«Սահակ Տեր-Գաբրիելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Ծնվել է [[Շուշի]]ում։ 1920-ին եղել է [[Հեղկոմ]]ի անդամ։ 1921-ից Հայաստանի մշտական ներկայացուցիչը [[Մոսկվա]]յում։ Մտերիմ էր [[Աղասի Խանջյան]]ի և [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկու]] հետ. Գորկին, երբ եկել էր Հայաստան, հանգրվանել էր Սահակ Տեր-Գաբրիելյանի տանը։
 
Հեղափոխական գործունեությունն սկսել է [[1900 թվական]]ից։ Մինչև 1908 թ. ընդհատումներով աշխատել է [[Բաքու|Բաքվի]] «Բախտ» նավթահանքի գրասենյակում և Կասպիական ընկերությունում։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի և Բալախանիի կոմիտեների անդամ։ Բաքվի բանվորների [[1904 թվական]]ի դեկտեմբերյան ընդհանուր գործադուլի կազմակերպիչներից է։ 1905-[[1907 թվական]]ների հեղափոխության տարիներին համագործակցել է [[Ստեփան Շահումյան]]ի, Ս․ Սպանդարյանի, Պ․ Ջափարիձեի, Վ․ Կասպարյանցի, Ա․ Բեկզադյանի, Ս․ Կասյանի, Մ․ Ազիզբեկովի և այլ ականավոր բոլշևիկների հետ։ [[1907 թվական]]իի մայիսին ձերբակալվել է։ Ազատվելուց հետո շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Եղել է Բաքվի բանվորների [[1914 թվական]]ի ընդհանուր գործադուլի ղեկավարներից։ [[1917 թվական]]ի մարտին ընտրվել է Բաքվի խորհրդային պատգամավոր, մայիսին՝ Խորհուրդների [[կովկաս]]յան երկրային առաջին համագումարի պատվիրակ։ [[1917 թվական]]ի [[հուլիս]]ին ընտրվել է Բաքվի հասարակական կազմակերպությունների գործադիր կոմիտեի կազմում։ Բաքվում խորհրդական իշխանության հաստատումից հետո՝ [[1918 թվական]]ի [[ապրիլ]]ին, որպես Բաքվի խորհրդի գործկոմի [[նավթ]]ի բաշխման և վաճառքի [[կոմիսար]], մեծ աշխատանք է կատարել [[Խորհրդային Ռուսաստան]] նավթ փոխադրելու համար։ Այդ նպատակով [[մայիս]]ին եղել է [[Մոսկվա]]յում, հանդիպել [[Վլադիմիր Լենին|Վ․ Ի․ Լենինին]], կազմակերպել Բաքվի բանվորներին Խորհրդային Ռուսաստանի կողմից որպես օգնություն տրված դրամական ու ռազմական միջոցների փոխադրումը։ [[1918 թվական]]ի [[հունիս]]ին Բաքվի ժողկոմխորհի կողմից նշանակվել է հակահեղափոխության դեմ պայքարող արտակարգ հանձնաժողովի նախագահ։ 1919-[[1920 թվական]]ներին, որպես ՌՍՖՍՀ ԺՏԴԽ-ի գլխավոր նավթային կոմիտեի անդամ զբաղվել է երկրում [[նավթ]]ի և [[վառելիք]]ի մյուս տեսակների բաշխման գործով։ Միաժամանակ 12-րդ բանակի ռազմահեղափոական․ խորհրդի անդամ էր, բանակի քաղբաժնի պետ։ [[1920 թվական]]ի ամռան վերջերին նշանակվել է [[Հայաստան]]ի բուրժուական հանրապետությունում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցչության խորհրդական, մասնակցել երկու երկրների միջև համաձայնություն կնքելու բանակցություններին։ 1920 թ. օգոստոսից ՌԿԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ ղեկավարել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունը մինչև ՀԿԿ Կենտկոմի ձևավորումը։ 1920 թ. [[սեպտեմբեր]]ին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, նոյեմբերին՝ Հայաստանում խորհրդային հանրապետություն հռչակող հեղկոմի անդամ։ 1920 թ. վերջից եղել է [[ՀԽՍՀ]]-ի լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, 1928-1935-ին՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահն էր, միաժամանակ՝ ԱՍՖՍՀ ԺԿԽ-ի նախագահի տեղակալը։ Տեր-Գաբրիելյանը խոշոր ծառայություններ է մատուցել [[Խորհրդային Հայաստան]]ի [[Անդրկովկաս]]ի սոցիալիստական շինարարությանը։
 
Նրա Ժողկոմխորհի նախագահության ժամանակ ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր։ Բարդ ժամանակաշրջան էր բաժին ընկել Ս. Տեր-Գաբրիելյանին. կոլեկտիվացման ծանր օրեր էին։ Հայաստանում տեղի ունեցան գյուղացիական մի շարք ապստամբություններ, որոնք առավել դժվարացրին կառավարության աշխատանքները։