«Վերլուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Վերլուծություն՝''' անալիզ, ճանաչողության հնար՝ օբյեկտի տարրերի (մասերի, կողմերի, հատկությունների, հարաբերությունների, ինչպես նաև տեսակների) մտովի առանձնացումը։ Հակադիր է համադրությանը, որի (և մյուս հնարների) հետ օրգանապես կապված է ճանաչողության պրոցեսում։ Բուն գիտական մտածողության մեջ Վերլուծության օբյեկտի մտովի տարրաբաժանումն է՝ տարրերի հարաբերության որոշմամբ, տարբեր առումներով դրանց գնահատմամբ հանդերձ, որով Վերլուծությունը դառնում է ճանաչողության արդյունավետ հնար։ Վերլուծությանը հաջորդում է օբյեկտի, որպես ամբողջության, նախնական ըմբռնմանը և նշանակում է ճանաչողության հետագա խորացում, որակապես նոր աստիճան օբյեկտի էության բացահայտման մեջ։ Վերլուծության է ենթարկվում ինչպես եզակի օբյեկտը (ասենք՝ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը), այնպես էլ ընդհանուրը (ասենք՝ պոեմը որպես գրական ժանր)։ Գործնականում, մանավանդ ուսուցողական նկատառումով, առավել հաճախ ընդհանուրի վերլուծություն տրվում է եզակի, որպես օրինակի, նմուշի վերլուծության միջոցով։ Վերլուծական կարողությունը ձևավորվում է հասարակական-աշխատանքային գործունեության, աշխարհի պրակտիկ յուրացման ընթացքում, առարկաների փաստական, ֆիզիկական մասնաբաժանման հիման վրա՝ չհանգելով հանդերձ վերջինիս։ [[Ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, կենսաբանության և այլ բնագավառներում գիտափորձի ժամանակ օբյեկտի փաստական մասնաբաժանումը (օրինակ, քիմիական տարրալուծումը), փոփոխումը ուղեկցվում են վերլուծությամբ։ Վերլուծության ժամանակ միտքն ընթանում է ամբողջից դեպի մասը, առարկայից դեպի հատկությունն ու հարաբերությունը, ընդհանուրից դեպի մասնավորը [ըստ բաժանման (հասկացությունների)]։ [[Մաթեմատիկա]]յում վերլուծություն ըմբռնվում է նաև մի հատուկ իմաստով, որ սովորաբար արտահայտվում է «անալիզ» տերմինով։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=409}}