«Վալկիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (86) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: է: → է։ (4), ը: → ը։ (10), ի: → ի։ (6), լ: → լ։ (7), մ: → մ։ (7), ն: → ն։ (20), վ: → վ։ (2), տ: → տ։, ր: → ր։ (3), ց: → ց։ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 15.
| առաջնախաղի վայր = [[Մյունխեն]]
}}
'''Վալկիրիա''' ({{lang-de|Die Walküre}}), WWV 86B, գերմանացի նշանավոր երգահան [[Ռիխարդ Վագներ]]ի 3 գործողությունից բաղկացած օպերա, «[[Նիբելունգի մատանին]]» 4 օպերայից բաղկացած շարքի երկրորդ ստեղծագործությունը, հաջորդում է «[[Հռենոսի ոսկին]]» օպերային:օպերային։ Գերմաներեն [[լիբրետո]]ն ևս կոմպոզիտորինն է:է։ Առաջնախաղը տեղի է ունեցել [[1870]] թ. [[հունիսի 26]]-ին [[Մյունխեն]]ի ազգային թատրոնում:թատրոնում։
 
== Ստեղծման պատմություն ==
Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «[[Նիբելունգի մատանին]]» շարքինը, գրվել է հենց Վագների կողմից [[1849]]-[[1852]] թթ. [[Ցյուրիխ]]ում: Երաժշտությունն ստեղծվել է [[1852]]-[[1856]] թթ. նույն վայրում:վայրում։ Օպերայի սյուժեն հիմնված է սկանդինավյան դիցաբանության վրա՝ գրի առնված Վելսունգյան ասքում և Երաժշտական Էդդայում<ref>Roberta Frank (2005). "Wagner's Ring, North-by-Northwest", ''University of Toronto Quarterly'', vol.&nbsp;74, pp.&nbsp;671–676.</ref><ref>Stanley R. Hauer (1991). "Wagner and the Völospá", ''19th-Century Music'', vol.&nbsp;15, pp.&nbsp;52–63.</ref>:
 
Չնայած օպերան 2-րդն է «[[Նիբելունգի մատանին]]» շարքում սյուժետային գծով, սակայն մտահղացման հաջորդականության մեջ եղել է 3-րդը:րդը։ Վագներն աշխատել է հակառակ հերթականությամբ՝ Զիգֆրիդի մահվան մասին օպերայի պլանավորումից հետո, նա մտածել է, որ անհրաժեշտ է մեկ այլ օպերա Զիգֆրիդի մանկության մասին, այնուհետև որոշում է օպերայի վերածել Զիգֆրիդի ծնվելու պատմությունը, որում Բրունհիլդան փորձում է փրկել նրա ծնողներին:ծնողներին։ Ի վերջո, Վագները առավել կարևորում է գրել օպերա-նախերգանք Հռենոսի ոսկու գողության և մատանու ստեղծման մասին:մասին։
 
Վագները փոխկապակցում է այս վերջին 2 մտածված օպերաների գաղափարները, որոնք են «Վալկիրիա» (սկզբնական վերնագրումը՝ «Զիգմունդ և Զիգլինդե. Վալկիրիաների պատիժը», {{lang-de|Siegmund und Sieglinde: der Walküre Bestrafung}}) և այն, որը հետագայում դարձավ «[[Հռենոսի ոսկին]]»:
 
Վագները մտադիր էր թղթին հանձնել իր գաղափարները մինչև 1851 թ. օգոստոս՝ ներկայացնելու «Eine Mittheilung an meine Freunde» (Շփում իմ ընկերների հետ) նախագծին, բայց չի անում «Զիգմունդ և Զիգլինդեի» սյուժեի և ոչ մի նախապատկեր մինչև նոյեմբեր:նոյեմբեր։ Տեքստի վերջնական տարբերակը պատրաստ է լինում 1852 թ. դեկտեմբերի 15-ին:ին։
 
