«Սերգեյ Սարտակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{վիքիֆիկացում}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Սերգեյ Վենեդիկտի Սարտակով''' ([[մարտի 13]], [[1908]]}} ([[Մարտի 26]]), [[Օմսկ]] - [[մայիսի 1]], [[2005]], [[Մոսկվա]]), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ [[1951]] թվականից։
 
Առաջին գիրքը «Ալեքսեյ Խուդոնոգով» (1945) պատմվածքների ժողովածուն է։ Այնուհետև տպագրվել են նրա «Չուի սահանքներով» (1946), «Լաստը գնում է դեպի հյուսիս» ([[1949]]) վիպակները՝ գրված մանուկների համար, «Երգը գետի վրա» (1947), «Ոտքի կելնի վրիժառուն ահեղ» (1955) պիեսները, «Հեռավոր գյուղը» (1947) և «Լուսամուտների տակի պարտեզը» (1959) ժողովածուները, «Լեռներ Սայանյան» (գիրք 1-3, 1940-1954) պատմահեղափոխական [[վեպ]]ը։ [[Սիբիր]]ի բնական հարստությունների յուրացումը, սովետական մարդկանց աշխատանքային սխրանքները, սոցիալիստական հասարակության մեջ անհատի ձևավորումն են արտացոլված «Քարե հիմք» ([[1950]]) վիպակում, «Սառցե գանձ» ([[1961]]) և «Քարն իմաստության» (գիրք 1-2, 1966-1971) վեպերում, «Բարբինյան վիպակներ» (ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1970]]) եռերգությունում՝ «Լեռնային քամի» ([[1957]]), «Թագուհին չտաս» (1960), «Դանդաղ գավոտ» ([[1967]])։ «Առաջին հանդիպում ([[1967]]) [[պատմվածք]]ների ժողովածուում Սարտակովը դիմել է լենինյան թեմային։ Հեղափոխականների կյանքն է պատկերում «Իսկ դու վառվիր, աստղ» (գիրք 1-2, [[1974]]-[[1975]]) վեպը։ [[1981]] թվականին լույս տեսավ Սարտակովի «Արճճե կոթող» վեպը, որի հերոսը (երիտասարդ նկարիչ) կյանքի դաժան փորձություններով անցնելուց հետո էլ չի կորցնում դեպի գեղեցիկն ունեցած իր վեհ ձգտումները։