«Սոյուզ (տիեզերանավ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 10, էջ 503 oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (16) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
==Սոյուզի հիմնական հատվածամսերը==
[[Պատկեր:Soyuz 19 (Apollo Soyuz Test Project) spacecraft.jpg|մինի|Սոյուզի հիմնական հատվածամասերը]]
Իջեցվող ապարատ (ԻԱ), զանգվածը՝ 2,8 տ, առավելագույն [[տրամագիծ]]ը՝ 2,2 մ, երկարությունը՝ 2,16 մ, ազատ ծավալը՝ 2,5 մ<sup>3</sup>։ Իջեցվող ապարատի հերմետիկ իրանը պատրաստված է [[ալյումին]]ից, կոնաձև է ՚և ներքևի ու վերևի մասերում դառնում է գնդաձև։ Իջեցվող ապարատին հանդերձված է երեք լուսանցույցով, որոնցից երկուսն ունեն եռապակի, իսկ մեկը՝ երկապակի կառուցվածք։ Իրանի ճակատամասում տեղակայված են փափուկ վայրէջքի 4 շարժիչներ։ Վայրէջքի [[արագություն]]ը, հիմնական պարաշյուտային համակարգի կիրառմամբ, հաշվի սռնելով փափուկ վայրէջքի շարժիչների իմպուլսը, 6 մ/վրկ-ից չի անցնում։ Իջեցվող ապարատը նախատեսված է տարվա ցանկացած եղանակին, ամենատարբեր գրունտների (այդ թվում և ժայռոտ) և բաց ջրավազանների վրա վայրէջք կատարելու համար։ Ջրավազանների վրա վայրէջք կատարելիս անձնակազմը Իջեցվող ապարատոում կարող է «լողալ» մինչև 5 օր։ Իջեցվող ապարատում տեղավորված են տիեզերագնացների կառավարման կետը, [[տիեզերանավ]]ի կառավարման բռնակը, հիմնական և օժանդակ համակարգերի [[սարքերը]] և սարքավորումը, երկիր վերադարձվող գիտական ապարատների բեռնարկղները, պահեստի պաշարը (մթերք, հանդերձանք, դեղամիջոցներ ևն), որն ապահովում է անձնակազմի կենսագործունեությունը վայրէջք կատարելուց հետո՝ 5 օրվա ընթացքում։ «Սոյուզ» ուղեծիր դուրս բերելու, երկրի վրա իջեցնելու, կցման և անջատման գործողություններ կատարելու ժամանակ անձնակազմի անդամները սկաֆանդր են կրում (կիրառվում է [[1971]] թվականից)։
==Բնակելի ուղեծրային (կենցաղային) հատվածամաս==
Կենցաղային հատվածամասի զանգվածը՝ 1,2—1,3 տ, տրամագիծը՝ 2,2 մ, երկարությունը (կցման ագրեգատի հետ)՝ 3,44 մմ, ազատ ծավալը՝ 4 մ/<sup>3</sup>, ծավալը ըստ հերմոտիկ իրանի ներքին շրջագծի՝ 6,6 մ<sup>3</sup>։ Ծառայում է, որպես աշխատանքային հատվածամաս՝ գիտական փորձեր կատարելու, անձնակազմի հանգստի, ուրիշ տիեզերանավ անցնելու և տիեզերական տարածություն դուրս գալու համար։ [[Կենցաղ]]ային հատվածամասի հերսետիկ իրանը, որը պատրաստված է [[մագնեզիում]]ի համաձուլվածքից, իրենից ներկայացնում է երկու կիսագնդաձև պատյաններ՝ 2,2 մ տրամագծով՝ միացված 0,5 մ բարձրությամբ գլանային ներդիրով։ Հատվածամասն ունի տեսադաշտային երկու լուսանցույց։ [[Իրան]]ի վրա կան երկու դռնակներ, որոնցից մեկը՝ կենցաղային հատվածամասը, միացնում է իջեցվող