«Սաթխա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ գոյություն չունեցող պարամետրը oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 72.
'''Սաթխա''' ({{lang-ka|სათხე}} - '''Սաթխե'''), գյուղ [[Վրաստան|Վրաստանի Հանրապետության]] [[Սամցխե-Ջավախք]] երկրամասի [[Նինոծմինդայի մունիցիպալիտետ]]ում։
 
Նինոծմինդայից 5 կմ դեպի հյուսիս-արևելք և Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ դեպի հարավ-արևելք Սաթխա գյուղն է՝ ծովի մակարդակից 1,880 և 1,930 մետր բարձրության վրա։
== Ստուգաբանություն ==
Ըստ տեղաբնիկների գյուղը եղել է Աղայի տիրապետության տակ և նա հաճախ է անվանել Սատխ, հետագայում այս անվանումը լայն տարածում է գտել։
Տող 78.
Մուսուլմանական տիրապետության տակ ընկնելուց հետո գյուղը վճարել է 1,999 հարկ գյուղապետն էր Ալին։ Հետագայում երբ Սատխայում սկսել են ծավալվել շինարարական աշխատանքները գյուղն ունեցել է 5 հիմնական թաղամասեր՝ կենտրոնը կոչվել է Ժամի մայլա(եկեղեցու թաղ), հաջորդը կոչվել է Քաղքի մայլա (քաքղի թաղ), ջիջի մայլա (վերին թաղ), Նորաշեն մայլա, և Գերեզմանոցի մայլա։
== Բնակչություն ==
Ներկայիս բնիկները Սաթխա են տեղափոխվել Կարինի [[Ծաղկի]], [[Ջինիս]] և Սուգյութլու գյուղերից։1829-1830 ական թվականներին։ Ծաղկին եղել է հայկական գյուղ Կարինից 34 կմ դեպի հյուսիս-արևելք ներկայիս անվանումն է Սենյուրթ։ Ջինիսը Կարինից 33 կմ հեռավորության վրա է եղել, այնտեղից գաղթականները այժմ ապրում են Ջավախքի Սատղա, [[Սաղամո]] գյուղեթում։ Ջինիսի ներկայիս անվանումն է Օրթաբահսե։ Սուգյութլու այժմ Սօգութլու, եղել է հայկական գյուղ Կարինից 11 կմ հյուսիս։ Ըստ արխիվային տվյալների գյուղում առաջին եկեղեցական ծուխ դպրոցը բացվել է 1860 թվականին։ Աստծո տունը վերածվում է գիտության տաճարի և սրան իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Քահանա Գրիգոր Տեր Գևորգյանը։ 1880 թվականին բացվում է ռուսական պետական դպրոց։
 
== Ճարտարապետություն ==
 
=== Սուրբ Աստվածածին եկեղեցին ===
Հայերը, որոնք տեղափոխվել և վերաբնակվել էին այստեղ, 1830 թ-ին վերակառուցում և օծում են միջնադարյան եկեղեցին անվանելով Սուրբ Աստվածածին։ Մուտքը հարավ-արևմուտքից է, արտաքին չափերն են 15.12 x 6,98։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սաթխա» էջից