«Ջրային դաշտամուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 36.
Մարմնի [[երկարություն]]ը մինչև 25 [[Սանտիմետր|սմ]] է, պոչինը՝ 15 սմ։ Մեջքի մորթին ու [[պոչ]]ը միագույն են՝ մուգ դարչնագույնից սև, փորինը՝ մոխրագույն։ Մորթին խիտ է, որակյալ, լավ տարբերակված։ Պոչի մազերը կարճ են, կոշտ ու նոսր։ Օժտված է փորող և երկկենցաղ կենսակերպ վարող կենդանիներին բնորոշ առանձնահատկություններով. [[ջուր|ջրում]] լավ լողում է, սուզվում, կեր փնտրում, ցամաքում արագաշարժ է։
 
Սնվում է [[բույսեր]]ով, ջրային մանր կենդանիներով, [[Ձմեռ|ձմռան]]ը՝ բույսերի ստորգետնյա մասերով, ծառերի կեղևով և շիվերով։ Բնակվում է հողափոր, մինչև 1 մետր խորությամբ բներում, կազմում առափնյա գծային, բաց տարածքներում՝ օջախային գաղութներ։
 
Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 14 ձագ։ Վնաս է հասցնում [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսությանը]], մշակաբույսերին և անտառտնտեսություններին։ [https://en.wikipedia.org/wiki/Tularemia Տուլարեմիայի] և [[Վարակիչ դեղնախտ|լեպտոսպիրոզ]]ների հարուցիչների հիմնական կրողներից է։
 
Կնեդանու բնական արեալն ընկած է [[Եվրասիա]] [[մայրցամաք]]ից մինչև [[Արևմտյան Եվրոպա]]յի սահմանը։ [[Հայաստանի Հանրապետություն]]ում հանդիպում է բոլոր բնակլիմայական գոտիներում (700-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է [[գետեր]]ի, [[լճեր]]ի և այլ ջրային տարածքների առափնյա մասերում, երբեմն՝ խոնավ մարգագետիններում՝ ջրից մինչև 2 [[մետր]] հեռավորության վրա։
 
{{ՀՍՀ}}