագիր, թե ինչպես կարելի է շեղել Կերչակի ուշադրությունը և մարդկանց տանել գորիլլաների մոտ։ Գորիլլաներն այլևս չեն ցանկանում շփվել Տարզանի հետ, այդ պատճառով էլ նրան ոչինչ չի մնում անել, քան մարդկանց հետ գնալ Անգլիա («Two Worlds Reprise»)։
Տող 65.
* Գրքում Տերկոզը՝ Տուբլատի որդին, Տարզանի ոխերիմ թշնամին է, իսկ մուլտֆիլմում Թերքը Տարզանի ընկերն է։
* Մուլտֆիլմում բացակայում են Աֆրիկայի բնակիչները։ Գրքում Տարզանը սպանում է սևամորթներին, որովհետև «նրանք նշանակություն չունեն»։
* Մուլտֆիլմում Կալան, որը դարձել էր Տարզանի մայրը, կենդանի է մնում, իսկ գրքում նրան սպանում է Կուլոնգան՝ սևամորթների ցեղի նախկին առաջնորդի որդին՝ առաջին մարդը, ում հանդիպել էր Տարզանը։
* Գրքում Ջեյն Փորթերը ծնունդով ԱՄՆ-ից էր, իսկ մուլտֆիլմում՝ Անգլիայից։ Գրքում Քլեյթոնը Տարզանի զարմիկն է (Տարզանի իսկական անունն է՝ Ջոն Քլեյթոն, Լորդ Գրեյոկ)։ Մուլտֆիլմում Տարզանի իսկական անունը չի հիշատակվում, իսկ Քլեյթոնը նրա հետ ազգակցական ոչ մի կապ չունի։ Բացի այդ, Քլեյթոնը զոհվում է միայն Տարզանի մասին հաջորդ գրքի վերջում։
*Գրքում Տարզանը շարժվում և իրեն պահում է մարդու նման. հաճախ նկարագրվում է նրա կեցվածքը, մարմնակազմվածքը։ Մուլտֆիլմում Տարզանի վարքն ու շարժումներն ավելի շատ հիշեցնում են կապկի։