«Սիրահարված կանայք (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}'''Սիրահարված կանայք''' ({{lang-en|Women in Love}})․ անգլիացի գրող [[Դեյվիդ Հերբերթ Լոուրենս]]ի հանրահայտ վեպը, որ հրատաարակվել է [[1920]]թ․ Այն ավելի վաղ լույս տեսած Ծիածանը ([[1915]] թ․) վեպի շարունակությունն է, ուր հեղինակի ուշադրության կենտրոնում են մնում Բրենգուեն ազգանունը կրող երկու քույրերի՝ Ուրսուլայի և Գուդրունի կյանքի և սիրո պատմությունը։
 
Գուդրուն Բրենգուենը, որը նկարիչ էր, կապվում է Ջերալդ Քրիչ անունով արվեստագետի հետ, սակայն նրանց հարաբերությունները լինում են կործանարար։ Ի հակադրություն սրա, հեղինակը ներկայացնում է մյուս քրոջ՝ Ուրսուլա Բրենգուենի սիրավեպը Ռուփերտ Բըրքինի հետ։ Վերջինս օտարված մտավորական է, որի շատ հայացքներ ասոցացվում են հեղինակի անձի հետ։ Ջերալդի և Ռուփերտի միջև ստեղծված ֆիզիկական և ֆիզիոլոգիական կապվածությունը հուզական հարաբերությունների ֆոնին դառնում է ավելի խորը և լարված։ Ժամանակագրական առումով, վեպը ներկայացնում է բրիտանական հասարակության կյանքը նախքան [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը։