«Սառցասար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Տող 52.
 
== Ընդհանուր տեղեկություններ այսբերգի մասին ==
Այսբերգները, կարծես, սառցե լողացող լեռներ են, որոնք առաջանում են ցամաքից ծով սահող սառցադաշտերից կամ պարզապես լողացող սառցաշերտերի բեկորներ են։ Այսբերգներն առաջանում են Արկտիկայի և [[Անտարկտիկա]]յի սառցադաշտերից։ [[Սառցադաշտ]]ի եզրը որոշ ժամանակ կախված է մնում ծովի վրա։ Մակընթացությունները, ծովային հոսանքներն ու քամիները հետզհետե քայքայում են նրա հիմքը։ Ի վերջո այն փշրվում է ու դղրդյունով ընկնում ջուրը։ Կոտրատված սառույցն ունի անկանոն ձև։ Հանձնվելով քամիներին ու հոսանքներին, տարուբերվելով՝ այսբերգն ուղևորվում է հեռավոր նավարկության՝ իր վիթխարի զանգվածի մեծ մասը (90%-ը) ջրի տակ թաքցրած։ Ճանապարհին այն աստիճանաբար հալվում է և դրանից էլ երբեմն շրջվում։ Սովորաբար այսբերգներն ունենում են 1–2 կմ երկարություն, մինչև կես կիլոմետր լայնություն և 150 մ հաստություն։ Բայց լինում են նաև մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ վիթխարի այսբերգներ։ Օվկիանոսում այսբերգների հանդիպելը վտանգավոր է. չ՞է որ նրանց ստորջրյա մասը չի երևում։ Բացի դրանից, տաք ջրերում լողացող այսբերգը սովորաբար պատված է լինում թանձր մառախուղով, որն առաջանում է նրա սառը մակերևույթի հետ ավելի տաք օդի շփումից գոյացած [[Գոլորշի|գոլորշուց]]։ [[1912]] թվականին Եվրոպայից Ամերիկա նավարկող «Տիտանիկ» մարդատար մեծ շոգենավը Ատլանտյան օվկիանոսում մառախուղի մեջ բախվեց այսբերգին և ջրասույզ եղավ։ [[1959]] թվականին նույն բախտին արժանացավ դանիական մի նավ։ Սակայն այսբերգները կարող են նաև օգտակար լինել մարդկանց, քանզի մեր մոլորակի վրա գնալով ավելի ու ավելի է զգացվում անուշահամ, մաքուր ջրի պակասը։ Իսկ սառցալեռները հենց այդպիսի ջրի շտեմարաններ են։ Գիտնականները մշակում են այսբերգների տեղափոխման նախագծեր։ [[1950]]-ական թվականներին ամերիկացի օվկիանոսագետներն առաջարկում էին սառցալեռների տեղափոխման համար օգտագործել օվկիանոսային սառը հոսանքները և ծովային հզոր նավաքարշները։ Մշակվել են միջին չափերի սառցալեռների (երկարությունը՝ 1000 մ, լայնությունը՝ 600 մ, բարձրությունը՝ 300 մ) փոխադրման տեխնիկական նախագծեր։ Դրա համար պահանջվում է 5–6 [[նավաքարշ]]։ Նախագծերում առաջարկվում է այսբերգի մակերեսը պատել ջերմամեկուսիչ նյութով։ Եթե այդ ժամանակ սառցալեռը նույնիսկ «նիհարի» և կորցնի իր զանգվածի մեծ մասը, այնուամենայնիվ, փոխադրումը տնտեսապես արդարացված կլինի. նման այսբերգի լրիվությամբ հալվելու համար անհրաժեշտ է 1 ամբողջ տարի։
 
== Հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սառցասար» էջից