«Սամարայի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ →‎ՌԽՖՍՀ կազմում: clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 64.
 
== ՌԽՖՍՀ կազմում ==
Կազմվել է [[1928]] թվականի մայիսի 14-ին, որպես [[Միջինվոլգյան մարզ]], [[1929]] թվականի հոկտեմբերի 20-ին վերանվանվել է Միջինվոլգյան երկրամաս, [[1935]] թվականի հունվարի 27-ին՝ Կույբիշևի մարզ։ Տարածությունը՝ 53,6 հազ.կմ²: Ուներ 25 վարչական [[շրջան]], 10 քաղաք, 19 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Կույբիշև (Սամարա)։ Կույբիշևի մարզը պարգևատրվել է [[Լենին]]ի 2 [[շքանշան]]ով ([[1958]] և [[1970]] թվականներ):։
 
Կույբիշևի մարզը գտնվում է Արևելա-[[Եվրոպա]]կան հարթավայրի հարավ-արևելքում, Վոլգայի միջին հոսանքում, որտեղ [[Վոլգա]]ն առաջացնում է [[Սամարա]]յի աղեղը։ Վոլգայով բաժանվում է աջափնյա (փոքր) և ձախափնյա մասերի։ Աջափնյա մասում Մերձվոլգյան բարձրությունն է, Սամարայի աղեղի հյուսիսում՝ [[Ժիգուլներ]]ը (բարձրությունը՝ մինչև 375 մ):։ Ձախափնյակի հյուսիս-արևմուտքում է Ցածրադիր [[Զավոլժիե]]ն, հյուսիս-արևելքում՝ Բարձրադիր Զավոլժիեն (300 մ):։ Հարավում զառիկող ալիքավոր հարթավայր է։ Կան [[նավթ]], [[գազ]], [[այրվող թերթաքար]]եր, [[ծծումբ]], [[գիպս]], [[կրաքար]], բիտումինուլային դոլոմիտ։ Կլիման չոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -13 °C-ից -14 °C է, հուլիսինը՝ 20-22 °C, տարեկան տեղումները՝ 300-450մմ։ Կույբիշևի մարզի հարավում հաճախակի են [[երաշտ]]ներն ու [[խորշակ]]ները: Գլխավոր գետը Վոլգան է։ Գերակշռում են [[սևահող]]երը, կան նաև պոդզոլացած և շագանակագույն հողեր։ Տարածքի 12%-ը [[անտառածածկ]] է։ Կենդանիներից կան [[գայլ]], [[աղվես]], [[որմզդեղն]], [[այծյամ]], [[սկյուռ]], [[կրծողներ]], [[թռչուններ]], գետերում՝ ձկներ։
 
Բնակչության 82%-ը [[ռուս]]ներ են, բնակվում են նաև [[մորդվաներ]], [[չուվաշներ]], [[թաթարներ]], [[ուկրաինացիներ]] և այլք։ Խոշոր քաղաքներն են Կույբիշևը, [[Տոլյատի]]ն, [[Սիզրան]]ը, [[Նովոկույբիշևսկ]]ը: Կույբիշևի մարզը զարգացած ինդուստրիալ և մեքենայացված գյուղատնտեսության շրջան է։ Ընդհանուր միութենական արտադրությունում մարզն աչքի է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, մեքենաշինությամբ ու մետաղամշակմամբ, նավթի հանույթով ու վերամշակմամբ, [[նավթաքիմիա]]յով: Կույբիշևի մարզը ՍՍՀՄ-ի էներգետիկ կարևոր կենտրոն է։ Աշխատում են խոշոր [[ՋԷԿ]]-եր, Վոլգայի [[ՀԷԿ]]-ը։ Տոլյատի քաղաքում ստեղծվել է մարդատար ավտոմոբիլների արտադրության խոշոր համալիր։ Կույբիշևի մարզը [[Վոլգա-Ուրալյան]] նավթագազաբեր մարզի նավթարդյունահանող շրջաններից է։ Գյուղատնտեսությունն ունի հացահատիկա-անասնապահական ուղղություն։ Մշակում են [[ցորեն]], [[գարի]], [[կորեկ]], [[տարեկան]], [[վարսակ]], [[արևածաղիկ]] և այլն։ [[Անասնապահություն]]ն ունի մսակաթնատու և մսաբրդատու ուղղություն։ Երկաթուղիների երկարությունը 1277կմ է (1971 թ.), ջրայինը՝ մոտ 300կմ (Վոլգայով), ավտոճանապարհներինը՝ 2,9 հազ.կմ։ Զարգացած է խողովակաշարային տրանսպորտը։ Մարզով է անցնում «[[Դրուժբա]]» նավթամուղը։ Մարզում գործում էր 11 բուհ, 8 թանգարան, 5 [[թատրոն]], [[ֆիլհարմոնիա]]: Հրատարակվում է մարզային 2 թերթ։ Այստեղ էր գտնվում [[Սերնովոդսկ]]ը՝ երկրի հին առողջարաններից մեկը։