«Հաճարենի անտառային»–ի խմբագրումների տարբերություն

բույսերի տեսակ
Content deleted Content added
Նոր էջ «{{taxobox | name = {{PAGENAME}} | image file = Edelkastanie (Castanea sativa) 1.jpg | image title = | image descr = | regnum = Բույսեր | phylum = | classis = | ordo...»:
(Տարբերություն չկա)

07:21, 3 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Հաճարենի անտառային (լատին․՝ C. sativa Mill.), թեղազգիներ ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Հաճարենի անտառային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Հաճարենի
Տեսակ Հաճարենի անտառային
Լատիներեն անվանում
C. sativa Mill.
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն

30—40 մ բարձրությամբ հզոր, գեղեցիկ ծառեր են, վրանաձև սաղարթով: Բնի տրամագիծը հասնում է 1,5—2 մ-ի, ծածկված գորշամոխրավուն, ծեր տարիքում` մուգ դարչնագույն կեղևով: Երիտասարդ ընձյուղները անկյունավոր են, մազմզուկապատ, կարմրականաչավուն, ավելի ուշ` կարմրագորշավուն, մի քանի շիկամոխրավուն ոսպնյակներով: Ընձյուղները սիմպոդիալ են: Բողբոջները ձվաձև են, խոշոր, մուգ շագանակագույն, պարուրաձև կամ երկշարք դասավորված, ծածկված երկու արտաքին թեփուկներով: Տերևները երկարավուն-նշտարաձև են, հիմքում կլորավուն կամ թեթևակի սրտաձև, 10—25 սմ երկարությամբ, կարճ կոթունավոր (1,5—3 սմ), կաշվեկերպ կամ պինդ, մուգ դեղնականաչավուն, վերևի կողմից մերկ, ներքևից բաց դեղնավուն, աղվա-մազապատ, խոշոր ատամնաեզր (յուրաքանչյուր ատամիկ վերջանում է սուր փշիկներով): Ջղավորությունը փետրաձև է: Իջևանի և Բագրատաշենի պայմաններում տերևները բացվում են ապրիլ-մայիսին: Տերևաթափը դիտվում է հոկտեմբեր-նոյեմբերին: Սովորական շագանակենու տերևները պարունակում են 800 միավոր վիտամին K, որն ունի արյան հոսքը դադարեցնող հատկություն: Ծաղկում է հունիս-հուլիսին: 10—35 սմ երկարությամբ բազմաթիվ դեղնավուն կատվիկները այդ շրջանում անզուգական գեղեցկություն են տալիս ծառերին: Առէջային ծաղիկները հավաքված են դիխազիաներում, առէջների թելիկները մերկ են, սպիտակավուն, դեղին փոշանոթներով: Ծաղիկները բնորոշ բուրմունք ունեն: Այն կատվիկները, որոնք կրում են առէջային, իսկ հիմքում՝ վարսանդային ծաղիկներ, տեղադրված են ավելի վերև, քան միայն առէջային ծաղիկներ ունեցող կատվիկները: Շագանակենու որոշ ծառեր պրոտանդրիկ են (առէջները ավելի շուտ են հասունանում), իսկ որոշ ծառեր՝ պրոտոգինիկ են (վարսանդները ավելի շուտ են հասունանում), որի շնորհիվ էլ ապահովվում է խաչաձև փոշոտումը: Բացի այդ, նկատվում է, որ նույն անտառում, բոլորովին համանման պայմաններում, շագանակենու ծառերի մի մասը ավելի շուտ են ծաղկում, մյուսները՝ ավելի ուշ: Առավելապես միջատներով փոշոտվող բույս է, չնայած փոշոտումը տեղի է ունենում նաև քամու միջոցով: Շագանակենու մեղրը ունի յուրահատուկ բուրմունք: Պտղագավաթը գրեթե գնդաձև է, կամ ներքևից-վերևից սեղմված, 3,5 —10 սմ, ներսից մետաքսանման, դրսից աղվամազապատ, ծածկված 0,5 —2,5 սմ երկարությամբ բազմաթիվ ճյուղավորված փշերով, հասունանալիս բաժանվում է 4 մասի: Պտուղների հասունացումը տեղի է ունենում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Յուրաքանչյուր պտղագավաթում սովորաբար տեղավորված է լինում 3 պտուղ (հազվադեպ 1—7), որոնց տրամագիծը կազմում է 1,5—3 սմ: Պտուղների հպման տեղը սեղմվում է, տափակում: Սերմը ծածկված է դեղնաշագանակագույն, բարակ կճեպով, արտաքինից 174 կնճռոտ է: Պտուղները պարունակում են 61,88°/0 օսլա, 16,71 °/0 շաքար, 5,96°/0 սպիտակուցներ և 2,31 °/0 ճարպեր, ինչպես նաև խնձորաթթու և լիմոնաթթու, լեցիտին, գլոդուլին-կաստանին, լիպազա և զգալի քանակությամբ վիտամիններ: Դրա շնորհիվ սովորական շագանակենու պտուղը սննդային մեծ արժեք ունի: Խակ պտուղները պարունակում են 1500 միլիգրամ/տոկոս վիտամին C: Հայկական ՍՍՀ-ի պայմաններում շագանակենին պտղաբերում է 3—5 տարեկան հասակում: 70 տարեկան հասակում շագանակենու 1 հա անտառը տալիս է մինչև 1 տ պտղի բերք (մեծ արդյունավետության անտառներում՝ 2 տ): Ֆրանսիայի և Իտալիայի շագանակենու այգիները հեկտարից տալիս են 3—4 տ բերք: Ապրում է 500 տարի, ընդ որում հայտնի են 1000 և անգամ 3000 տարեկան ծառեր, որոնց բնի շրջանագիծը հասնում է 18—26 և նույնիսկ 64 մ (էտնայի մոտ գտնվող շագանակենին): Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր (բրգաձև, տերևների վրա դեղին կամ սպիտակ բծերով, դեղին, սպիտակ եզրերով տերևներով, կարմրագույն տերևներով, տարբեր ձևեր ունեցող տերևներով և այլն):

