«Սերդար Օրթաչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 19.
[[1970]] թվականի փետրվարի 16-ին, [[Ստամբուլ]]ի [[Վաքըվ]] Համալսարանային հիվանդանոցում ծնվեց մայր՝ [[Նեսրին Օրթաչ]]ի, և հայր՝ [[Մեհմեթ Օրթաչ]]ի առաջնեկ տղան՝ Սերդար Օրթաչը։ [[Քոջամուսթաֆափաշա]] միջնակարգ դպրոցը և Սուադիյե արհեստի ավագ դպրոցն ավարտելուց հետո, Սերդար Օրթաչն ընդունվում է Հայդարփաշա արհեստի համալսարան։ Ընդամենը 7 տարեկան հասակում, միաժամանակ ուսմանը, իր հոր՝ փոքրիկ արհեստանոցում, անցնում է փայտամշակման ու կահույքի պատրաստման աշխատանքի, միաժամանակ բլիթներ և ջուր վաճառելով [[Ստամբուլ]]ի փողոցներում։
 
Այնուհետև բարձագույն կրթություն է ստանում [[Ստամբուլ]]ի Բիլքենթ համալսարանի՝ անգլերեն լեզվի և գրականության բաժնում։ [[1993]] թվականին անցնում է աշխատանքի Ստամբուլի հայտնի ռադիոկայաններում, լինելով ծրագրերի հեղինակ և ռադիովարող։ Իր հաղորդումներից մեկում, Սերդար Օրթաչը կարդում և երգում է իր հեղինակային երգերը և սիրային խոսքերը, այն ժամանակվա հանրահայտ Raks ձայնագրման ստուդիան և լեյբլը, լսելով նրա հեղինակային երգերը և պատանեական ձայնի առանձնահատկությունը, պայմանագիր է կնքում նրա հետ, և թողարկվում Սերդար Օրթաչի առաջին ալբոմը՝ "Aşk İçin/Karabiberim" ([[Հայերեն]]՝ "Սիրո համար/Իմ սև պղպեղ"):։ Այդ ալբոմը վաճառվելով ավելի քան յոթ հարյուր հազար օրինակ, միանգամից մեծ համբավ է ապահովում Սերդար Օրթաչին։
 
[[1996]] թվականին թողարկվում է նրա երկրորդ ալբոմը և կրկին հիթային դառնալով, Մեքսիկայում թողարկվում է այդ նույն ալբումի իսպաներեն տարբերակը, որում Սերդար Օրթաչի հեղինակային երգերից "Loco Para Amar"-ը, գրավում է առաջին հորիզոնականը՝ Հարավային Ամերիկայի բազմաթիվ ռադիոկայանների թոփ տասնյակներում։ Այնուհետև թողարկվում են բազմաթիվ հիթային ալբոմներ, որոնցից "Çakra/Beni Unut" ալբոմը, վաճառվում է ավելի քան երկու միլոն օրինակ։