«Վարյագյան գունդ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ |
չ →Պատմություն: clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 25.
Այս զինվորները կազմեցին գնդի միջուկը, որը 11-րդ դարում հարավային [[Իտալիա]]յում մասնակցեց մի շարք ռազմական արշավանքներին։ Այնտեղ նրանց դիմակայում էին [[լոմբարդներ]]ն ու [[նորմաններ]]ը: 1018 թվականին [[Իտալիա]]յի բյուզանդացի կատեպանը կայսրից օգնություն խնդրեց և ստացավ վարյագյան գնդի մի մասը։ Վերջիններիս շնորհիվ 1018 թվականի Կաննեի ճակատամարտում բյուզանդացիները տարան վճռական հաղթանակ։
1038 թվականին գունդը մասնակիորեն մասնակցեց [[Սիցիլիա]]յի մի մասի վերանվաճմանը արաբներից։ Այս դեպքում նրանք կողք կողքի կռվում էին վարձկան նորմանների և բյուզանդական Իտալիայի լոմբարդների հետ միասին։ Այս ժամանակաշրջանում գնդի հայտնի անդամն էր Հարալդ Հարդրադան, ով հետագայում դառնում է [[Նորվեգիա]]յի արքա Հարալդ III (1046-1066 թվականներ)
վարյագյան գնդի մի մասն էլ գնտվում էր Իտալիայի [[Բարի]] քաղաքում։ 1041 թվականի մարտի 16-ին նրանք մարտի բռնվեցին նորմանների հետ և մեծ մասը նահանջի ժամանակ խեղդվեց Օֆանտո գետում։ Սեպտեմբերին Իտալիա ուղարկվեց վարյագների փոքր խումբ, ովքեր սակայն սեպտեմբերի 3-ին պարտվեցին նորմաններին։
Տող 34.
[[Պատկեր:WikingerKarte.jpg|thumb|right|350px|Վիկինգների ասպատակությունները [[Եվրոպա]]յում, [[Միջերկրական ծով]]ում, հյուսիսային [[Աֆրիկա]]յում, [[Փոքր Ասիա]]յում և [[Արկտիկա]]յում:]]
1088 թվականին մեծ քանակությամբ անգլո-սաքսեր և դանիացիներ գաղթեցին Բյուզանդական կայսրություն<ref name="Constantinople">Ստեֆան Թրնբուլ, ''Կոստանդնուպոլսի պատերը, մ.թ. 324–1453'', էջեր 35-36, Osprey Publishing, ISBN 1-84176-759-X.</ref>: Մեկ աղբյուր նշում է, որ 5,000 հոգի եկան 235 նավերով։ Այն ներգաղթյալները, ովքեր որ չմտան կայսերական բանակ ծառայության, բնակություն հաստատեցին Սև ծովի ափին և կառուցեցին Դրեպանա քաղաքը<ref>Բաքլեր, էջ. 366.</ref>: Իսկ նրանք, ովքեր անցան ծառայության այնպիսի մեծ ազդեցություն ունեցան, որ վարյագյան գունդը այդ ժամանակ հաճախ անվանում էին «Ինգլինբարանգոի» (անգլո-վարյագներ)
[[1080]] թվականին արքայադուստր և պատմիչ [[Աննա Կոմնենե]]ն նշում է, որ այս «կացնով կռվող բարբարոսները» գալիս են «Թուլ»ից, հավանաբար նկատի ունենալով [[Բրիտանական կղզիներ]]ը կամ [[Սկանդինավյան թերակղզի]]ն<ref>Աննա Կոմնենե, ''Ալեքսիադ'' (Լոնդոն: Penguin, 2003), էջ. 95.</ref>: [[12-րդ դար]]ի պատմիչ Հովհաննես Կինամոսը նշում է, որ կայսրին պաշտպանող այս զինվորները գալիս են «բրիտանական ազգից, ովքեր ծառայում են հռոմեացիների կայսրերին վաղ ժամանակներից»<ref name="Հովհաննես Կինամոս, 1976, էջ. 16">Հովհաննես Կինամոս, "Հովհաննես և Մանվել Կոմնենոսների գործերը". Նյու Յորք, Columbia University Press, 1976, էջ. 16.</ref>
|