«Վիլյառեալ ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ը , → ը, (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
Հիմնադրվել է 1923 թվականի մարտի տասին։ Ակումբի առաջին նախագահն է դարձել է Խոսե Կալդուշ Ալմելան։ Ի սկզբանե ակումբի գույներն էին սևը և սպիտակը(Սպիտակ շապիկներ և սև շորտեր), իսկ 1946 թվականին ընդունվեց որոշում՝ փոխել այդ գույները և դարձնել դեղին և սև, այդպիսին են մինչև այսօր։
 
Էլ Մադրիգալ ստադիոնը գործի է դրվել 1923 թվականի հունիսի 17-ին, իսկ առաջին (ընկերական) հանդիպումը թիմը խաղաց հոկտեմբերի 21-ին։
Ակումբը մինչև 1955-56 խաղաշրջանը խաղում էր շրջանների լիգաներում, երբ ապահովեց իրեն ելք դեպի երրորդ ազգային լիգա, որտեղ խաղաց մինչև 1961-62 , և որտեղ 14-րդ տեղը բերեց դասի ցածրացման և, վերադարձ՝ դեպի առաջին շրջանային լիգա։ Սակայն այնտեղ Վիլյառեալը երկար չմնաց և, զբաղեցնելով այդ խաղաշրջանում առաջին տեղը, ապահովեց տեղափոխում դեպի երրորդ ազգային լիգա։ Երրորդ փորձից ակումբն ապահովեց դասային բարձրացում առաջին տեղով, սակայն երկրորդ ազգային լիգայում մնաց ընդամենը երկու տարի, զբաղեցնելով 17-րդ տեղը 1971-72 խաղաշրջանում։ Երրորդ ազգային լիգայում չորս անհաջող խաղաշրջանից հետո, ակումբը վերջին անգամ վերադարձավ առաջին շրջանային լիգա, մնալով այնտեղ միայն 1976-77 խաղաշրջանում, որի արդյունքներով առաջին տեղով նորից վաստակեց դասային բարձրացում դեպի Տորսեր։ 1986-87 խաղաշրջանում «Սուզանավորդները» վաստակեցին դասային բարձրացում և 1987-88 – 1989-90 մրցաշրջաններն անցկացրեցին Սեգունդա Բ-ում, որտեղից նորից «ընկան» ներքև։ 1990-91 մրցաշրջանը դարձավ երրորդ ազգային լիգայում վերջինն իր հանրագումարով, զբաղեցնելով երկրորդ տեղը, ակումբը 1991-92 մրցաշրջանում գնաց Սեգունդա։ Հինգ մրցաշրջանի ընթացքում ակումբը զբաղեցրել է վերջից մեջտեղում՝ Liga BBVA-ի մրցաշարային աղյուսակում։
Իսկ 1997-98 մրցաշրջանում, «Սուզանավորդները» զբաղեցրին չորրորդ տեղը, ինչն ըստ փլեյ-օֆֆ համակարգի թույլ տվեց վաստակել 65 տարվա ընթացքում առաջին անգամ ուղեգիր դեպի բարձրաշխարհիկ իսպանական լիգա։ Պրիմերայում առաջին հանդիպում տեղի ունեցավ 1988 թվականի օգոստոսի 31-ին՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։
Վիլյառեալը զիջեց մադրիդի Ռեալին 1։4 հաշվով։ Դեբյուտային մրցաշրջանում Վիլյառեալի կազմում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դավիթ Ալբելդան, Անդրես Պալոպը, Խեսուս Գարսիա Սանխուանը, Ջերարդո Գարսիան։ Չնայած մրցաշրջանի հաջող կեսին, ընդհանուր հանրագումարով Վիլյառեալը զբաղեցրեց 18-րդ տեղը՝ վերադառնալով Սեգունդա։ 1999-2000 մրցաշրջանն ակումբն ավարտեց երրորդ տեղով, վերադարձնելով իրավունքը հանդես գալ Բարձրագույն Ազգային Լիգայում։ Հաջորդող 11 մրցաշրջան ակումբը զբաղեցրեց 15-ից 2-րդ տեղը Ազգային Առաջնությունում։