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում: Անդրկովկասում ընդհանուր տարածությունը կազմում է 98 հազար հեկտար: Հայաստանում շագանակենու անտառներ չկան: Մի քանի ծառ աճում են Ղափանի շրջանի Շիկահող գյուղում, որոնք ՍԼ Մ Դրիգորյանի (1979) կարծիքով ունեն անտրոպոգեն ծագում: Պտղաբերում են և տալիս ինքնացան: Ներկայումս շագանակենին լայնորեն է ներդրվում արտադրության մեջ՝ Նոյեմբերյանի, Բագրատաշենի և Իջևանի անտառտնտեսություններում: Պատմիչների վկայությամբ Հին Հայաստանում շագանակենին լայնորեն էր տարածված և կոչվում էր «կասկենի»: Բուսաբան Լագարդը պնդում է, որ եվրոպական «կաշտան» բառը հայերեն «կասկենուց» է ծագել: Ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև —20—25° C ցրտերին: Լավ է աճում հողի և օդի բարձր խոնավության պայմաններում, ընդ որում գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ, չեզոք ռեակցիա ունեցող կրազուրկ հողեր: Կրատյաց (կալցե-ոֆոբ) բույս է: Աճում է լեռնալանջերին, ստվերոտ վայրերում: Բնափայտը բարձրորակ է, ամուր է ու թեթև՝ գեղեցիկ նախշերով: Խոնավ միջավայրում երկար ժամանակ չի փտում, այդ տեսակետից գերազանցելով անգամ կաղնու բնափայտին: Կիրառվում է կահույքի արտադրության մեջ, որպես շինանյութ, երկաթգծի կոճեր, ֆաներա պատրաստելու համար: Պարունակում է 10 °/0, իսկ կատվիկները և պտղագավաթը' 16°/0 դաբաղանյութեր (վերջիններից ստանում են սև և գորշ ներկեր): Աճում է բավականին արագ: Առատ բնային մացառներ է տալիս, այդ հատկանիշը պահպանելով մինչև խոր ծերություն:

Կիրառություն

Սովորական շագանակենին դեկորատիվ հրաշալի ծառատեսակ է: Այն օգտագործվում է ծառուղիներում, մասսիվներում, խմբերում և որպես սոլիտեր: Արարատյան դաշտում խիստ տուժում է հողում կալցիումի առատությունից և ձմռան սառնամանիքներից: Այնուամենայնիվ, մինչև 1960 թվականը Երևանում հանդիպում էին խոշոր ծառեր, նույնիսկ փողոցային տնկարկներում (Մարշալ Բաղրամյանի պողոտա), որոնք ոչնչացան հիմնականում դաժան ձմռան հետևանքով:[1]:

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (գրքի հատորը), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։