== Բեմադրում ==
Օպերան առաջին անգամ բեմադրվել է [[1870]] թ. [[հունիսի 26]]-ին [[Մյունխեն]]ում [[Ֆրանց Վյուլներ]]ի ղեկավարությամբ. Վագները դժգոհ էր դրանից, քանի որ համոզված էր, որ քառերգությունը պետք է բեմադրվի ամբողջական, չմասնատված, սակայն ստօպված էր տեղի տալ Բավարիայի Լյուդովիկոս 2-րդ թագավորի պահանջին:պահանջին։ Կոմպոզիտորի գաղափարն իրականացվեց միայն [[1876]] թ. առաջին [[Բայրոյթյան փառատոն]]ի ժամանակ. «Վալկիրիան» ներկայացվեց [[օգոստոսի 14]]-ին, դիրիժորում էր [[Հանս Ռիխտեր]]ը: Օպերայի ամերիկյան առաջնախաղը տեղի է ունեցել [[Նյու Յորք]]ի Երաժշտական ակադեմիայում [[1877]] թ. [[ապրիլի 2]]-ին<ref>''The Victor Book of the Opera'', 10th edition, 1936</ref>:
 
== Ընդհանուր տեղեկություն ==
Օպերան բաղկացած է 3 գործողություններից:գործողություններից։ Դեպքերը, սյուժեն դիցաբանական են, տեղի են ունենում [[Հռենոս]]ի ափին:ափին։
 
[[Սկանդինավյան դիցաբանություն|Սկանդինավյան դիցաբանության]] մեջ վալկիրիաները առասպելական կին-էակներ են, խումբ, ովքեր որոշում են, թե որ ռազմիկները զոհվեն կռվում և ովքեր ապրեն:ապրեն։ «Վալկիրիա» օպերայի ամենահայտնի հատվածը «Վալկիրիաների թռիչքն» է:է։
 
== Գործող կերպարներ ==
Տող 55.
=== Առաջին գործողություն ===
[[Պատկեր:Rhinegold and the Valkyries p 100.jpg|մինի|Քրոջն իրեն կին առնելով՝ Զիգմունդը հանում է Նոտունգի սուրը]]
''Հունդինգի խրճիթում''. Անտառային տնակը, որտեղ ապրում են ամուսիններ Հուդինգն ու Զիգլինդեն, փոթորկից ու հետապնդողներից փրկվելով՝ ներս է վազում մի պատանի:պատանի։ Նա զարմանքով դիտում է տնակի կենտրոնում աճած վիթխարի հացենին, որը հուսալի ամրակում է ամբողջ շինությունը:շինությունը։ Պատանուն՝ Զիգմունդին, ով թեպետ չի ասում իր անունը, հյուրընկալ դիմավորում է տանտիրուհին՝ Զիգլինդեն:Զիգլինդեն։ Երիտասարդներն առաջին հայացքից սիրահարվում են իրար:իրար։ Կինը պատանուն ըմպելիք է առաջարկում ու համոզում նրան, որ փոթորկալից, զարհուրելի այս գիշեր ապաստանի իրենց տնակում:տնակում։
 
