«Պողպատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (11) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Iron Bridge.JPG|մինի|Պողպատե կամուրջ]]
'''Պողպատը''' ({{lang-de|Stahl}})<ref>[[:wikt:сталь#Этимология|Сталь]] в викисловаре</ref> - [[խառնուրդ]]) [[երկաթ]]ի համաձուլվածք է [[ածխածին|ածխածնի]] հետ։ Պողպատը պարունակում է 2,14 %-ից ոչ ավել [[ածխածին]] (ածխածնի ավելի մեծ պարունակության դեպքում ստացվում է [[թուջ]])։ Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն։ Ածխածնային պողպատներ կոչվում են այն երկաթածխածնային համաձուլվածքները, որոնք չեն պարունակում լեգիրող տարրեր՝ [[քրոմ]], [[նիկել]], [[մոլիբդեն]], սակայն բոլոր պողպատներում, ինչպես ածխածնային, այնպես էլ լեգիրված, կան սահմանափակ քանակությամբ այսպես կոչված մշտական խառնուկներ՝ [[մանգան]] (Mn) մինչև 0,8% , [[սիլիցիում]] (Si) 0,4% , [[ֆոսֆոր]] (P)- 0,04% և [[ծծումբ]] (S)-0,05%։
 
Ֆոսֆորն ու ծծումբը հանդիսանում են վնասակար տարրեր։ Սառեցումից հետո պողպատը բաղկացած է ֆերրիտից և ցեմենտիտից։ Դրանց հարաբերությունից կախված է պողպատի շատ հատկություններ։ Սիլիցիումը բարձրացնում է հոսունության սահմանը և նվազեցնում պողպատի դրոշման ունակությունը, իսկ մանգանը բարձրացնում է ամրությունը։ Ծծումբն առաջացնում է շիկաբեկունություն, որը, փոխազդելով մանգանի հետ, նվազեցնում է նրա տոկոսը և առաջացնում է MnS, իսկ վերջինս դժվարահալ միացություն է և գործնականում բացառում է շիկաբեկունությունը։ Ֆոսֆորը պողպատում հանդիսանում է վնասակար տարր, քանի որ այն, լուծվելով ֆերրիտում, աղավաղում է բյուրեղային ցանցը և բարձրացնում սառնաբեկունության շեմը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պողպատ» էջից