«Սվարանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 94.

==Տնտեսություն==
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ։

==Պատմամշակութային կառույցներ ==
Տող 105.
— Ինչո՞ւ,- զարմանում է Լենկ Թեմուրը։

— Այնտեղ ճամփա ու կածան բոլորը դեպի ժայռ են տանում,- պատասխանում է ծեր զինվորը,- նրանց տներն էլ քերծերում են, բերդերը՝ ժայռերի գլխին, վանքերը՝ նրանցից էլ բարձր։ Ամպերը ցածր են նրանց օջախներից։ Նրանց ո՛չ նետ կհասնի, ո՛չ սուր ու թուր։

— Լա՜վ,- ասում է Լենկ Թեմուրը,- ես ամենից առաջ նրանց կնվաճեմ։

Եվ հարձակվում է Սյունիքի վրա։ Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր… Սյունեցիները չեն հանձնվում։ Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները։ Լենկ-Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ անում… Սյունեցիները չեն հանձնվում։ Միայն մի գյուղի մարդիկ են ուզում հանձնվել։ Լենկ-Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել։ Գյուղի վարդապետը իր համագյուղացիներին չի թողնում հանձնվել։ Ինչ անում է, չի անում, չեն լսում։ Հանձնվում են։ Լենկ Թեմուրը նրանց քշում է մի դաշտ ու ասում.

— Ես խոստացա ձեզ սրի չքաշել։ Ես խոսքիս տերն եմ։ Բայց ես երդվել եմ ձեզ կենդանի չթողնել։

Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորել, բոլորին կենդանի թողել։ Այդպես էլ անում են։ Վարդապետը լսում է այդ մասին, վերցնում է ծխամատյանը, գյուղի հին անունը ջնջում է, տեղը գրում Սև արանց շեն, այսինքն սև մարդկանց, սևերես արարածների գյուղ։ Եվ այդ օրվանից գյուղի հին անունը մոռացվում է, մնում է Սև արանց, որը հետագայում դառնում է Սվարանց<ref>{{cite book | title=Ավանդապատում | publisher=Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ | author=Արամ Ղանալանյան | year=1969 | location=Երևան}}</ref><ref>{{cite book | title=Պատմութիւն Հայոց | author=Մովսես Խորենացի | pages=Գիրք Ա, Գլուխ Ի}}</ref><ref>{{cite book | title=Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ | author=Մանուկ Աբեղյան | year=1899 | location=Վաղարշապատ}}</ref><ref>{{cite book | title=Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского | author=Г. Халатьянц | year=1896 | location=Москва}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սվարանց» էջից