Հայտնվում է տանտերը՝ ահարկու և վայրագ ռազմիկ Հունդինգը:Հունդինգը։ Տանտիրոջ պարտականությունն ստիպում է նրան՝ հյուրընկալել անծանոթին:անծանոթին։ Սակայն Հունդինգն անմիջապես նկատում է իր կնոջ և հյուրի արտաքին նմանությունը ու ցանկանում պարզել, թե ով է իրեն հյուրընկալվողը:հյուրընկալվողը։ Զիգմունդը, չանվանելով իրեն, շարադրում է Հունդինգին իր պատմությունը. ժամանակին, երբ ինքը հոր հետ որսորդության էր գնացել, նրանց տունը հարձակման էր ենթարկվել ու հրկիզվել, մայրն սպանվել էր, իսկ երկվորյակ քույրը՝ անհայտ կորել:կորել։ Այդ դժբախտությունից հետո հայր ու որդի թափառում էին անտառներում, և հորը ''գայլ'' էին անվանում, իսկ իրեն՝ ''վոլֆինգ՝ գայլի ձագ'': Ապա՝ հայրն էլ կորավ... Իսկ հիմա իրեն անողոք հետապնդում են:են։ Պատճառն այն է, որ ինքը հանդիպել է մի աղջկա, ում որոշել էին բռնի ամուսնացնել:ամուսնացնել։ Պատանին փորձել է զենքի ուժով պաշտպանել աղջկան, բայց սուրը կոտրվել է, ինչն ստիպել է իրեն փախուստի դիմել:դիմել։ Իսկ ազգականներն սպանել են աղջկան ու ձեռնամուխ եղել պատանու հետապնդմանը («Friedmund darf ich nicht heißen», «Չես կարող ինձ անվանել խաղաղ»):։ Եվ Հուդինգը համոզվում է, որ եկվորն իր թշնամին է, քանի որ ինքն էլ է սպանված աղջկա ազգականը, և որ նա ծնվել է [[Վոտան]]ի և Վելզեի տոհմից մահկանացու կնոջ ամուսնությունից:ամուսնությունից։ Զիգլինդեն՝ նրա երկվորյակ-քույրը, առևանգվելով հարձակման ժամանակ, ստիպված էր դառնալ Հունդինգի կինը:կինը։ Հաջորդ օրը, որոշում է Հունդինգը, Զիգմունդը պետք է կռվեր իր դեմ:դեմ։
 
Վրա է հասնում գիշերը, և ամուսինները ննջարան են գնում:գնում։ Սակայն Զիգլինդեն հասցնում է թաքուն հայացքով մատնանշել պատանուն հացենու բունը:բունը։ Շուտով կինը, իր ամուսնուն քնաբեր դեղի միջոցով անզգայացնելով, վերադառնում է հյուրի մոտ ու նրան հորդորում է, որ փախուստի դիմի, այլապես լուսաբացին Հունդինգը նրան մենամարտի կհրավիրի և, անշուշտ, կսպանի:կսպանի։ Պատանին հիշում է, որ ժամանակին հայրն իրեն ասել է, թե մի սուր կընծայի, որն իր տիրոջն անպարտելի է դարձնում:դարձնում։ Այդ պահին դրսում փայլատակում է կայծակը, և Զիգմունդը պարզ տեսնում է հացենու բունը մինչև կոթը խրված մի սուր:սուր։ Զիգլինդեն պատմում է, որ, երբ իր կամքին հակառակ՝ ստիպված էր չսիրած մարդու հետ ամուսնանալ, իրեն ծպտված այցելել էր միաչքանի անծանոթ (Վոտան), ով իր սուրը մինչև կոթը հացենու բունն էր խրել ու հայտարարել, որ սուրը բաժին կհասնի միայն նրան, ով կարողանա բնի միջից այն դուրս քաշել:քաշել։ Եվ մինչև այժմ ոչ մեկին, այդ թվում և իր ամուսնուն, դա չի հաջողվել:հաջողվել։ Զիգմունդը հասկանում է, որ խորհրդավոր այցելուն իր հայրն էր, այսինքն՝ ինքն ու Զիգլինդեն քույր ու եղբայր են:են։ Հուժկու ձգումով պատանին հացենու բնից դուրս է քաշում հրաշալի սուր, որն անվանում է Նոտունգ, ու Զիգլինդեի հետ փախչում իր թշնամու տնից՝ հայտարարելով, որ քրոջը կնության է վերցնում (զուգերգ «Schläfst du, Gast?», «Քնա՞ծ ես դու, հյուր», «Winterstürme wichen dem Wonnemond», «Չար քամիները խաղաղվեցին գարնան ճառագայթներից»):։
 
