«Ստեփան Դեմուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 32.
Ստեփան Դեմուրյանը ծնվել է 1872 թվականին, Թիֆլիսում, ձկնորսի ընտանիքում։ Մոր ջանքերով 1883-1892 թվականներին խմբավարություն, երգ-երաժշտություն է սովորել [[Ներսիսյան դպրոց]]ում, 1892 թվականին՝ [[Մակար Եկմալյան]]ի մոտ։ 1898 թվականին մեկնել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգ]], ընդունվել կոնսերվատորիա, վոկալ արվեստ սովորել Ս. Գաբելի մոտ։ Մասնավոր կարգով զբաղվել է նաև կոմպոզիցիայով։ Դասերի ծախսերը հոգացել է [[Ալեքսանդր Սպենդիարյան]]ը: 1901 թվականին ստիպված վերադարձել է հայրենիք՝ անավարտ թողնելով ուսումը և նորից սկսել աշխատել։
 
Դեմուրյանը երգ-երաժշտություն է դասավանդել [[Շուշի]] քաղաքի թեմական և Մարիամյան դպրոցում (1892-1917, ընդմիջումներով), Գորիում՝ 1895-1898, Ռուսաստանի, Անդրկովկասի և Հյուսիսային կովկասի զանազան քաղաքներում (1903-1924), [[Բաքու|Բաքվում]] (1924-1926), [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Աբովյանի]] և Միասնիկյանի դպրոցներում (1926-1934):։
1921 թվականին Դեմուրյանն աշխատել է Պյատիգորսկում որպես ուսուցիչ, անվճար համերգներ է տվել կարիքավոր ընտանիքների համար և բեմադրել [[Արմեն Տիգրանյան]]ի [[Անուշ (օպերա)|Անուշ օպերա]]ն:
Դեմուրյանների տունը հավաքատեղի է եղել հայ մտավորականներից շատերի համար՝ կոմպոզիտորներ [[Ռոմանոս Մելիքյան]], [[Արամ Քոչարյան]], [[Սպիրիդոն Մելիքյան]], [[Մարտին Մազմանյան]], երգչուհի [[Արուս Բաբայան]], երգիչ [[Պավել Լիսիցյան]] և երաժշտագետ [[Ռուբեն Թերլեմեզյան]], գրողներ [[Չարենց]], [[Ազատ Վշտունի]], [[Գուրգեն Մահարի]], դերասաններ [[Ջանան]] և [[Հրաչյա Հերսիսյան]], ռեժիսոր [[Վարդան Աճեմյան]] և ճարտարապետ [[Գևորգ Քոչար]], նկարիչ [[Միքայել Արուտչյան]]:
Տող 50.
 
== Ընտանիք ==
1904 թվականին ամուսնացել է Օսաննա Հովհաննեսի Յարալյանի հետ (հետագայում՝ Սոֆյա Իվանովնա Դեմուրյան):։ Դեմուրյանի որդիներն են՝ Գուրգեն Դեմուրյանը՝ գիտությունների թեկնածու, բիոքիմիկոս, և [[Թամար Դեմուրյան]]ը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքի վարպետ։
 
== Ծանոթագրություններ ==