ապարատներ, իսկ մյուսը ծառայում է անձնակազմի՝ ստարտային դիրքում տիեզերանավով վայրէջք կատարելու և տիեզերք դուրս գալու համար։ Կենցաղային հատվածամասում տեղադրված են տիեզերանավի կառավարման կետը, հիմնական և օժանդակ համակարգերի սարքերն ու ագրեգատները, կենցաղային սարքավորումը, գիտական ապարատները։ «Սոյուզ» տիեզերանավերում կիրառվում են կցման երեք տիպի սարքեր։ Առաջինը պատրաստված է «ցցաձող-[[կոն]]» սխեմայով, երկրորդը՝ այդ նույն սխեմայով՝ հերմետիկ կցում ստեղծելով։ Երրորդը [(փորձարկվում է) ներկայացնում է նոր, տեխնիկական տեսակետից ավելի կատարելագործված սարք՝ կցման անդրոգինային, ծայրամասային ագրեգատ։
==Սարքաագրեգատային հատվածամաս==
Սարքաագրեգատային հատվածամասի ([[ՍԱՀ]]) զանգվածը 2,7-2,8 տ է։ Նախատեսված է տիեզերանավի հիմնական համակարգի ապարատները և սարքավորումները տեղավորելու համար, որոնք ապահովում են ուղեծրային թոիչքը։ ՍԱՀ-ն բաղկացած է անցումս ւյին, սարքերի և ագրեգատային բաժանմւււնք֊ ներից։ Անցումային բաժանմունքում տեղակայված են կառանման և կողմնորոշման 10 շարժիչներ յուրաքանչյուրը՝ 100 ն քարշուժով, վառելիքի բաքերը սոյուզի քիաբաղաղրիչ վառելիքի մատուցման համակարգը։ Սարքերի 2,2 մ ծավալով հերմետիկ բաժանմունքը պատրաստված է [[ալյումին]]ի համաձուլվածքից սոյուզն ունի 2,1 մ տրամագծով, 0,5 մ բարձրությամբ գլանի ձև՝ երկու հանովի կափարիչներով։ Այս բաժանմունքում տեղավորված են շսրժման կողմնորոշման ու կառավարման համակարգերի, տիեզերանավի ապարատների ու սարքավորման կողային համալիրի և սարքավորման կառավարման, Երկրի հետ ռադիոկապի և ծրագրաժամանակային կարգավորման, հեռուստաթափման ու միասնական էլեկտրասնման սարքերը։ Ագրեգատային բաժանմունքի իրանը նույնպես պատրաստված է ալյումինի համաձուլվածքից՝ 2,1 մ տրամագծով գլանաձև պատյանի ձևով, որը փոխվսմ է կոնաձևի և վերջանում բազային [[նավ]]ակողով (տրամագիծը4 2,72 մ)․ վերջինս նախատեսված է տիեզերանավը կրող [[հրթիռ]]ի վրա տեղակայելու համար։ [[Տիեզերանավ]]ի բոլոր բաժանմունքները դրսից ծածկված են կանաչ գույնի էկրանավակումային ջերմամեկուսիչով։
Տող 16.
==Տեղեկություններ արձակումների մասին==
[[Պատկեր:Soyuz TMA-2 after landing.jpg|մինի|Տիեզերանավի վայրեջքային ապարատը վայրեջքի ժամանակ]]
[[1967]]-[[1981]] թվականներին Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր է դուրս բերվել 38 «Սոյուզ» օդաչուավոր տիեզերանավ։ 6,56 տ զանգվածով «Սոյուզ-1»-ն ([[տիեզերագնաց]]՝ Կոմարով) արձակվել է [[1967]] թվականի [[ապրիլի 23]]-ին՝ տիեզերանավի փորձարկման և նրա կառուցվածքի համակարգերի և տարրերի մշակման նպատակով։ Վայրէջքի ժամանակ, 7 կմ բարձրության վրա հիմնական պարաշյուտային համակարգի, իսկ հետո նաև պահեստային