«Ստաբիլիտրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:zener.jpg|աջից|մինի|200px|Ստաբիլիտրոն]]
 
'''Ստաբիլիտրոն''' կամ '''զեներ դիոդ''' ({{lang-en|zener diode }}) ({{lang-lat|stabilis}}՝ կայուն, հաստատուն և [[էլեկտրոն]]), իոնային կամ կիսահաղորդչային դիոդ, որի [[վոլտ]][[ամպեր]]ային բնութագիրն [[աշխատանք]]ային մասում գրեթե զուգահեռ է հոսանքի առանցքին, այսինքն, սարքի լարումն աննշան է փոխվում՝ դրա միջով անցնող հոսանքի [[ուժ]]ի փոփոխության դեպքում։ Ստաբիլիտրոնը կիրառում են էլեկտրական շղթայի որոշակի տեղամասում լարումը հաստատուն պահելու համար (օրինակ, լարման կայունարարներում)։ Լարման կայունացման գործակիցը, որը բնութագրում է շղթայի տեղամասի մուտքի և [[ելք]]ի լարումների հարաբերական փոփոխությունը [K=(ΔU<sub>մ</sub>/U<sub>մ</sub>)]։(ΔU<sub>ե</sub>/U<sub>ե</sub>) որոշվում է ստաբիլիտրոնի վոլտամպերային բնութագրի տեսքով և բալաստային ռեզիստորի [[Դիմադրություն|դիմադրության]] մեծությամբ։ Գազապարպումային ստաբիլիտրոնների գործողությունը հիմնված է մարմրող և թագաձև պարպումների հակասությունների վրա։ Մարմրող պարպումների ստաբիլիտրոնի կայունացվող լարման արժեքների տիրույթը [[60]]—[[150]] վ է, հոսանքների աշխատանքային տիրույթը՝ [[5]]—[[40]] մա։ Թագաձև պարպումների ստաբիլիտրոն նախատեսված է փոքր հոսանքների (~10<sup>−2</sup>-ից մինչև 1 — 1,5 մա) դեպքում բարձր լարումների ~3-10<sup>2</sup>—3-10<sup>4</sup> վ) կայունացման համար։ Կիսահաղորդչային ստաբիլիտրոնը կիսահաղորդչային դիոդ է, որի ելքի լարումը մնում է գրեթե անփոփոխ՝ դրանով անցնող էլեկտրական հոսանքի փոփոխության դեպքում։ Կիսահաղորդչային ստաբիլիտրոնները հիմնականում կիրառում են լարման կայունացման և իմպուլսների [[ամպլիտուդ]]ների սահմանափակման համար, որպես հենարանային լարման [[աղբյուր]], պոտենցիոմետրային հարմարանքներում։
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=95}}