[[անկյունային արագացում]]ը, որտեղ <math>\Delta \omega</math>-ն <math> \omega</math> անկյունային արագության փոփոխությունն է <math>\Delta t</math> ժամանակահատվածում։
Մարմնի՝ առանցքից <math>h</math> հեռավորության վրա գտնվող ցանկացած կետի համար [[գծային արագություն]]ը՝
Տող 38.
:<math>I_z \varepsilon = M_z</math>
հիմնական հավասարումից, որտեղ <math>{M_z}</math>-ը [[պտտող մոմենտ]]ն է։
== Պտտական շարժում կետի շուրջը ==
[[Նյութական կետ|Կետի]] շուրջը պտտական շարժումը պինդ մարմնի շարժում է, որի դեպքում մարմնի որևէ O կետ մնում է անշարժ, իսկ մնացած բոլոր կետերը շարժվում են գնդային մակերևույթներով (գնդի կենտրոնը համընկնում է O կետի հետ)։ Մարմնի այդպիսի պտտական շարժման դեպքում ցանկացած տարրական տեղաշարժ՝ տարրական պտտույտ է մի առանցքի շուրջ, որն անցնում է O կետով և կոչվում ''պտտման ակնթարթային առանցք''։ ժամանակի ընթացքում այդ առանցքն անընդհատ փոխում է իր ուղղությունը։ Այսպիսով, մարմնի պտտական շարժումը կազմվում է ուղղությունն անընդհատ փոփոխվող ակնթարթային առանցքների շուրջը կատարվող տարրական պտույտներից։ Այդպիսի պտտական շարժման օրինակ է [[գիրոսկոպ]]ի շարժումը։