Գտնվում է Մակեդոնիայի հյուսիսում, [[Սերբիա]]յի հետ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, [[Վարդար]] գետի ափին, հովտում, որը շրջապատված է լեռնաշղթաներով։
Քաղաքում առկա էեն անտիկ կառույցներ, ինչպես նաև թուրքական տիրապետության ժամանակաշրջանի կառույցներ։ Քաղաքն ուժգին տուժել է [[1963]] թվականի [[երկրաշարժ]]ից, այնուհետև վերականգնվել ճապոնական ճարտարապետ [[Տանգե]]յի ղեկավարության տակ։ [[2010]] թվականից իրականացվում է քաղաքային կենտրոնը վերակառուցելու «Սկոպյե-2014» պետական նախագիծը, որը հաճախ հասարակության մեջ հակասությունների պատճառ է դառնում<ref>{{cite web| author=| date=| url=http://rus.azattyq.org/content/scopje-kitsch-renewal-statues/25187999.html| title=Реконструкция или китч? «Скопье-2014» вызывает споры| publisher=// rus.azattyq.org| accessdate=2014-2-24}}</ref>:
==Պատմություն==
Սկոպյե քաղաքի մասին առաջին անգամ հիշատակել է [[Կլավդիոս Պտղոմեոս]]ը «Սկուպի» անտիկ անվան տակ։ Քաղաքը ձևավորվում է մ.թ.ա. III դարում, իսկ մ.թ.ա. 164 թվականին հայտնվում [[Հռոմ]]ի տիրապետության տակ և դառնում Մյոզիա նահանգի կենտրոնը։ Մ.թ. 84 կամ 85 թվականին կայսր [[Դոմիցիանոս]]ը այստեղ հիմնել է Փլավիա Աելիա Սկուպի գաղութը, որը հետագայում դառնում է խոշոր քաղաք։
==Ճարտարապետություն==
Տող 81.
==Վարչական բաժանում==
Սկոպյե քաղաքում ձևավորվել են 10 քաղաքային համայնքներ։ Բնակիչների թվով ամենամեծը Գազի Բաբա համայնքն է (72 617 բնակիչ), ամենափոքրը՝ Շուտո-Օրիզարի (20 800 բնակիչ):։ Տարածքով ամենամեծը Սարայ համայնքն է (229 կմ²), ամենափոքրը՝ Չաիր (3,5):։ Շուտո-Օրիզարի համայնքը հիմնականում բաղկացած է [[գնչուներ]]ից: