«Սերմնաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
 
== ԽՍՀՄ-ում սերմնաբուծության համակարգը ==
Առաջնային սերմնաբուծությունը, այսինքն սուպեր-էլիտային և էլիտային սերմերի արտադրությունը իրականացնում են գիտահետազոտական հիմնարկությունները, կիրառելով անհատական ընտանիքային ընտրության մեթոդ հետևյալ սխեմայով՝ լավագույն բույսերի ընտրություն, դրանց սերնդի փորձարկում ընտրության տնկարանում լավագույն ընտանիքների հայտնաբերման համար, սերնդի կրկնակի փորձարկում սերմնաբուծական տնկարանում, բազմացման բուծարան, [[սուպերէլիտա]]յի և էլիտայի ստացում։ [[ՀԽՍՀ]]-ում [[1977]] թվականի ՀԿԿ ԿԿ և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ սերմնաբուծությունը կենտրոնացվել և փոխադրվել է արտադրական հիմքի վրա։ [[Գյուղատնտեսություն|Գյուղատնտեսության]] մինիստրությանը կից կազմակրպվել է [[հացահատիկ]]ային կուլտուրաների, բազմամյա խոտաբույսերի և [[կարտոֆիլ]]ի սորտային սերմերի արտադրական միավորում՝ «Հայսորտսերմարդ», որի խնդիրն է՝ հանրապետության բոլոր արտադրական ցանքատարածությունների համար յուրաքանչյուր տարի արտադրել հացահատիկային կուլտուրաների, բազմամյա ցանովի խոտաբույսերի և կարտոֆիլի անհրաժեշտ քանակի սերմեր, մշակել և իրագործել միջոցառումներ սերմնաբուծությունը կենտրոնացնելու, մասնագիտացնելու և արտադրական սկզբունքով կազմակերպելու համար, արագ բազմացնել և արմատավորել նոր, բարձր բերքատու շրջանացված և հեռանկարային սորտեր, ապահովել սորտային սերմերի մթերում պետսերմֆոնդի համար։
 
ՀԽՍՀ-ում ԳՀԻ-ների էլիտային տնտեսությունները աճեցնում են էլիտային [[սերմ]]եր, «Հայսորտսերմարդի» մասնագիտացված սերմնաբուծական տնտեսությունները այդ սերմերը բազմացնում են և առաջին վերարտադրության սերմերը հանձնում (պայմանագրային հիմունքով) սորտային սերմեր արտադրող տնտեսություններին՝ սերմերի հետագա բազմացումը շարունակելու համար։ Երկրորդ վերարտադրության սերմերը տրվում են խորհրդային տնտեսություններին և կոլտնտեսություններին՝ արտադրական ցանքատարածությունների համար։ Հացահատիկային, [[հատիկաընդեղեն]] կուլտուրաների և [[առվույտ]]ի արտադրական ցանքերը ցանվում են երկրորդ վերարտադրության սերմերով, կորնգանինը՝ երրորդ։ Սերմերի 2-3 տարվա բազմացման շնորհիվ երրորդ տարում ավարտվում է սորտաթարմացումը, սորտափոխանակումը և արտադրության մեջ նոր սորտի արմատավորումը։ Գյուղատնտեսական ԳՀԻ-ներում և սելեկցիոն-փորձնական հիմնարկներում բարձրորակ էլիտային սերմերի աճեցման համար սերմնաբուծական աշխատանքը տարվում է 4-5 (երբեմն՝ 3) տարվա ընթացքում, հետևյալ սխեմայով, հացահատիկային կուլտուրաների համար՝ 1․ առաջին տարվա սերնդի փորաձարկման տնկարան, 2․ երկրորդ տարվա սերնդի փորձարկման տնկարան, 3․ բազմացման տնկարան, 4․ սուպերէլիտա, 5․ էլի տա։
Տող 19.
 
== Սերմնաբուծությունը արտասահմանում ==
Եվրոպական սոցիալիստական երկրներում սերմնաբուծության աշխստանքները պետության հսկողությամբ իրագործում են պետական և կոոպերատիվ տնտեսությունները, իսկ բարձրագույն վերարտադրության սերմերի արտադրությունը՝ գիտահետազոտական հիմնարկները։ Կապիտալիստական երկրներում առաջնային սերմնաբուծությամբ զբադվում են պետական և մասնավոր սելեկցիոն հիմնարկները։ Էլիտային և սուպերԷլիտային սերմեր ստանում են անհատական ընտրության մեթոդով՝ կիրառելով սերնդի ստուգում 1-2 և ավելի տարիների ընթացքում։ Ապրանքային սերմաբուծություն պետության հսկողությամբ իրականացնում են առևարական ընկերությունները և միավորումները։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=340}}