«Սոսի հայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}{{ոճ}}
[[Պատկեր:Սոսի հայ.jpg|thumb|Սոսի հայ (Սոս Գրիգորի Չիլինգարյան)]]
'''Սոսի հայ (Սոս Գրիգորի Չիլինգարյան)'''-20-րդ դարի սկզբների Տավուշի տարածաշրջանի նշանավոր դեմքերից է։ Ծնվել է [[1870]]-ական թվականներին Տավուշի Նավուր գյուղում բազմանդամ նահապետական ընտանիքում։ Ութ տարեկան հասակում ընտանիքին օգնելու համար Աղսու հանդամասում աշխատել է անասնապահ թուրք մեծահարուստի մոտ։ Եղել է շատ աչքաբաց ճարպիկ երեխա, ում պատճառով թուրք երկու մեծահարուստ ընտանիքներ կռվում են ու նրանցից մեկը հեռանում է Աղսու հանդամասից։ Պատմում են, որ Սոսը իրենց ցլիկների պոզերը գաղտնի սրել է, որպեսզի ոչ մեկի ցուլերը չհաղթեին իրենց ցլերինի։ Շատ հայասեր է եղել, որի պատճառով էլ պատանի հասակից կրել է Սոսի Հայ անունը։ 18 տարեկանում, երբ նա արդեն ճանաչված պատանի էր, համարձակ, ֆիզիկապես ուժեղ ու շատ զիլ ձայնով, իր ձեռք բերած "բերդանկա" հրացանով դառնում է շրջակա թուրքերի ահ ու սարսափը։ Հետագայում նա շատ է մասնակցում հայ-թուրքական կռիվներին։ Հայտնի է, որ [[1907]] թվականին Սոսի Հայը իր 240 զինված ձիավորներով հանդիպում է Սեպուհ զորավարին ու միասին կռիվ են տալիս թուրքերի դեմ։ Եղել է աշխատասեր մարդ, շատ արագ դարձել է մեծահարուստ, ունեցել է մեծ քանակով անասուններ, վարելահողեր, ջրաղացներ, Այգեձորում ստեղծել է կղմինդրի գործարան, տարածաշրջանում առաջինն է ձեռք բերել տրակտոր (գերմանական արտադրության՝ "Ֆուձոն" մակնիշի):։ Իր հանրահայտ լինելով դարձել է շրջակա յոթ գյուղերի վերակացու /գլավին/ և համարվել է Ղազախի փոխգուբերնատոր։ Շատ հանդամասեր են անվանվել նրա անունով (ինչպես՝ Սոսի թալա, Սոսնանց աղբյուր, Սոսնանց ջաղացատեղեր …):։ Սոսի Հայը իր աշխատողների ու ընտանիքի անդամների նկատմամբ եղել է շատ խիստ, իսկ թշնամիների նկատմամբ դատաստան է տեսել դաժան ձևով։ Նրա ահից են Ղազախի թուրքերը հալածվել Նավուրի շրջակայքի ամառային արոտավայրերից։ Երկրի սովետականացման տարիներին Սոսի Հային կուլակաթափ են անում, ունեցվածքը խլում, իսկ [[1937]] թվականին էլ՝ աքսորում Սիբիր։ Աքսորից առաջ նա հրահանգում է իր տոհմակից բարեկամներին. "''Ոչ մեկդ '''Չիլինգարյան''' ազգանունը չփոխեք, դա մի հին ու հերոսական տոհմի ազգանուն է''": Մեկ տարի աքսորում անց կացնելուց հետո վերադառնում է ծանր հիվանդ վիճակում և կարճ ժամաանակ անց մահանում։ Թաղված է ծննդավայր Նավուրում։ Սոսի հայի մասին ժողովրդի մեջ բազմաթիվ լեգենդներ են պահպանվել։
 
[[Կատեգորիա:Նավուր գյուղում ծնվածներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սոսի_հայ» էջից