«Սպեկտր»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (4), ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: 5թ → 5 թ oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (4), ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ)
'''Սպեկտր''' (լատ. spectrum - պատկերացում, պատկեր, [[ֆիզիկա]]յում՝ տվյալ ֆիզիկական մեծության ընդունած տարբեր արժեքների համախումբ։ Սպեկտրները կարող են լինել անընդհատ և ընդհատ։ «Սպեկտր» հասկացությունն առավել հաճախ կիրառվում է [[տատանողական պրոցեսներ]]ի, ինչպես նաև [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] և [[օպտիկական երևույթներ]]ի նկարագրության համար։ Լույսի աղբյուրների դասակարգումը կարելի է կատարել [[լույսի ալիքային տեսություն|լույսի ալիքային տեսության]] հիման վրա։ Այս տեսակետից լույսի աղբյուրների ամենակարևոր դասակարգումը կարելի է իրագործել ելնելով նրանց ճառագայթած սպեկտրներից։ Ժամանակակից օպտիկական գործիքները, որոնք ծնունդ են առել պարզ սարքերի կատարելագործման հետևանքով, հնարավորություն են տալիս մանրամասնորեն ուսումնասիրել տարբեր աղբյուրների տված սպեկտրները։ Այդ գործիքները կոչվում են [[սպեկտրոսկոպ]]ներ, եթե նրանք նախատեսված են սպեկտրների տեսողական դիտման համար, և [[սպեկտրագիր]]ներ՝ եթե նրանք հնարավորություն են տալիս լուսանկարել սպեկտրը։ Այդ գործիքների օգնությամբ հայտնաբերվել են սպեկտրների երեք հիմնական տեսակները, որոնք ստացել են գծային, շերտավոր և անընդհատ սպեկտրներ անունները։ Սպեկտրների յուրաքանչյուր տեսակը կարող է դիտվել և որպես ճառագայթման (էմիսիոն) սպեկտր, և որպես՝ կլանման։
 
== Էլեկտրաական ազդանշանի սպեկտր ==
Էլեկտրական ազդանշանի սպեկտրը ազդանշանի հզորության, հոսանքի կամ լարման [[ամպլիտուդ]]ի հաճախային բաշխումն է։ Որևէ ազդանշանի սպեկտր դիտում են սպեկտրի անալիզատորով կամ գտնում՝ այդ ազդանշանն արտահայտող ֆունկցիան վերածելով [[Ֆուրիեի շարքեր|Ֆուրիեի շարքի]] (պարբերական ֆունկցիաների դեպքում) կամ [[Ֆուրիեի ինտեգրալ]]ի (ոչ պարբերական ֆունկցիաների դեպքում):։ Տարբերում են [[գծային սպեկտրներ]], որոնցում Ֆուրիեի շարք կազմող առանձին ներդաշնակ բաղադրիչները բաժանված են վերջավոր հաճախային միջակայքերով, և հոծ սպեկտրներ, որոնք պարունակում են բոլոր հնարավոր հաճախականությունների ներդաշնակ բաղադրիչներ։ Օրինակ՝ [[սինուսոիդական տատանում|սինուսոիդական տատանման]] սպեկտրը կազմված է մեկ հաճախականությունից (սպեկտրային մեկ գծից), իսկ հեռախոսային ազդանշանի սպեկտրը գրավում է հաճախականությունների հոծ շերտ՝ ~3 կից լայնությամբ։
 
== Օպտիկական սպեկտր ==
 
[[Պատկեր:Spektry opticheskie2.jpg|thumb|Օպտիկական սպեկտր]]
Օպտիկական սպեկտրը դիտարկվող մարմնի օպտիկական ճառագայթման [[ինտենսիվություն|ինտենսիվության]] (առաքման սպեկտր) կամ տվյալ նյութի միջով անցնող լույսի կլանման ինտենսիվության (կլանման սպեկտր) բաշխումն է ըստ հաճախականությունների (կամ ալիքի երկարությունների):։ Օպտիկական սպեկտրները լինում են գծային՝ կազմված առանձին ընդհատուն սպեկտրային գծերից, շերտավոր՝ կազմված խիտ դասավորված սպեկտրային գծերի առանձին ընդհատուն խմբերից (շերտերից) և հոծ (անընդհատ), որոնք համապատասխանում են բավական լայն տիրույթ ընդգրկող բոլոր հաճախականությունների լույսի ճառագայթմանը կամ կլանմանը։ Օպտիկական սպեկտրները, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է [[սպեկտրոսկոպիա]]ն, դիտվում և գրանցվում են [[սպեկտրային սարքեր]]ի օգնությամբ։
 
== Ճառագայթման գծային սպեկտր ==
 
== Աղբյուր ==
ՀՍՀ, 1985 թ., Երևան
 
[[Կատեգորիա:Սպեկտրասկոպիա]]
1 105 242

edits