պարաշյուտի նորմալ չբացվելու հետևանքով Իջեցվող Ապարատն ցած է իջել մեծ արագությամբ, որը և տիեզերագնացի մահվան պատճառն է դարձել։ «Սոյուզ-2»-ը (անօդաչու) և «Սոյուզ-3»-ը (տիեզերագնաց՝ Բերեգովոյ) համատեղ թռիչք կատարեցին համակարգերի և կոնստրուկցիայի աշխատանքը ստուգելու, մոտեցումն ու մանևրումը մշակելու համար։ «Սոյուզ-4» և «Սոյոզ-5» տիեզերանավերի թռիչքի ընթացքում կատարվեցին ավտոմատ մոտեցում, օդաչուավոր 2 տիեզերանավերի ձեռքի կառավարմամբ կառանում և կցում (12,924 տ [[զանգված]]ով երկու տիեզերանավերի թռիչքը տևեց 4,5 ժ)։ Թռիչքի ժամանակ (կցումից հետո) Եւիսեևը և Խրունովը սկաֆանդրներով (սեփական կենսաապահովման համակարգով) դուրս եկան տիեզերական տարածություն և իրականացրին անցումը մի տիեզերանավից մյուսը ։ «Սոյուզ-6», «Սոյուզ-7», «Սոյուզ-8» տիեզերանավերով կատարվեց խմբային թռիչք։ Իրականացվեց գիտատեխնիկական փորձերի մեծ ծրագիր։ «Սոյուզ-7» և «Սոյուզ-8» տիեզերանավերի պլանավորված կցումը տեղի չունեցավ՝ հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների նորմալ աշխատանքը խախտվելու պատճառով։ «Սոյուզ-9» տիեզերանավի թռիչքով սկիզբ դրվեց տիեզերքում այնպիսի միջոցների մշակմանը, որոնք անհրաժեշտ են երկարատև թռիչքների համար՝ առանց տիեզերանավում արհեստական ձգողականություն ստեղծելու։ «Սոյուզ-10», «Սոյուզ-15», «Սոյուզ-23» և «Սոյուզ-25» տիեզերանավերի համար պլանավորված էր կցում Սալյուտ ուղեծրակայանի հետ։ Հարաբերական շարժման պարամետրերի չափիչ ապարատների սխալ աշխատանքի («Սոյուզ-15», «Սոյւզ-23»), ձեռքի կառանման տեղամասում աշխատանքի տրված ռեժիմից շեղման («Սոյուզ-25») պատճառով կցում տեղի չունեցավ։ «Սոյուզ-10»-ի կցման պրոցեսը չավարտվեց կցման ագրեգատի անսարքության պատճառով։ «Սոյուզ-11», «Սոյուզ-14», «Սոյուզ-17», «Սոյուզ-18», «Սսոյուզ-21», «Սոյւզ-24», «Սոյուզ-26», «Սոյուզ-32», «Սոյուզ-35», «Սոյուզ-40» տիեզերանավերով անձնակազմերը հասցվեցին ուղեծրակայաններ։ «Սոյուզ-11» տիեզերանավով անձնակազմի վերադարձի ժամանակ վայրէջքի տեղամասում Իջեցվող Ապարատի հերմետիկության վթարային խախտման հետևանքով մահացան տիեզերագնացներ Դոբրովոչսկին, Վոչկովը, Պացանը։
Առաջին անգամ («Սոյուզ-18») կատարվեց հյուսիսափայլի և բնության հազվադեպ երևույթի՝ արծաթափայլ ամպերի, լուսա- և սպեկտրա- նկարահանման կոմպլեքսային հետազոտություն։ «Սոյուզ-12»-ի միջոցով ստուգվեց անձնակազմը փրկելու համակարգը՝ տիեզերանավի հերմետիկության վթարային խախտման դեպքում։ «Սոյուզ-13» տիեզերանավով [[հեռադիտակ]]ների համակարգի «Օրիոն-2» օգնությամբ կատարվեցին աստղային երկնքի տեղամասերի աստղաֆիզիկական դիտումներ և սպեկտրանկարահանում՝ ուլտրամանուշակագույն դիապազոնում։ «Սոյուզ-16»-ի թռիչքը