«Ջեյմս Կեգնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Վաղ կյանք: clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 33.
 
== Վաղ կյանք ==
Կեգնին ծնվել է [[Նյու Յորք]]ի [[Մանհեթենի]] Ցածրադիր Արևելյան մասում։ Ըստ որոշ կենսագիրների՝ նրա ծննդավայրը կա՛մ 8-րդ փողոցի Դ պողոտայում է, կա՛մ Արևմտյան 8-րդ փողոցի<ref name="auteur14">McGilligan, page 14</ref> 391 շենքի՝ բարձր հարկում։<ref name="Mccabe 5">McCabe, page 5</ref> Նրա հայրը՝ Ջեյմս Ֆրենսիս Կեգնին, իռլանդական ծագում ուներ։ Որդու ծնվելու ժամանակ նա բուֆետապան էր,<ref name="Warren4">Warren, page 4</ref> թեև Կեգնիի ծննդյան վկայականում գրված է հեռագրավար։<ref name="Mccabe 5"/> Մոր անունը Քերոլայն էր, ում հայրը նորվեգական նավի կապիտան էր,<ref name="worldandi">{{Cite news |last=Speck |first=Gregory |date =June 1986 |title=From Tough Guy to Dandy: James Cagney |periodical =The World and I |volume=1 |page=319 |url=http://www.worldandi.com/public/1986/june/ar12.cfm |accessdate =հոկտեմբերի 17, 2008 |postscript=<!--None-->|archiveurl = https://web.archive.org/web/20080222124758/http://www.worldandi.com/public/1986/june/ar12.cfm |archivedate = փետրվարի 22, 2008}}</ref> իսկ մայրը կրկին իռլանդական ծագում ուներ։<ref>{{cite book |url=http://webcache.googleusercontent.com/search?q=cache:ylsIo07rz2kJ:www.nytimes.com/books/first/m/mccabe-cagney.html+%22James+Cagney%22+Norwegian&hl=en&gl=ca&ct=clnk&cd=30 |title=Cagney |first=John | last=McCabe |work=New York Times|accessdate=նոյեմբերի 1, 2007}}</ref>
 
Կեգնին 2-րդն էր 7 երեխաներից, որոնցից երկուսը մահացան ծնվելու ընթացքում. Նա ինքն էլ մանկուց այնքան թույլ երեխա է եղել, որ մայրը վախեցել է, որ մինչ մկրտվելը նա էլ կմահանա։ Ավելի ուշ, նա իր թույլ և նվաղ վիճակը վերագրել է աղքատությանը, որում և մեծացել է։<ref name="Warren4"/><ref>Cagney, page 2</ref> Վաղ տարիքում ընտանիքը երկու անգամ տեղափոխվել է, նախ՝ 79-րդ, իսկ այնուհետև՝ 96-րդ արևելյան փողոցներ։<ref>Cagney, page 3</ref>
 
Կարմրամազ, կապուտաչյա Կեգնին [[1918]] թվականին ավարտել է Նյու Յորքի Սթայվեսթն ավագ դպրոցը և հաճախել [[Կոլումբիայի համալսարան]]ի Կոլումբիա քոլեջը,<ref name="Flint">{{cite news |url=http://www.nytimes.com/learning/general/onthisday/bday/0717.html |title=James Cagney Is Dead at 86; Master of Pugnacious Grace |first=Peter |last=Flint |date=մարտի 31, 1986 |work=New York Times |accessdate=նոյեմբերի 1, 2007}}</ref> որտեղ ստանում է արվեստի բակալավրի կոչում։<ref name="auteur16">McGilligan, page 16</ref> Նա նաև ուսումնասիրել է [[գերմաներեն]] և միացել զինվորական վարժանքների ուսանողական կորպուսին,<ref>Cagney, page 23</ref> բայց թողել է այն՝ վերադառնալով տուն հոր մահվան գույժից հետո, [[1918]] թվականի գրիպի համաճարակի տարիներին։<ref name="auteur16"/>
 
