«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 287.
==== Զամա ====
[[Պատկեր:Young Folks' History of Rome illus174.png|մինի|Սկիպիոնի և Հաննիբալի հանդիպումը Զամայի ճակատամարտից առաջ]]
 
Պատերազմի վերջին տարվա միակ իրադարձությունը, որի մասին հաղորդում են բոլոր հիմնական աղբյուրները, դարձավ [[Զամայի ճակատամարտ]]ը։
 
Ճիշտ է, [[Սեքստոս Հուլիոս Փրոնտինոս]]ը հաղորդում է Սկիպիոնի մի ռազմական խորամանկության մասին։
 
Հաննիբալի Աֆրիկա ժամանելուց քիչ հետո պրոկոնսուլը նախաձեռնեց մի շարք մոլորեցնող հնարքեր։ Կարթագենյան զորավարը ի մի բերեց մի քանի հարևան մերձակա քաղաքների կայազորները և փորձեց հակառակորդին պարտադրել գլխավոր ճակատամարտ, սակայն Սկիպիոնը խուսափեց մարտն ընդունել, մինչդեռ Մասինիսան զավթում էր այն քաղաքները, որոնք, փաստորեն, Հաննիբալը թողել էր առանց պաշտպանող կայազորների{{sfn|Фронтин||loc=III, 6, 1}}. В историографии это сообщение считается малодостоверным{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 534}}։
 
Վճռական ճակատամարտի նախօրէին Սկիպիոնն ու Հաննիբալը հանդիպեցին վերջինիս նախաձեռնությամբ։ Կարթագենցի զորավարը հաշտություն առաջարկեց՝ պայմանով, որ իր հայրենի քաղաքը կհրաժարվի Իսպանիայից, Սիկիլիայից, Սարդինիայից և Կորսիկայից։ Պուբլիոս Կոռնելիոսը հակադարձեց նրան, նշելով, թե հռոմեացիները արդեն իսկ վերահսկվում են այդ բոլոր նշված տարածքները և թե պայմանագիրը պետք է կնքվի առավել խիստ պահանջներով հաշվի առբնելով նաև հռոմեացի դեսպանների վերջերս տեղի ունեցած անարգումը։ Հանդիպումն ավարտվեց անարդյունք{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 536}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 274}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 162—163}}։
 
[[Երկրորդ պունիկյան պատերազմ]]ի վճռական ճակատամարտը տեղի ունեցավ, եթե հավատանք Լիվիոսին, հռոմեական [[Սատուրնալիաներ]]ից ոչ շատ առաջ{{sfn|Тит Ливий|1994|loc=XXХ, 36, 8}}։ Ի դեպ, Սատուրնալիաները այդ ժամանակ անցկացվում էին դեկտեմբերի 17–ին, սակայն ընդ որում աղբյուրները չեն հաղորդում այդ տարվա որևէ ավելի վաղ իրադարձության մասին, այնպես որ ճակատամարտը կարող է տեղի ունեցած լիել նաև ամռան սկզբին{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 534—535}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 275}}։
 
Հավանական է, որ երկու կողմերի հետևակը գրեթե հավասար քանակության էր, այն է՝ մոտավորապես երեսուն հազարական մարդ յուրաքանչյուր կողմից։ Ընդ որում՝ հռոմեացիները լուրջ գերակշռություն ունեին հեծելազորի առումով, իսկ իսկ Հաննիբալն ուներ տասնութ փիղ։ Փղերի դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով Հաննիբալը իր մանիպուլները շարեց ո՛չ թե շախմատային կարգով, ինչպես սովորաբար արվում էր Հռոմեական հանրախետության բանակում, այլ՝ սովորական, ուղիղ շարքերով, նպատակ ունենալով այդ կերպ բաց թողնել փղերին՝ իր կիրառած նոր զորադասավորությամբ առաջացած ուղիղ միջանցքներով․․․
 
