«Վիլլե Պեսսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Վիլլե Պեսսի''' (Pessi) (ծնվել է՝ մարտի 24․[[1902]], [[Կաուկոլա]], այժմ՝ [[ՌԽՖՍՀ]] [[Լենինգրադ]]ի մարզում), [[ֆինլանդիա]]յի և միջազգային բանվորական շարժման գործիչ։ [[1923]] թվականին ընդունվել է Երիտասարդության սոցիալիստական միության, [[1924]] թվականին՝ [[Ֆինլանդիա]]յի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) շարքերը։ Դարձել է [[Պասիլ]]ի ([[Հելսինկի]]) երկաթուղային արհեստանոցների կուսակազմակերպության քարտուղար, այնուհետև՝ պրոֆեսիոնալ հեղափոխական։ [[1930]]-[[1931]] թվականին [[Պ․ Վասա]] և [[Տուրկու]] քաղաքների ՖԿԿ օկրուգկոմների ընդհատակյա կազմակերպիչն էր։ [[1931]] թվականին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամ։ [[1932]]-[[1933]] թվականին՝ կազմակերպական աշխատանքի գծով ԿԿ քարտուղար։ [[1934]] թվականից գլխավորել է կոմկուսը։ Կոմունիստական գործունեության համար [[1935]]-[[1944]] թվականին արգելափակվել է բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ [[1944]]-[[1969]] թվականին ՖԿԿ գլխավոր քարտուղարն էր։ [[1972]] թվականի ապրիլին ընտրվել է ՖԿԿ պատվավոր նախագահ։ Եղել է ՖԿԿ Քաղբյուրոյի անդամ ([[1944]]-[[1972]])։ Պարգեվատրվել է [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] շքանշանով։
 
== Ծանոթագրություններ ==