Վաղ տարիքում նա բազմազան աշխատանքներ է կատարել՝ ամբողջ վաստակածը ընտանիքին տալով. կրտսեր ճարտարապետ, տպագրիչ [[Նյու Յորք Սան]]ի համար, Նյու Յորքի քաղաքային գրադարանի վարիչ, տեղեկատու, գծագրիչ և գիշերային դռնապան։<ref name="auteur15">McGilligan, page 15</ref> Նյու Յորքի քաղաքային գրադարանում աշխատելիս էր, որ հանդիպեց [[Ֆլորենս Ջեյմս]]ին, ով նրան օգնեց դերասանության կարիերայի ճանապարհին։<ref name="pg45">James, pg. 45</ref> Կեգնին հավատում էր աշխատասիրությանը՝ ասելով. «Ցավում եմ, այն երեխայի համար, ով չափազանց շատ վայելքի ժամանակ ունի։ Օրրից մի օր նա կբախվի իրական կյանքին, առանց մայրիկի և հայրիկի, ովքեր կմտածեն իր փոխարեն»։<ref name="auteur15"/>
 
Նա սկսել է ստեպ պարել՝ (հմտություն, որը հարթեց նրա ուղին դեպի [[Ակադեմիական մրցանակ]]) «Նկուղային Կեգնի» անվամբ․ այդպես էր կոչվել իր՝ թեք նկուղային դռների վրա ստեպ պարելու սովորության։<ref name="auteur15"/>
 
Նա նաև լավ փողոցային մարտիկ էր․ պաշտպանում էր իր ավագ եղբայր Հարիին բոլորից, երբ անհրաժեշտ էր։<ref name="Warren4"/><ref>Cagney, page 8</ref> Նա տարվում է սիրողական բռնցքամարտով և [[Նյու Յորք]] նահանգի թեթև-քաշայինների հաղթողի տիտղոսակիրն է դառնում։ Նրա մարզիչները քաջալերում էին նրան զբաղվել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտով՝ չնայած մոր արգելքին։<ref>Warren, pages 23–24</ref> Նա նաև կիսապրոֆեսիոնալ խաղացել է բեյսբոլի տեղական թիմում<ref name="auteur15"/> և նույնիսկ գլխավոր լիգաներում խաղալու երազանք է ունեցել։<ref name="Warren22">Warren, page 22</ref>
 
Նրա մուտքը ֆիլմ հանկարծակի էր, երբ այցելում էր մորաքրոջը [[Բրուքլին]]ում, Վիթագրաֆ Ստուդիային հակառակ, Կեգնին մագլցում էր ցանկապատը՝ դիտելու [[Ջոն Բանի]]ի ֆիլմերի նկարահանումները։<ref name="auteur15"/> Նա սկսեց տարվել սիրողական դրամատիկ արվեստով՝ սկսելով էպիզոտիկ դերով՝ չինական [[մնջախաղում]] Լենուքս Հիլ Առանձնատանը, վերջինս գաղութաբնակների առաջին տներից մեկն է, որտեղ նրա եղբայր Հարրին դերակատարում ուներ և իր ապագա ընկեր՝ [[Ֆլորնես Ջեյմսը]] ռեժիսորն էր։<ref name="pg45"/> Ի սկզբանե մասնակցություն ուներ ետնաբեմի աշխատանքներին և ոչ մի հետաքրքրություն չուներ դերակատարման մեջ։ Մի գիշեր, ինչևէ, Հարրին հիվանդանում է, և չնայած Կեգնին փոխարինող չէր, իր թատերական փորձերի հիշողություններն օգնեցին փոխարինել եղբորը՝ առանց նույնիսկ թեթևակի սխալների։<ref>Warrens, pg. 45</ref> Այնուամենայնիվ, Ֆլորենս Ջեյմսը եզակի հնարավորություն ուներ լինելու առաջին ռեժիսորը, ով նրան բեմ բարձրացրեց։<ref name="pg45"/> Այնուհետև նա սկսեց համագործակցել մի շարք ընկերությունների հետ՝ տարբեր դերակատարումներով։<ref name="auteur18">McGilligan, page 18</ref>
 
== Մրցանակներ և ժառանգություն ==