«Ստեարինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 11, էջ 112 oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ստեարինաթթու''', օկտադեկանաթթու, [[ալիֆատիկ շարք]]ի միահիմն հագեցած կարբոնաթթու։ [[Անգույն բյուրեղներ]] են, հալման ջերմաստիճանը՝ 69,6 °C, եռմանը՝ 376,1 °C։ Ջրում չի լուծվում։ Լուծվում է [[եթեր]]ում և [[սպիրտ]]ում։ Ստեաինաթթվի [[աղեր]]ը՝ [[ստեարատներ]]ը, մակերևութային ակտիվ նյութեր են, ջրում լուծելի աղերը (Na, К-ի)՝ օճառներ։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, Ստեարինաթթվի, պալմիտինաթթվի և օլեինաթթվի գլիցերիդները բնական ճարպերի գլխավոր բաղադրիչներն են։ Կենդան, ճարպերը հիդրոլիզելով ստանում են ստեարին (հեղուկ օլեինաթթուն անջատելուց հետո), որից Ստեարինաթթու անջատում են կոտորակային նստեցման կամ թորման միջոցով։ Ստեարինաթթու ստացվում է նաև օլեինաթթվի հիդրոգենացմամբ և այլ ճանապարհներով։ Սաքուր Ստեարինաթթու օգտագործում են օրգանական սինթեզում և վերլուծական քիմիայում (պղտորաչափական եղանակով որոշում են Ca, Mg, Ա), տեխ․ Ստեարինաթթուն որպես դիսպերգատոր և վուլկանիզատոր (ռետինի արտադրությունում)։ Ստեարատները (Na, Li, Ca, Pb և ն) մտնում են պլաստիկ քսուքների, իսկ Ստեարինաթթուն և նրա էսթերները՝ [[օծանելիք]]ի բաղադրության մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=112}}