«Ստերեոկինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 11, էջ 121 oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 4.
[[Կինոժապավեն]]ի վրա հաջորդաբար սևեռվում են [[ստերեոզույգ]]երը դիսպարատ պատկերների հետ, որոնք կրում են նկարահանվող օբյեկտի տարածական բնութագրերը։ Եթե ստերեոկինոն նկարահանված է մեկ կինոժապավենի վրա՝ ապա պրոյեկտվում է երկու օբյեկտիվով, երկու կինոժապավենի դեպքում՝ սինքրոն գործող կինոպրոյեկտորներով։ Կադրերը միաժամանակ պրոյեկտվում և վերադրվում են էկրանին։ Տարածական պատկեր տեսնելու համար օգտվում են օպտիկական զտող հարմարանքներից, որոնք լուսային [[հոսք]]ն այնպես են բաժանում առանձին աչքերի միջև, որ յուրաքանչյուր աչք տեսնի «իր» պատկերը։ Զտող հարմարանքները լինում են անհատական (սպեկտրալ [[բևեռ]]ացող և ժամանակային [[ակնոց]]ներ) և կոլեկտիվ՝ առանց ակնոցի։ Որպես կոլեկտիվ զտող հարմարանքները օգտագործում են ռաստրային ստերեոէկրանները, որոնք հանդիսատեսի աչքի մակարդակի վրա հորիզոնական հարթության մեջ ըստեղծում են բացառապես միայն աջ կամ միայն ձախ պատկերի տեսանելիության գոտիներ (ընտրողական տեսանելիության գոտի)։ էկրանից հեռացմանը զուգընթաց այդ գոտիների լայնությունը մեծանում է, որը սահմանափակում է հանդիսասրահի օգտակար [[երկարություն]]ը։ Սրանց այն մասերում, որտեղ ընտրողական տեսանելիության գոտու լայնությունը գերազանցում է աչքերի միջբիբային հեռավորությունը ([[65]] մմ), երկու աչքերը հայտնվում են միևնույն պատկերի տեսանելիության ընդհանուր գոտում, իսկ այն մասերում, ուր երկու հարևան գոտիների լայնությունը փոքր է միջբիբային հեռավորությունից, հանդիսատեսը կարող է տեսնել միայն հարթ պատկեր։
 
Ռաստրային էկրանի վրա պրոյեկտման ավելի կատարյալ համակարգ է բազմաստերեոզույգային պրոյեկտումը, երբ էկրանի վրա միաժամանակ պրոյեկտվում է տարբեր կետերից նկարահանված միևնույն օբյեկտի պատկերների հաջորդական սերիա։ Մշակվում են ստերեոկինոի [[հոլոգրաֆիա]]իայի միջոցներով իրականացնելու եղանակներ։ Ստերեոկինե ստեղծելու փորձեր արվել են XIX դարի վերջերին։ [[1928]] թվականին Նոայոնը ([[Բելգիա]]) ցույց է տվել ստերեոկինոյի համար ռաստրային էկրանների օգտագործման սկզբունքային հնարավորությունը։ Առանց ակնոցի ստերեոկինոի առաջին ցուցադրումը ԽՍՀՍ-ում իրականացվել է [[1937]] թվականին (Ւվանովի [[1935]] թվականին առաջարկած եղանակով)։ [[Մոսկվա]]յում և այլուր ցուցադրվել են «[[Ռոբինզոն Կրուզո]]» ([[1947]], «[[Մեքենա]] [[22]]—[[12]]» ([[1949]]), «Ոչ և այո» (1967), «Խորհրդավոր վանականը» ([[1968]]) և այլ ստերեոֆիլմեր։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=121}}