=== Երկրորդ գործողություն ===
[[Պատկեր:Rhinegold and the Valkyries p 112.jpg|մինի|Վոտանը և Բրյունհիլդան քննարկում են Զիգմունդի հետագան]]
''Վայրի և ամայի տեղանք լեռներում''. Մինչդեռ իրականում Զիգմունդի և Զիգլինդեի հայրը գերագույն աստված [[Վոտան]]ն է, իսկ մայրը՝ իմաստուն դիցուհի Էրդան, ով նաև ռազմաշունչ ''վալկիրիաների'' մայրն է:է։ Գերագույն աստվածը բարձրությունից տեսնում է սիրահարներին և որոշում փրկել որդուն. դրա համար կանչում է իր սիրելի դստերը՝ խիզախ վալկիրիա [[Բրունհիլդա]]յին՝ հրամայելով ամեն գնով պաշտպանել ազնվազարմ պատանուն:պատանուն։ Դրան խիստ առարկում է դիցուհի Ֆրիկան՝ Վոտանի տիկինը, ով պնդում է, որ եղբոր և քրոջ միջև սիրային կապը արատավորում է ընտանեկան օջախ հասկացությունը, ուստիև Բրունհիլդան ոչ միայն չպետք է հոր հրամանը կատարի, այլ ընդհակառակը՝ պետք է հենց Հունդինգին օգնի:օգնի։ Վոտանը պաշտպանում էր որդուն՝ որպես նիբելունգների հավանական հաղթողի՝ անկախ աստվածների սահմանված օրենքների:օրենքների։ Բայց Ֆրիկան նկատել է տալիս, որ Զիգմունդը իշխանության տակ է այդ իսկ օրենքներով:օրենքներով։ Նշանակում է՝ նա պետք է մահանա, իսկ նրա սուրը՝ կոտրվի:կոտրվի։ Վոտանը հասկանում է, որ չի կարող խախտել օրենքները (ամուսնության սրբություն, անթույլատրելի արյունապղծություն) և զիջում է ու փոխում իր հրամանը՝ դուստրը պետք է պաշտպան կանգնի Զիգլինդեի իսկական ամուսնուն:ամուսնուն։ Դստերն իր զիջման իրական դրդապատճառները բացատրելով՝ գերագույն աստվածը պատմում է նիբելունգի մատանու, վերջինիս նզովքի ու աստվածներին խաբեությամբ բաժին հասած Վալհյոլ պալատի մասին:մասին։ Դեռ չի ծնվել հերոսը, ով ազատ կլինի Ֆաֆների հետ կնքած պայմանից և ունակ գրավել նրանից մատանին:մատանին։ Այժմ Վոտանն ստիպված է մահվան դատապարտել իր որդուն՝ այն միակ դյուցազնին, ով կարող էր աստվածներին անխուսափելի կործանումից փրկել:փրկել։ Սակայն Զիգմունդը չի կարող խուսափել պատժից և վայ, եթե Բրյունհիլդան չհարվածի նրան իր սրով (զուգերգ «Laß ich’s verlauten», «Մտքերում բացվող»)
 
Կիրճի խորքում երևում են Զիգմունդը և Զիգլինդեն:Զիգլինդեն։ Հայտնվում է Բրյունհիլդան ու հայտնում Զիգմունդին, որ իրենց հոր՝ գերագույն աստված Վոտանի կամքով պատանին զոհվելու է Հունդինգի հետ գալիք մենամարտում, բայց հետո հարություն է առնելու և ապրելու աստվածների հետ, Վալհյոլ պալատում:պալատում։ Սակայն Զիգմունդը հրաժարվում է հավիտենությունից, քանի որ դրա գինն իր սիրելի կնոջից բաժանվելը պիտի լինի:լինի։ Նրա կիրքն ու հուսահատությունը՝ պատրաստ անգամ սպանելու իրեն և Զիգլինդային, շարժում են վալկիրիայի խիղճը, ով վճռում է հորին կամքին հակառակվել և, այնուամենայնիվ, պաշտպանել Զիգմունդին («Siegmund! Sieh auf mich!»; «Զիգմո՛ւնդ, մոտ է ժա՛մը»):։
[[Պատկեր:Wagner - die walkure fantasie.ogg|մինի|«Վալկիրիա», ԱՄՆ, Մարին երգչախումբ]]
Վրա է հասնում Հունդինգն ու մենամարտի բռնվում Զիգմունդի հետ:հետ։ Այս ընթացքում Բրյունհիլդան ծածկում է Զիգմունդին իր վահանով. վալկիրիայի օգնությամբ պատանին սրախողխող է անում իր ահեղ թշնամուն:թշնամուն։ Սակայն հանկարծ հայտնվում է ինքը՝ Վոտանը, ով տեսել էր դստեր անհնազանդությունը:անհնազանդությունը։ Հոր ցասումից ահաբեկված՝ Բրյունհիլդան ստիպված նահանջում է:է։ Վոտանը հարվածով երկու կես է անում Զիգմունդի սուրը, և մահամերձ Հունդինգն իր վերջին հարվածով խոցում է անզեն պատանուն:պատանուն։ Բրյունհիլդան, ձիով փախցնելով Զիգլինդեին, վերցնում է նաև սրի մասերը:մասերը։
 
