«Սոյա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հ․ 10, էջ 502 oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 2.
'''Սոյա''', (Glycine), պատկանում է բակլազգիների [[ընտանիք]]ի խոտաբույսերի ցեղին։ Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա (G․ hispida կամ C․ max)։ Սոյան միամյա է։ Արմատն առանցքային է, թափանցում է մինչև 1,5-2,5 մ խորության։ Ցողունի բարձրությունը 0,2-2 մ է, տերևները եռմասնյա են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց մանուշակագույն, պտուղը՝ ունդ, պարունակում է տարբեր գույնի (դեղին, կանաչ, սև, խայտաբղետ), ձևի (գնդաձև, ձվաձև) և մեծության 1-4 սերմ։ 1000 սերմի կշիռը 38—520 գ է։ Ջերմասեր, լուսասեր, խոնավասեր [[բույս]] է։ Աճում է բոլոր տիպի (բացի թթու, ճահճացած և ալկալի) հողերում։ Հողը պետք է պարարտացնել գոմաղբով, ֆոսֆորային պարարտանյութերով։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարաբակտերիաներով։ Բերքը հավաքում են սերմի համար՝ երբ [[տերև]]ները թափվել են, ունդերը գորշացել, կանաչ զանգվածի համար՝ ծաղկման և ներքին ունդերի առաջացման փուլում։ Սոյան մշակվում է նաև [[եգիպտացորեն]]ի հետ համատեղ՝ մեջընդմեջ շարքերով կամ քառակուսաբնային եղանակով՝ յուրաքանչյուր բնում երկուական [[սերմ]]։
Սոյան հնագույն կուլտուրա է։ Մշակովի սոյայի հայրենիքը համարվում է [[Չինաստան]]ը, որտեղ այն մշակել են մ․թ․ա.
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=502}}
|