«Սոցիալական դարվինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 11, էջ 22 oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սոցիալական դարվինիզմ''', գաղափարական հոսանք [[19-րդ դար]]ի վերջի [[20-րդ դար]]ի սկզբի բուրժուական [[հասարակագիտություն|հասարակագիտության]] մեջ, որը հասարակական [[կյանք]]ը բացատրում էր գոյության [[պայքար]]ի և բնական ընտրության կենսբանական օրենքներով։ Սոցիալական դարվինիզմ [[Չարլզ Դարվին]]ի էվոլյուցիոն ուսմունքի որոշ դրույթներ կենսաբանությունից անհիմն կերպով փոխադրում է [[սոցիոլոգիա]] հասարակական օրինաչափությունները հանգեցնելով կենսաբանականին։ Սոցիալական բախումները դիտում է հակա[[մարտ]] սոցիալական [[հարաբերություն]]ներից դուրս և հայտարարում «բնական», հավերժ ու անլուծելի։ Սոցիալական դարվինիզմի նախակարապետը [[Թոմաս Մալթուս|Թոմաս Ռոբերտ Մալթուս]]ն է, իսկ անմիջական հիմնադիրը [[Հերբերտ Սփենսեր]]ը։ Ուսմունքին հետևել են գաղափարական և քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող սոցիոլոգներ։ Առավել հետադիմական թևի ներկայացուցիչները գոյության պայքարի [[սկզբունք]]ները անմիջականորեն տարածել են սոցիալական [[խումբ|խմբերի]], [[ժողովուրդ]]ների, [[պետություն]]ների հարաբերությունների վրա՝ ձգտելով գաղափարական հիմնավորում տալ բուրժուազիայի դասակարգային տիրապետությանը, ռազմականացման և զավթողամոլության [[քաղաքականության]]ը։ Սոցիալական դարվինիզմի որոշ իմաստով հիմնավորել է կենսաբանականի և սոցիալականի [[կապ]]ը, ընդգծել հասարակական զարգացման հակասականությունը, հիմք դրել սովորույթների և սոցիալական [[նորմա]]ների սոցիոլոգիական ուսումնասիրությանը և այլն։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=22}}