=== Երրորդ գործողություն ===
[[Պատկեր:Rhinegold and the Valkyries p 102.jpg|մինի|Վալկիրիա Բրյունհիլդան]]
Վալկիրիաները փոթորկի միջով առաջ են գնում՝ Վոտանի զայրույթին հլու:հլու։ Լսվում է նրանց ռազմաշունչ մարտակոչը, սակայն նրանք չեն համարձակվում պաշտպանել իրենց մեղավոր քրոջը:քրոջը։ Իսկ Զիգլինդեն հղի է իր սիրեցյալ տղամարդուց:տղամարդուց։ Հոր կամքն անտեսելով՝ Բրյունհիլդան կնոջն է հանձնում Զիգմունդի սրի երկու կեսն ու բացահայտում, որ մինչ նրա որդու՝ Զիգֆրիդի ծնունդը թաքնվել, մեծացնել ու դաստիարակել որդուն ու վստահ լինել, որ հենց նա է հետագայում իր հերոս հոր հրաշալի սրին տիրանալու:տիրանալու։ Զիգֆրիդը կդառնա հզորագույն հերոս և կկարողանա վերականգնել կախարդական սուրը:սուրը։ Վալկիրիաները օգնում են Զիգլինդեին թաքնվել. նա պատսպարվում է թավախիտ անտառում, որտեղ Ֆաֆներ հսկան՝ վերածված վիթխարի վիշապ-օձի, պահպանում է ժամանակին իրեն բաժին հասած Հռենոսի ոսկին:ոսկին։
 
Հայտնվում է ահեղ, մռայլ Վոտանը ու հայտարարում իր վճիռը. հանդուգն Բրյունհիլդան այլևս չի լինի վալկիրիա, այլ երկար ու խորը կախարդական քուն է մտնելու՝ մինչև իրեն արթնացնի պատանի այն դյուցազունը, ում վիճակված է չքնաղ վալկիրիայի ամուսինը դառնալ:դառնալ։ Իր դստեր վերջին խնդրանքին անսալով՝ Վոտանը, կրակի աստված [[Լոգե]]ի օգնությամբ, Բրյունհիլդային շրջապատում է հրե օղակ-պատնեշով, որը կկարողանար հաղթահարել միայն հերոս՝ վալկիրիային արժանի փրկիչ ու ապագա ամուսին:ամուսին։
 
Ժայթքում է կրակն ու մոլեգին բոցավառվում՝ անհաղթահարելի հրեղեն լեզուներով շրջապատելով բարձրաբերձ ժայռը, որի գագաթին ննջում է [[Բրունհիլդա]]ն՝ կախարդված քնով:քնով։ Վոտանը տխուր հեռանում է («Leb wohl, du kühnes, herzliches Kind!»; «Մնաս բարով, իմ փարոս, իմ հպարտություն»):։
[[Պատկեր:Richard Wagner - Ride of the Valkyries original.ogg|մինի|աջից|Վալկիրիաների թռիչքը. Ամերիկյան սիմֆոնիկ նվագախումբ]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վալկիրիա» էջից