իրականացվեց «Սոյուզ»-ի նոր վերափոխված տեսակի մշակման նպատակով։ «Սոյուզ-19» տիեզերանավի թռիչքն իրականացվել է Սոյուզ— «Ապոլլոն» փորձնական թռիչքի (ՍԱՓԹ) ծրագրով։ «Սալյուզ-4» ուղեծրակայանի հետ «Սոյուզ-20»-ի 3-ամսյա համատեղ թռիչքի ընթացքում անցկացվեցին ռեսուրսային փորձարկումներ։ «Սոյուզ-22»-ի թռիչքն անցկացվեց «Ինտերկոսմոս» ծրագրով։ Թռիչքի հիմնական նպատակն էր տիեզերքից ժողովրդական տնտեսական նպատակներով Երկրի մակերևույթի երկրաբանաաշխարհագրական բնութագրերի հետազոտման գիտատեխնիկական մեթոդների և միջոցների մշակումն ու կատարելագործումը։ «Սոյուզ-28», «Սոյուզ-30», «[[Սոյուզ]]-31», «Սոյուզ-33», «Սոյուզ-36», «Սոյուզ-40» տիեզերանավերի թռիչքներին մասնակցել են ՉՍՍՀ-ի, ՆԺՀ-ի, ԴԴՀ-ի, ԲԺՀ-ի, ՀԺՀ-ի, [[ՎՍՀ]]-ի [[Կուբա]]յի, ՄԺՀ-ի, ՌՍՀ-ի տիեզերագնացները։ Մոտեցնող-ճշգրտող շարժիչակայանքի աշխատանքի՝ տրված ռեժիմից շեղվելու հետևանքով «Սոյուզ-33» տիեզերանավի կցումը «Սալյուտ-6»-ի հետ տեղի չունեցավ; «Սոյուզ-26», «Սոյուզ-27>, «Սոյուզ-29», «Սոյուզ-31», «Սոյուզ-32», «Սոյուզ-35», «Սոյուզ-36», «Սոյուզ-37» տիեզերանավերով «Սալյուտ-6» ուղեծրակայան հասցված անձնակազմերի վերադարձը ուղեծրից՝ Երկիր, իրականացվեց համապատասխանաբար՝ «Սոյուզ-27», «Սոյուզ-26», «Սոյուզ-31», «Սոյուզ-29», «Սոյուզ-34», «Սոյուզ-37», «Սոյուզ-35», «Սոյուզ-36» տիեզերանավերով։ Այդ տիեզերանավերի անձնակազմերի փոփոխման ժամանակ փոփոխություններ կատարվեցին տիեզերագնացների բազկաթոռներում։ «Սոյուզ-26»-ի, «Սոյուզ-28»-ի, «Սոյուզ-30»-ի», «Սոյուզ-31»-ի, «Սոյուզ-34»-ի, «Սոյուզ-36»-ի, «Սոյուզ-40»-ի կցումը «Սալյուտ-6»-ին կատարվեց կայանի ագրեգատային հատվածամասի կողմում տեղադրված կցման ագրեգատի հետ, իսկ «Սոյուզ-27»-ի, «Սոյուզ-29»-ի, «Սոյուզ-32»-ի, «Սոյուզ-35»-ի կցումը կցման ագրեգատի հետ՝ անցումային հատվածամասի կողմից։ Կայանը վառելիքով և բեռներով մատակարարելու տրանսպորտային գործողությունների անցկացումն ապահովելու համար կատարվեց «Սոյուզ-31», «Սոյուզ-34», «Սոյուզ-36», «Սոյուզ-37» տիեզերանավերի վերակառուցում։ «Սոյուզ»-ի կոնստրուկցիաների և համակարգերի մշակման համար արձակվել են մի քանի անօդաչու տիեզերանավեր։ Համատեղ թռիչքներ են կատարել «Կոսմոս-186»-ը և «Կոսմոս-188»-ը, «Կոսմոս-212»-ը, «Կոսմոս-213»-ը և «Կոսմոս- 1443»-ը ՍԱՓԹ ծրագրով համատեղ թռիչքի նախապատրաստության սովետական ծրագրին համապատասխան կատարվել է 2 թռիչք «Սոյուզ» տիպի անօդաչու տիեզերանավերով՝ («Կոսմոս-638» և «Կոսմոս-672»)։
==«Սոյուզ S»==
[[Պատկեր:Soyuz acoplada MIR.jpg|մինի|«Սոյուզ S» տիեզերանավի հիմնական մասերը]]
