չ
clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (18) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 42.
| նեբթի_3 =
}}
'''Պտղոմեոս Լագոս''' ({{lang-en|Ptolemy Lagides}}, մ․թ․ա․ 367–283 թթ․),
== Կենսագրություն ==
Տող 50.
[[Մ.թ.ա. 333]] թ. [[Իսոսի ճակատամարտ]]ից հետո Պտղոմեոսը արքայի հետ միասին ոտք դրեց [[Եգիպտոս]]։ Նա մեծապես հետաքրքրվում էր զինվորական խնդիրներով և կառավարման համակարգով։ Եվ պատահական չէ, որ այս բնագավառներում նա մեծ ներդրում ունեցավ։ Մ․թ․ա․ 330 թ. արքան Պտղոմեոսին վստահեց թիկնապահի ազատված տեղը։ Այդպես նա մուտք գործեց արքայի մերձավոր շրջապատ։ Նրան վստահված էր ոչ միայն արքայի պաշտպանությունը, այլև շատ այլ կարևոր գործեր, որոնցում նրան հնարավորություն էր տրվում առանձնանալ մյուսներից։ Հենց այդ ժամանակվանից էլ նրան սկսեցին վստահել ռազմական կարևորագույն գործերը։ Ալեքսանդրի Արևելյան արշավանքի ընթացքում Պտղոմեոսը իրեն ցուցաբերեց որպես ընդունակ սպա, որն առանձնանում էր իր զգուշավորությամբ և քաջությամբ։
Մ․թ․ա․ 323 թ. Ալեքսանդրի մահից հետո բոլորի, այդ թվում
== Արտաքին և ներքին քաղաքականությունը ==
Պտղոմեոսի արտաքին քաղաքականության մեջ առկա էր շատ կարևոր մի գիծ. այն է՝ Եգիպտոսի սահմանների ընդարձակումը և ամրապնդումը։ Նրա կառավարումը խաղաղ չի անցել, քանի որ ողջ կյանքի ընթացքում վերջինս շատ պատերազմներ է մղել։
Եգիպտոսից դուրս Պտղոմեոսի նվաճումները սկսվեցին մ․թ.ա. 322 թ.։ Նա հաղթեց Պերդիկասին (Պերդիկասը սպանվեց իր իսկ վրանում՝ իր համախոհների կողմից), որն այդ ընթացքում արդեն դարձել էր կայսերական խնամակալ։ Այդ ընթացքում Պտղոմեոսի հանդեպ հարգանքը այնքան էր մեծացել, որ նրան առաջարկեցին կայսրության խնամակալությունը, սակայն վերջինս հրաժարվեց այդ առաջարկից։ Նա դեռևս վաղուց էր մտադրվել իրեն վերցնել Եգիպտոսը և նրա համար շատ ավելի կարևոր էր ընդլայնել և ամրապնդել իր դիրքերը հենց այդ երկրում։ Որպեսզի ապահովեր երկիրը Պաղեստին կողմից սպասվող ներխուժումից, նա պաշտպանության կարիք էր զգում։ Իսկ այդպիսի պաշտպանի դեր կարող էր ստանձնել [[Սիրիա]]ն, որին էլ վերջինս կարողացավ իր ձեռքն առնել։ Այդ ժամանակներից սկսած Սիրիան դարձավ կռվախնձոր, որի պատճառով հետագայում բազում պատերազմներ մղվեցին։ Մ․թ․ա․ 313 թ. Պտղոմեոսը ներխուժեց [[Կիպրոս]], որը ևս մեծ նշանակություն ուներ, քանի որ գտնվում էր առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Սակայն առավել մեծ կարևորություն ունեցավ մ․թ․ա․ 312 թ. Գազայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ Պտղոմեոսը և Սելևկոսը հաղթանակ տարան Անտիգոնեսի որդու՝ Դեմետրիոս Պոլիորկետոսի դեմ։
Պտղոմեոսի կյանքում և քաղաքականության մեջ շրջադարձային եղավ մ․թ․ա. 306 թ. [[Սալամինի ճակատամարտ]]ը, որտեղ վերջինս ջախջախիչ պարտություն կրեց և ծովում կորցրեց իր երբեմնի հզորությունը։ Չնայած այդ պարտությանը՝ մ.թ․ա. 305 թ. Պտղոմեոսը իրեն Եգիպտոսի արքա հռչակեց, որից հետո նրա ներքին քաղաքականության մեջ նոր շրջան է սկսվում։ Նա կառավարական կենտրոնը [[Մեմֆիս]]ից տեղափոխում է դեպի [[Ալեքսանդրիա]]։ Այն հիանալի դիրք ուներ և հանդիսանում էր հին աշխարհի ամենալավ նավահանգիստներից մեկը՝ զիջելով թերևս միայն [[Կարթագեն]]ին։ Վերին Եգիպտոսում հիմնելով [[Պտղոմայիս]] քաղաքը՝ Պտղոմեոսը ստեղծեց հատուկ կենտրոն, որն իր վրա վերցրեց նահանգի գլխավոր քաղաքի գործառույթները։ Եգիպտոսի նոր արքայի իշխանության հենարանը զինվորական ուժն էր և հարկերը, որոնց օգնությամբ նա կարող էր իրականացնել բավականին հաջող ներքին քաղաքականություն։
Մ․թ․ա․ 283 թ. մահանում է Պտղոմեոս l-ը՝ գահը փոխանցելով որդուն՝Պտղոմեոս ll-ին, որը մ.թ․ա. 285 թվականից արդեն ստանձնել էր երկրի կառավարումը։
|