«Տաճարականների միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
Սակայն [[1291]] թվականին խաչակիրները վտարվել են Պաղեստինից եգիպտական սուլթան Հալիլ ալ-Աշրաֆի կողմից, իսկ տամպլիերները անցում կատարեցին դեպի վաշխառություն և առևտուր, կուտակեցին զգալի հարստություն և հայտնվեցին դժվար գույքային հարաբերությունների մեջ պապի և եվրոպական պետությունների թագավորների հետ <ref name="Տամպլիեր2"/>։
 
[[1307]]-[[1314]] թթ. միաբանության անդամները ենթարկվեցին ձերբակալությունների, տանջաքների և մահապատիժների ֆրանսիացի թագավոր [[Ֆիլիպ IV]], խոշոր [[ֆեոդալ]]ների և Հռոմեական կաթոլիկական եկեղեցու կողմից, ինչի հետևանքով միաբանությունը լուծարվեց [[Կլիմենտ V]] պապի կողմից [[1312]] թվականին <ref name="Տամպլիեր2"/>։
 
Միաբանության համբավի պատճառով պատմագրության մեջ առկա է նրանց հետևորդների թվաքանակի չափազանցության միտումը։ Վիլկեն համարում էր, որ միաբանությունում կար մոտավորապես 15 000 [[ասպետ]] (այս թիվը ներկայացված է նաև «Աթեիստական բառարանում»<ref name="Տամպլիեր2"/>), իսկ Ցեկլերը ներկայացնում է ասպետների 20000 թվաքանակ, Մալյար դը Շամբյուրը՝ 30000 ասպետ։ Այս բոլոր թվերը այնքան էլ մեծ չեն և չեն համապատասխանում ասպետների թվաքանակի հետ, որոնք մասնակցել են Ֆիլիպ V պատերազմին միաբանության հետ։ [[Ֆրանսիա]]յում ձերբակալվել է 538 ասպետ, [[Կիպրոս]]ում` 75, [[Մայորկա]]յում կռվել են 25 ասպետ, և բոլորը պարտության են մատնվել։ Թե' Կիպրոսը, թե' Մայորկան և թե' Ֆրանսիան եղել են միաբանության ուղղորդողները։ Ակնհայտ է, որ պատմաբանները Միաբանության աշխատողներին, ծառաներին և զինակիրներին ներառում են ասպետների թվաքանակի մեջ։
 
==Միաբանության պատմությունը ==
[[Պատկեր:Jerusalem Al-Aqsa Mosque BW 2010-09-21 06-38-12.JPG|250px|մինի|Ալ-Ակսա մզկիթը Տաճարի լեռան հարավ-արևելյան մասում։ Այստեղ գտնվում էր տամպլիերների շտաբը]] Մոտավորապես [[1118]] թվականին ֆրանսիացի ազնվական Գուգը դը Փեյնը հավաքեց իր շուրջը ութ իր բարեկամ ասպետներին, ինչպես նաև Գոտֆուրդ դը Սենտ-Օմերին, և հիմնեց Միաբանությունը, որի միակ նպատակը ուխտագնացների պաշտպանությունն էր Սուրբ Հողում, Մերձավոր Արևելքում։ Իրենց միաբանությունը անվանեցին «Աղքատ ասպետներ»։ Նրանք այնքան աղքատ էին, որ երկու մարդու համար նախատեսված էր մեկ ձի։ Այդ իսկ պատճառով նրանց տպագրությունը երկար ժամանակ իրենից ներկայացնում էր ձիու պատկեր, որի վրա նստած են երկու ձիավոր<ref>Ֆօ.Լոբեր, 2007, էջ 26</ref>։ Միաբանության գործունեության և ընդհանրապես միաբանության մասին շատ քչերը գիտեին ընդհուպ մինչև Տրուայի տաճարը ([[1128]]),որտեղ միաբանությունը պաշտոնապես ընդունվեց, իսկ վանական սբ.Բերնար Կլերովսկիին հանձնարարվեց մշակել միաբանության կանոնադրությունը, որտեղ կամբողջացվեին միաբանության բոլոր օրենքները։ Արքեպիսկոպոս Վիլհելմ Տիրսկին, [[Երուսաղեմ]]ի թագավորության [[կանցլեր]]ը, միջնադարյան խոշորագույն պատմաբաններից մեկը, իր աշխատությունում նծում է միաբանության ստեղծման գործընթացը.
{{քաղվածք|Մի քանի վեհանձն ասպետներ, հավատացյալ ու աստվածավախ մարդիկ, իրենց ցանկությունը հայտնեցին ապրել խստության և հնազանդության մեջ, մեկընդմիշտ հրաժարվել իրենց կալվածքներից, և, հանձնելով իրենց եկեղեցու գլխավուոթյանը, դառնալ վանական միաբանության անդամը։Նրանց մեջ առաջինները և ամենահայտնիներն էին Գուգը դը Փեյնը և Գոտֆրուա դը Սենտ-Օմերը։ Քանի որ եղբայրությունը դեռևս չուներ իր տաճարը, ոչ էլ կացարանը, թագավորը նրանց տրամադրեց ժամանակավոր կացարան իր արքունիքում, որը կառուցված էր Տաճարի լեռան հարավային լանջին։|Վ.Տիրսկի}}
 
1 105 242

edits