«Սոյուզ»-ի բազայի վրա ստեղծվել են «Պրոգրես» սերիայի բեռնափոխադրական տիեզերական ապարատները, իսկ մշակման և շահագործման փորձի հիման վրա էապես արդիականացված «Սոյուզ S» սերիայի տիեզերանավերը։ «Սոյուզ S»-երը մեկ անգամ օգտագործման տրանսպորտային երեքտեղանի տիեզերանավեր են՝ նախատեսված «Սալյուտ» ուղեծրակայանի սպասարկման, ինչպես նաև առանձին թռիչքներ կատարելու համար։ Տիեզերանավն ունի համանման կառուցվածք և առանձին հատվածամասերի նույնանման նշանակում։ [[Զանգված]]ը (առանց գլխային շրջահոսիչի և վթարային փրկման համակարգի) 6,85 տ է, առավելագույն [[երկարություն]]ը (ըստ իրանի)՝ 6,98 մ, առավելագույն տրամագիծը՝ 2,72 մ, Իջեցվող Ապարատի երկարությունը՝ 2,14 մ, տրամագիծը՝ 2,2 մ, ուղեծրային հատվածամասի տրամագիծը՝ 2,2 մ, հատվածամասերի ազատ ծավալը՝ 6,5 մ<sup>3</sup>։ «Սոյուզ Տ» բաղկացած է 3 հատվածամասից՝ ուղեծրային (կենցաղային) հատվածամասից՝ կցման ագրե¬գատի հետ (զանգվածը՝ 1,1 տ), Իջեցվող Ապարատից (3 տ) Uոյուզ սարքաագրեգատային հատվածամասից (2,75 տ)։ «Սոյուզ Տ» տիեզերանավի շարժման կառավարման համակարգի հիմքում դրված է անպլատֆորմ իներցիալ համակարգի սկզբունքը, որը հիմնված է տիեզերանավի թվանշանային հաշվողական համալիրի բազայի վրա։ Կողմնորոշման բոլոր ռեժիմները, այդ թվում և դեպի Երկիր ու Արև, կարող են կատարվել ավտոմատ կամ անձնակազմի մասնակցությամբ։ Համակարգի կառավարումն իրականացվում է Երկրից՝ հրահանգային ռադիոգծով կամ կատարում է անձնակազմը։ Համակարգում նախատեսված է անցում ձեռքի կառավարման՝ վայրէջքի ցանկացած փուլում։ Մոտեցնող-ճշգրտող երթային հեղուկահրթիռային շարժիչով շարժիչ-կայանքը (քարշը՝ 3,1 կն) միավորված է կառանման և կողմնորոշման շարժիչների համակարգի հետ։ Միավորված շարժիչակայանքը ներառնում է կառանման և կողմնորոշման 14 հրթիռային շարժիչ՝ 137 ն և 12 հրթիռային շարժիչ՝ 24,5 ն նոմինալ քարշով։ էլեկտրասնման համակարգը հանդերձված է նոր արևային մարտկոցներով։ Կենսաապահովման համալիրն արդիականացված է (նախատեսված է 3 հոգուց բաղկացած անձնակազմի համար)։ Սկաֆանդրներն ունեն նոր կառուցվածք։ [[Ռադիոկապ]]ի համակարգերը ներառնում են կատարելագործված հրահանգածրագրային ռադիոգիծը և ռադիոհեռուստաչափական համակարգը։ Ռադիոգծերի անտենաները տեղադրված են արևային մարտկոցների վրա։ Տիեզերանավում տեղակայված է նոր հեռուստատեսային համակարգ՝ պատկերի հաղորդման լավագույն որակով։ Իջեցվող Ապարատն ունի կատարելագործված պարաշյուտային համակարգ և փափուկ վայրէջքի՝ պինդ վառելիքով աշխատող 6 հրթիռային շարժիչներ։ Տիեզերանավի հուսալիությունը մեծացնելու նպատակով մտցված է առավել պատասխանատու գործողությունների կրկնակիություն։ [[1979]]-[[1984]] թվականներին ([[օգոստոսի 10]]-ի դրությամբ) Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր են դուրս բերվել 1 անօդաչու և 11 օդաչուավոր «Սոյուզ Տ» տիեզերանավեր։ «Սոյուզ Տ»,«Սոյուզ Տ-2»,«Սոյուզ Տ-3» և «Սոյուզ Տ-4» տիեզերանավերը կցվել են «Սալյուտ-6», իսկ «Սոյուզ Տ-5», «Սոյուզ Տ-6» և «Սոյուզ Տ-7», «Սոյուզ Տ-9» և «Սոյուզ Տ-10», «Սոյուզ Տ-11», «Սոյուզ Տ-12» տիեզերանավերը՝ «Սալյուտ-7» ուղեծրակայանի հետ։ Անօդաչու «Սոյուզ Տ» նախատեսված էր կայանի հետ երկարատև համատեղ թռիչքի պայմաններում կառուցվածքի և համակարգերի մշակման համար։ «Սոյուզ Տ-2»-ը իրագործել է առաջին փորձնական թռիչքը, և անձնակազմը իրականացրել է ձեռքի կա- ռավարմամբ կցումը կայանի հետ։ «Սոյուզ Տ-3»-ով կայան է հասցվել 3 հոգուց բաղկացած անձնակազմ, իսկ «Սոյուզ Տ-4»-ով՝ 2 հոգուց բաղկացած հիմնական անձնակազմը, «Սոյուզ Տ-5»-ի հիմնական անձնակազմի հաջող աշխատանքը կարևոր քայլ էր մշտական գործող ուղեծրակայան ստեղծելու գործում։ Անձնակազմը իրականացրեց աշխարհում ամենաերկարատև (211 օր) տիե¬ զերական թռիչքը։ «Սոյուզ Տ-6»-ի թռիչքին մաս¬ նակցել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, տիեզերագնաց ժան Լու Կրե- տիենը, «Սոյուզ Տ-11»-ի թռիչքին՝ [[Հնդկաստան]]ի Հանրապետության քաղաքացի Ռա֊կեշ Շարման։ Թռիչքների ժամանակ կատարվել են բժշկական, անկշռության պայմաններում մարդու օրգանիզմի վիճակի, Երկրի մթնոլորտի, միջմոլորակային միջավայրի և այլ ուսումնասիրություններ։ «Սոյուզ Տ-7»-ի անձնակազմի անդավ էր աշխարհում երկրորդ կին տիեզերագնաց-օդաչու Սավիցկայան։ Թռիչքի նպատակն էր աստղաֆիզիկական և տեխնիկական փորձերի կատարումը, Երկրի մակերևույթի դիտարկումը և լուսանկարումը ժողովրդական տնտտնտեսության նպատակներով, մեծ ծավալի բժշկակենսաբանական հետազոտությունների և փորձերի անցկացումը։ «Սոյուզ Տ-8» տիեզերանավը պետք է իրականացներ կցումը «Սալյուտ-7» ուղեծրակայանի հետ և կատարեր գիտատեխնիկական և բժշկակենսաբանական հետազոտություններ ու փորձեր։ Սխալ [[ուղեծիր]] դուրս գա- «Աոյուզ» և «Ապոլլոն» աիեզերանավերի մոտեցումը կցումից աոաջանլու պատճառով կցումը չի իրականացվել և «Սոյուզ Տ 8»-ը վայրէջք է կատարել։ «Սոյուզ Տ-9»-ի թռիչքի ընթացքում տիեզերագնացները 2 անգամ դուրս են եկել բաց տիեզերք (5 ժ 45 ր տևողությամբ), տեղակայել լրացուցիչ արևային մարտկոցներ։ «Սոյուզ S-П» տիեզերանավի թոիչքի ընթացքում տիեզերական թռիչքների պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք է դուրս եկել կին տիեզերագնաց Սավիցկյան (Ջանիբեկովի) հետ։ «Սոյուզ Տ» տիեզերանավի կառուցվածքի և նրա հււմակարգի մշակման նպատակով, սկսած [[1974]] թվականից ուղեծիր են դուրս բերվել անօդաչու 5 տիեզերանավ։ «Սոյուզ» և «Սոյուզ Տ» տիեզերանավերը ուղեծիր են դուրս բերվում «Սոյուզ» եռաստիճան տանող հրթիռով։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=503}}