«Վտարվածը (անիմե)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ →‎Հիմնական հերոսներ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 42.
'''Լավի Հեդ''' ({{lang-ja|ラヴィ・ヘッド}}, Րավի Հեդո), Կլաուսի տարեկցուհին։ Մազերը շիկահեր են, աչքերը՝ մոխրագույն։ Նրա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ և նա երբեք մորը չի տեսել, անգամ նկարներով, քանի որ նրանց ընտանիքում ֆոտոխցիկ չի եղել։ Նրա հայրը տեղափոխվել է Գամիլկարի՝ Կլաուսի հոր, տան կողքի տունը, իսկ Գամիլկարի կինը՝ Կլաուսի մայրը, Լավիին մեծացրել է ինչպես սեփական աղջկան։ Հոր և Կլաուսի ծնողների մահից հետո Լավին որոշում է օգնել Կլաուսին վանշիպի նորոգման հարցում, որոշելով դառնալ լավագույն նավարկորդը և ընկերոջ հետ հատել Գրանդստրիմը։ Որպեսզի պահպանեն վանշիպը, Կլաուսն ու Լավին ստիպված են լինում վաճառել երկու տներն ու տեղափոխվել քաղաք։ Լավին հոգում է համեստ տնտեսության հարցերը, օգնում է Կլաուսին և դառնում վանշիպի մեխանիկը։ Նա բարի է ու կարեկցող, բայց շատ տաքարյուն։ Նա անգիտակցաբար սիրահարվում է Կլաուսին ու խանդում է նրան Տատյանայի ու նաև մնացած աղջիկների հետ տեսնելիս։
 
'''Ալվիս Համիլտոն''' ({{lang-ja|アルヴィス・ハミルトン}}, Արուվիսու Համիրուտոն), գիլդիայի չորս տներից մեկի՝ Համիլտոնի, դուստրը։ Գիլդիայի կողմից հետապնդման ժամանակ նա ապրել է Անատոլում իր տան վերջին ներկայացուցչի հետ։ Փոքրիկ սիրունիկ աղջիկ է<ref>Ըստ սցենարի նա տասնմեկամյա աղջնակ է, բայց անիմեում նա ավելի փոքր է երևում, մոտ յոթ-ութ տարեկան։</ref>, գաղտնագրված Էկզայլի բանալին է։ Քանի որ նրա բնակության վայրը հայտնի դարձավ Գիլդիային, կայսրության հրամանագրի համաձայն, նա պետք է տեղափոխվեր «աշխարհի ամենաապահով վայրը»՝ «Սիլվանայի» վրա։ Օդաչու Ռալֆ Վենդսեյի վանշիպը, որը պետք է տեղ հասցներ Ալին ու նրա դայակ Գիտային, ռմբակոծվում է Գիլդիայի կողմից։ Ռմբակոծության ժամանակ մահանումէ Գիտան, Ռալֆը մահացու վնասվածքներ է ստանում, իսկ վանշիպը լուրջ վնասվում է։ Օդաչուն հանձնարարությունն ու «բեռը», այսինքն Ալվիսին, հանձնում է Կլաուսին ու Լավիին, իսկ հետո՝ փորձելով շեղել Գիլդիայի կործանիչի ուշադրությունը, մահանում է։
 
'''Ալեքս Ռոու''' ({{lang-ja|アレックス・ロウ}}, Արեքուսու Ռո), անատոլական նավատորմի հուսահատված կապիտան, որը երբեք պարտություն չի կրել ու նախընտրում է ավելի շատ աշխատել, քան խոսել։ Բայց Ալեքսին ոչ բոլորը գիտեն դեմքով։ Նա շատ լուրջ է ու քչախոս, պահպանում է սառնասրտություն ցանկացած իրավիճակում։ Երիտասարդ տարիքում վերապրած տրագեդիայից հետո, որի ժամանակ նա կորցրեց իր հարսնացուին ու Կլաուսի հորը, ում նա հարգում էր, նա փակվեց իր մեջ ու իր առջև դրեց միակ նպատակը, որի համար ապրում է՝ ցանկացած ձևով վրեժ լուծել Մաեստրո Դելֆինեից, որը մեղավոր է նրա ընկերների ու սիրեցյալի մահվան մեջ։ Ինչպես նաև նա ցանկանում է հասնել մինչև Էկզայլ և ոչնչացնել այն, կամ օգտագործել նպատակին հասնելու համար։ Ինքը՝ Ալեքսը, այդ տրագեդիայի ժամանակ փախել է Գրանդ Ստրիմից, և այդ ժամանակ դեմքի վրա ստացել է խորը սպի, որը թաքցնում է մազերի ետևում։ Եթե անհրաժեշտ լինի, նա վրեժ լուծելու համար, կարող է նաև զոհել ցանկացածի կյանքը, թեկուզ իր առաջին օգնական Սոֆիա Ֆորեստերինը, որը միակ մարդն է, ում նա վստահում է ու գնահատում։ Վերջում նա իրականացնում է իր ծրագիրը, մերկ ձեռքերով սպանելով Դելֆինեին։ Ալեքսը դրանից հետո մահանում է հրետանու հարվածից, որը պատվիրել էր Սոֆիան։