«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Անատոմիան: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 22.
Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր [[գեղձ]]երի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի [[օրգան]]ներ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վերածվել է զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող [[ոտքեր|ոտք]]եր են։
 
Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ [[գորտ]]ուկները (1-4 զույգ)։ Սարդերի մարմինը (երկարությունը՝ 0,7–11 սմ) կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ [[Աչքեր]]ը (8) տեղադրված են գլխակրծքի առջևի մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝ փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը մի քանի անցք ունի, որոնցից արտազատված հեղուկն օդում պնդանում է ու [[թել]]ի տեսք ստանում. սարդն այն կարող է օգտագործել տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց ձվերի համար «բարուրներ»՝ [[բոժոժ]]ներ են հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են գալիս ձվից, [[սարդոստայն]]ը դառնում է նրանց բույնը։ Երբեմն սարդոստայնաթելը սանդուղքի դեր է կատարում, երբեմն էլ քամին սարդոստայնն ու նրա մեջ եղած սարդի ձագին քշում, տանում է մեկ այլ տեղ (սարդոստայնը դառնում է օդանավ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային [[կենդանի]]ներ են։
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարդեր» էջից