«Սիցիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 68.
 
== Աշխարհագրական դիրք ==
Սիցիլիան տարածքով Իտալիայի ամենամեծ տարածաշրջանն է։ Այն ամբողջությամբ գտնվում է կղզիների վրա և տարածքի 98% կազմում է միայն Սիցիլիա կղզին, որը մայրցամաքային Իտալիայից բաժանվում է Մեսինյան նեղուցով։ Սիցիլիայի ռելիեֆը լեռնային է։ Կան մի քանի լեռնաշղթաներ, որոնցից ամենամեծը Սիցիլիական Ապենիններն են։ Սարահարթերն ու դաշտերը կազմում են ընդհանուր մակերեսի միայն 14%։ Ափի երկարությունը կազմում է մոտ 1000 կմ և ունի հյուսիսում՝ քարքարոտ բնույթ, իսկ հարավում ավազոտ բնույթ։ Խոշոր գետերն են Սալսոն (144 կմ) և Սիմետոն (113 կմ)։
 
== Կլիման ==
Տող 81.
 
=== Գյուղատնտեսություն ===
Սիցիլիայում 650,000 հա հող հատկացվել է գյուղատնտեսությանը։ Ջրամատակարարման անկայունությունը չի խանգարում գյուղատնտեսությանը լինել տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական ռեսուրսներից մեկը։ Շատ կարևոր է հացահատիկի արտադրությունը, հատկապես ցորենի, որը օգտագործվում է մակարոնեղենի պատրաստման մեջ։ Կղզին հայտնի էր մակարոնեղենի արտադրությամբ դեռևս հռոմեացիների ժամանակներից և այն անվանում էին <Հռոմեական ամբար>։ Մեծ քանակությամբ աճեցվում է ձիթապտուղ, որը ապահովում է բարձր որակի ձիթապտղի յուղի արտադրությունը։ Տնտեսապես կարևոր է էկզոտիկ մրգերի՝հատկապես կիվիի և մանգոյի աճեցումը։ Բացի այդ, Սիցիլիայի կլիման հնարավորություն է տալիս աճեցնել բանան, պիստակներ եւ նուշ։
 
=== Ձկնորսություն ===
Ձկնորսությունը Սիցիլիայի արժեքավոր ռեսուրսներից է։ Կղզում կան բազմաթիվ խոշոր ձկնորսության կենտրոններ։ Ձկնորսական արդյունաբերության հիմնքն են կազմում սարդինան, թյուննոսը, սկումբրիան, ավելի կոնկրետ տիպիկ Միջերկրածովյան կապույտ ձուկը։
 
{{Հռոմեական պրովինցիաներ մ.թ. 117}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիցիլիա» էջից