«Սկառն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Skarn2.jpg|thumb|Սկառնի մանրադիտակային ուսումնասիրություն]]
'''Սկառն''', ({{lang-sv|skarn}}՝ բառացի՝ ցեխ, թափոն), [[միներալ]]ատեղակալված [[ապար]]՝ կազմված կրամագնեզիումաերկաթախառն [[սիլիկատ]]ներից և ալյումասիլիկատներից։
 
== Առաջացում ==
Առաջանում է [[մագմա]]յական ապարների բարձր ջերմաստիճանային հպատեղային եզրապսակներում՝ [[կարբոնատ]]ային ապարների և մագմայի, ներժայթուք կամ այլ սիլիկատային ապարների քիմիական փոխազդեցության հետևանքով։ Շարժընթացին մասնակցում են տաք մագմայածին լուծույթներ։ Տարբերում են ''կրային'' և ''մագնեզիումային'' սկառներ։ Կրային սկառները գոյանում են մինչև 10-12 կմ խորություններում, հետմագմայական փուլում՝ [[կրաքար]]երի և ալյումասիլիկատային ապարների շփման տեղում, իսկ մագնեզիումայինը՝ դոլոմիտների և ներդրվող մագմայի փոխազդեցության ժամանակ 10-12 կմ և ավելի խորություններում՝ ալյումասիլիկատների շփման տեղում։ Սկառներն առաջացնում են ոսպնյակաձև կամ շերտավոր, հազվադեպ՝ խողովակաձև և երականման մարմիններ։ Սկառներին հաճախ հարում են հանքանյութերի ([[երկաթ]]ի, [[Պղինձ|պղնձի]], [[կապար]]ի, [[ցինկ]]ի, [[վոլֆրամ]]ի, [[մոլիբդեն]]ի և այլն) խոշոր կուտակումներ, որոնք առաջացնում են սկառնային հանքավայրեր։
 
{{ՀԲ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սկառն» էջից