«Սպիտակավոր վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (4), ը: → ը։ (3), ծ: → ծ։, մ: → մ։ (2), ն: → ն։ (2), վ: → վ։ (3), ր: → ր։ (2), ց: → ց։, ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 48.
'''Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք''' (երբեմն՝ '''Ծաղկավանք'''), հայկական վանքային համալիր [[Վայոց Ձորի մարզ]]ի [[Վերնաշեն]] գյուղից 7 կմ հյուսիս։
 
Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով,մոտակա բարձունքի գագաթին պահպանվել է Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ [[Պռոշաբերդ]]) ավերակները։Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից,որը պատճառ է դարձել այն անվանակոչելու «Սպիտակավոր»։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է [[Էաչի]] իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին՝<nowiki/>[[Ամիր Հասան]]<nowiki/>ը։ Եկեղեցին ըստ ճարտարապետական հորինվածքի գմբեթավոր սրահ տիպի պարզեցված տարբերակն է,աբսիդի երկու կողմում փոքրիկ ավանդատներով։Գմբեթավոր փոխանցումը առագաստային է,թմբուկը բոլորաձև է թե՛ ներսից և թե՛ դրսից։Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է, կիսակլոր ճակատակալ քարով, որի վրա պատկերված Աստվածամայրը՝գրկում Հիսուսը հայկական միջնադարյան քանդակագործության արվեստի նշանավոր նմուշներից է, այս բնույթի քանդակների մեջ ամենագեղեցիկը Հայաստանում:Հայաստանում։  Հատկապես ուշադրության աժանի արևելյան աբսիդի կոնխի վրայի Քրիստոսի ամբողջական քանդակը, որի  երկու կողմում մակագրված է «Յիսուս Քրիստոս»։
 
Բեմի վրա եղած վեմաքարի մի կողմի վրա քանդակված է մի մարդու բարձրաքանդակ, ՝ հոգևորականի հագուստով, ձեռքերը դեպի վեր մեկնած:մեկնած։ Իսկ գմբեթի հիմքի կամարի վրա եղած հինգ սրբապատկերներ բարձրաքանդակներըմ ոմանց կարծիքով պատկերված է Քրիստոսը և չորս ավետարանիչները, ոմանց կարծիքով էլ Հայր Աստվածը՝ հրեշտակների խմբով:խմբով։
 
Հուշարձանը շքեղորեն զարդարված  է բուսական ու երկրաչափական ձևերի զարդաքանդակներով և զանազան բարձրաքանդակներով, որոնք մշակված են վերին աստիճանի նուրբ ու գեղեցիկ ձևերով:ձևերով։ Բացի մուտքի ու լուսամուտների շրջանակների արևմտյան անկյունների մեծ խորշերի գագաթների զարդաքանդակներից, նույն ստալակտիտ քանդակներով է պատված նաև հյուսիսային պատմի մեջ փորված մկրտության ավազանի գավաթը:գավաթը։
 
Գեղեցիկ են նաև պատերի դրսի մասի կտիտորական կոմպոզիացաները:կոմպոզիացաները։ Դրանցից մեկը գտնվել է հյուսիսայնի պատի վրա՝<nowiki/>[[Էաչի]] և [[Ամիր Հասան]] Պռոշյանների պատկերներով:պատկերներով։ Ժամանակի ընթացքում այն ընկել է, ապա տեղափոխվել <nowiki/>[[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|էրմիտաժ]]''':'''  Ուսումնասիրություննեը ցուց են տվել , որ բարձրաքանդակը եկեղեցու հյուսիսային ճակատին ագուցվել է հետագայում:հետագայում։   Իսկ հարավայի ճակատի մասում ագուցված էր Ամիր Հասանի որս անելու տեսարանը, որը այժմ գտնվում է [[Հայաստանի պատմության թանգարան|Հայաստանի պատմության պետական թագարան]]<nowiki/>ում։Եկեղեցուն արևմուտքից կից է հատակագծում ուղղանկյուն գավիթը։Եղել է թաղածածկ,հյուսիսային և հարավային պատերին պահպանվել են թաղակիր կամարները կրող պահունակները։Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը։Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածքով զանգակատունը(1330֊ին կառուցել են [[Հովհաննես]] և [[Թաձնա]] ամուսինները),առաջին հարկը խուլ,ուղղանկյուն ծավալ է,կառուցված մեծադիր քարերից,երկրորդը՝դեպի արևմուտք բացվող ուղղանկյուն խորշ է,իսկ երրորդը միջանցիկ բաց կամար է՝պսակված երկթեք ծածկով։Պահպանվել են ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները ,որոնցից ներս տեղավորված են եղել միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը։Սպիտակավոր Սբ Աստվածածինը Վայոց ձորի կարևոր մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններից է եղել` պատմության ընթացքում դիմակայելով 15-րդ դ. թուրքմենական [[Կարա-Կոյունլուներ|Կարա-Կոյունլու]] և [[Ակ-կոյունլուներ|Ակ-Կոյունլու]] ցեղերի ասպատակություններին, որոնք, մոնղոլական տիրապետության անկումից հետո, թալանում ու ավերում էին շրջանը։ [[Գլաձորի համալսարան]]<nowiki/>ի գործունեության դադարելուց հետո (1340-ական թթ.) Սպիտակավորը դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը, որը ծաղկում է ապրում վանահայր վարդապետ Ավագտերի օրոք. մեզ են հասել վերջինիս կողմից ընդօրինակված ձեռագրերից /15-րդ դ. 2-րդ կես/։Սպիտակավորի միաբանությանը նյութական օժանդակություն է ստացել նաև [[Օրբելյաններ|Օրբելյան]] իշխաններից:իշխաններից։ 1339 թ. Լիպարիտ իշխանի  որդի <nowiki/>[[Սմբատ Օրբելյան]]<nowiki/>ը միաբանությանը նվիրաբերում է ընդարձակ այգիներ, որոնցից հանվանե նշում է «զՎախթանկենց այգի'''»:'''
 
[[Լենկթեմուրի արշավանքները Հայաստան|Լենկթեմուր]]<nowiki/>ի արշավանքների ժամանակ վանքը թալանվել է, գավիթն ավերվել, քանդվել են պարսպապատերը և այրվել տնտեսական նշանակության կառույցները, դրանցից ոչ մեկը երբևէ չի վերակառուցվել /թեև վանքը գործել է մինչև 1604 թ. [[Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթ (1605 թ.)|Շահ-Աբբաս]]<nowiki/>ի կողմից հայերի բռնագաղթը։
 
Ըստ ժողովրդական ավանդության` Հնում Սպիտակավոր, [[Արկազիի Սուրբ Խաչ]] և [[Թանահատի վանք|Թանադե]] վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար:իրար։ Պատմում են նաև, որ գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Գյուլիվանք (Ծաղկի վանք):։
 
== Նժդեհյան ուխտատեղի ==
Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ,[[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստան]]<nowiki/>ի սպարապետ [[Գարեգին Նժդեհ]]<nowiki/>ի գերեզմանը։1983թ. Գարեգին Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի եղբոր միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան:Երևան։
 
Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987<ref>{{Cite web|url=http://www.aravot.am/2009/06/17/360894/|title=Նժդեհի «անվերջ վերադարձը»|website=Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate=2016-06-22}}</ref> թ. հանգրվանում է  Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ (Սպիտակավորում աճյունն ամփոփելու հիմնական պատճարը ԿԳԲ֊ի կողմից Խուստուփում ամփոփված աճյունը առգրավվելու դեպքում,գոնե մյուս մասի փրկությունն էր):։  [[1987]]-ից սկսած ամեն տարի [[հունիսի 17]]-ին, բազմաթիվ նվիրյալ հայրենասերներ և Նժդեհի ուսմունքի հետնորդներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:1989Սպիտակավոր։1989 թ. տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը:Որիխաչքարը։Որի վրա գրված է․«Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ»,իսկ ներքևում՝ ինչպես Նժդեհն էր ցանկացել,ավելացված է․«Այստեղ հանգչում է Նա,որ գործեց իբրև կենդանի սուր»։
 
Փաստորեն, բացի իր պատմական, կառուցողական եւ գեղագիտական հատկանիշներից, եկեղեցին հայտնի է նաև որպես «Նժդեհյան ուխտատեղի»։
 
Հուշարձանախումբը վերանորոգվել է 1960-1970-ականներին և [[2006]] թվականին:թվականին։
 
== Ծանոթագրություններ ==