Մնացած առումներով հռոմեական զորքերի մարտակարգերը ավանդականն էին․ առջևում՝ [[հաստատներ]]ը, նրանցից հետո՝ [[պրինցիպներ]]ը և [[տրիարիոսներ]]ը։ Թևերում կանգնած էր հեծելազորը՝ Լելիոսի և Մասինիսայի գլխավորությամբ։
 
Հաննիբալը ևս իր հետևակը երեք գծով շարեց՝ առջևի գծում կանգնեցնելով պակաս փորձառու զորամասերը, իսկ հետևում՝ իր վետերաններին{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 537}}{{sfn|Лансель С.|2002|loc=с. 275}}։
 
Ճակատամարտը սկսվեց փղերի գրոհով։ Նրանք չկարողացան զգալի վնաս հասցնել հռոմեական զորքերի մարտակարգին և հիմնականում ոչնչացվեցին [[վելիտներ]]ի կողմից, իսկ փղերի մի մասն էլ նույնիսկ տրորեց սեփական հեծելազորը ձախ թևում։ Հռոմեական հեծելազորը ջարդեց հակառակորդի հեծյալ զորամասերը և սկսեց հետապնդել նրանց, զգալի ժամանակով թողնելով բուն մարտադաշտը։
 
[[Պատկեր:Battle of Zama-battleplan.png|300px|մինի|Զամայի ճակատամարտը]]
 
Դրանից հեոտ ճակատամարտի մեջ մտան հետևակային զորամասերը։ Հռոմեական հաստատները ջարդեցին կարթագենացիների առաջին մարտական գիծը, սակայն վերջինս չկարողացավ հետ նահանջել, քանզի երկրորդ գծի կարթագենական զորքերը ամուր կագնած էին, ուստի կարթագենական առաջին գծի զորքերի մնացորդները ստիպված եղան հեռանալ դեպի թևերը։ Կարթագենացիները կանգեցրին հաստատների ճնշումը և սկսեցին հետ մղել նրանց։ Այնժամ Սկիպիոնը վերաշարում–վերադասավորում իրականացրեց․ հաստատները մի փոքր նահանջեցին, իսկ պրիցիպներն ու տրիարիները դուրս եկան դեպի թևերը, որից հետո գրոհը վերսկվեց։ Հավանական է, որ Հաննիբալն էլ մարտի շարժեց իր երրորդ գիծը՝ երկարացնելով ճակատը։ Այդ պահին ճակատամարտը հասավ իր առավելագույն դաժանությանը։ Հավանական է, որ կարթագենացիները նույնիսկ գերակշռության հասան և կկորզեին հաղթանակը, եթե այդ պահին չվերադառնային Լելիոսի և Մասինիսայի հեծելազորը մի փոքր ուշանար{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 539}}։ Սակայն, ի բարեբախտություն Հռոմի, հռոմեական և նումիդական հեծելազորը այնուամենայնիվ «ինչ–որ հրաշքով ժամանակին վրա հասավ»{{sfn|Полибий|2004|loc=ХV, 14}} և հարվածեց Հանիբալի հետևակազորի թիկունքին։
 
Սկիպիոնի հաղթանակը լիակատար էր․ կրելով տասը հազարից{{sfn|Полибий|2004|loc=ХV, 14}} մինչև քսանհինգ հազար{{sfn|Аппиан|2002|loc=Пунические войны, 48}} մարդկային կորուստներ՝ կարթագենական բանակը դադարեց գոյություն ունենալուց, այնպես, որ ինքը՝ Հաննիբալը, եթե հավատանք Լիվիոսին, Կարթագենում խորհրդին հայտարարեց, թե պարտվել է ո՛չ թե պարզապես ճակատամարտում, այլ տանո՛ւլ է տվել ամբողջ պատերազմը{{sfn|Тит Ливий|1994|loc=XXХ, 35, 10}}{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 541}}։
 
==== Պատերազմի վերջը ====