«Պլուտարքոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
 
'''Պլուտարքոս''' ({{lang-gr|Πλούταρχος}}, {{lang-lat|Lucius Mestrius Plutarchus}}, ''Լուկիոս Մեստրիոս Պլուտարքոս'', մ.թ. 46 – 120), հին հունական պատմիչ, կենսագիր, փիլիսոփա։ Գլխավորապես հայտնի է իր «Զուգահեռ կենսագրություններ» երկասիրությամբ, որտեղ զուգահեռաբար ներկայացնում է նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։ Թեև կենսագրությունները շարադրելիս Պլուտարքոսը նպատակ չէր հետապնդում տալու պատմական անցքերի հստակ վավերագրական պատկերը և ուշադրությունը սևեռում էր հերոսների բարոյական բնութագրի վրա, այսօր «Զուգահեռ կենսագրություններն» օգտագործվում են որպես արժեքավոր պատմական աղբյուր։
 
Հռոմեացի զորավարներ և քաղաքական գործիչներ՝ [[Սուլլա]]յի, [[Լուկուլլոս]]ի, [[Պոմպեոս]]ի, [[Հուլիոս Կեսար]]ի և [[Մարկոս Անտոնիոս]]ի կենսագրությունները տեղեկություններ են պարունակում նաև անտիկ Հայաստանի պատմության, մասնավորապես՝ [[Տիգրան Մեծ]]ի և [[Արտավազդ Բ]]-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։
 
Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունները» թարգմանվել են գրաբար (Պլուտարքեայ Քերովնացւոյ Զուգակշիռք, թարգմանեալ ի բնագրէն Հ. Եղիայ վարդապետի Թումաճան, հ. Ա-Զ, Վենետիկ, 1832-1834)։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Հունաստանի [[Բեթովտիա]] նահանգի Քերոնեա քաղաքում, կրթությունը ստացել է [[Աթենք]]ում։ Պլուտարքոսի հռոմեական կապերն ու հռոմեասեր համոզմունքները ապահովեցին կայսրերի՝ Տրայանոսի և Հադրիանոսի հովանավորությունը և կյանքի վերջին տարիներին Աքայայի պրոկուրատորի պաշտոնը։ 95 թվականին նրան շնորհվեց Դելփյան տաճարի քուրմի կոչում։
 
Պլուտարքոսը Քերոնեայում ստացել է քերականի և հռետորական կրթություն, ապա ուսումը շարունակել է Աթենքում։ Ճանապարհորդել է Հունաստանում, ապրել Ալեքսանդրիայում և Հռոմում։ Եղել է [[Հռոմ]]ի ապագա կայսր Ադրիանոսի դաստիարակը, ստացել Հռոմի քաղաքացիություն, ապա նշանակվել Աքքայա պրովինցիայի (վարչական միավոր) դատախազ։ Կյանքի մեծ մասն անցկացրել է ծննդավայրում. զբաղվել է հասարակական և լուսավորական գործունեությամբ։ [[Քերոնեա]]յում ստեղծել է մասնավոր ակադեմիա, որտեղ ուսուցանել է երիտասարդությանը։ Նրա «Երեխաների դաստիարակության մասին» աշխատությունը Վերածննդի շրջանում թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ մանկավարժական բնույթի այլ գործեր՝ XV դարում՝ լատիներեն։ Որպես փիլիսոփա՝ Պլուտարքոսը հարել է Պլատոնյան ակադեմիային, էկլեկտիզմի ոգով տուրք է տվել ստոիկյան, պերիպատետիկյան և հատկապես պյութագորասականության ազդեցություններին։ Նա փիլիսոփայությունը համարել է ոչ այնքան հայեցակարգ, որքան դաստիարակության միջոց։ [[95]] թվականին ընտրվել է Դելփիքի Ապոլոնի սրբարանի քրմերի խորհրդի անդամ։ Որպես պատմագիր՝ արտահայտել է Հռոմեական կայսրության վերնախավի շահերը, եղել նրա նվաճողական քաղաքականության ջատագովը։ Պլուտարքոսի բարոյափիլիսոփայական և պատմագիտական հայացքներն արտահայտվել են նրա «Բարոյականք» (հայերեն՝ [[1860]] թվականին) և «Զուգահեռ կենսագրություններ» (հայերեն՝ «Զուգակշիռք», [[1832]]–[[1835]] թվականներ) աշխատություններում։ Վերջինս հունական և հռոմեական քաղաքական ու ռազմական հանրահայտ 70 գործիչների՝ զուգահեռ շարադրված (մեկ հույն և մեկ հռոմեացի) կենսագրությունների հավաքածու է (մոտ 50)։ Սրանցից մեզ են հասել 23 զույգ զուգահեռ կենսագրություններ (Թեսևս ու Հռոմուլոս, Ալեքսանդր Մակեդոնացի ու Հուլիոս Կեսար, Դեմոսթենես ու Ցիցերոն և այլն)։ Ըստ Պլուտարքոսի՝ դրանք զուտ պատմական երկեր չեն, այլ իր հերոսների բնութագրումներն են, նրանց մարդկային արժանիքների ու թուլությունների գրական դիմանկարները։ Միայն 4 կենսագրություն (այդ թվում՝ Պարսից Արտաքսերքսես I արքայի) ներկայացրել է առանձին՝ առանց համեմատությունների։ Պլուտարքոսը, որպես կանոն, հույն և հռոմեացի գործիչներին ներկայացրել է լավագույն գծերով, արդարացրել է միհրդատյան և [[հայ-հռոմեական պատերազմ]]ներին մասնակցած հռոմեական ընչաքաղց ու փառամոլ զորավարների ([[Լուկուլլոս]], [[Պոմպեոս]], [[Կրասոս]], [[Անտոնիոս]]) նվաճողական արշավանքներն Արևելքում, իսկ նրանց հակառակորդների՝ իրենց անկախության համար պայքարի ելած հայերի և պարթևների գործողությունները համարել է բարբարոսական։ «Էթիկա» ընդհանուր խորագրով աշխատությունն ընդգրկում է Պլուտարքոսի բարոյախրատական, փիլիսոփայական գործերը՝ «Թագավորների և զորավարների ասույթները», «Հունական հարցեր», «Հռոմեական հարցեր», «Միապետության, ժողովրդավարության և օլիգարխիայի մասին», «Իզիսի և Օզիրիսի մասին» և այլն։ [[Հայաստան]]ի, հայերի և հայ գործիչների մասին Պլուտարքոսը զանազան տեղեկություններ է հաղորդում «Թագավորների և զորավարների ասույթներում»։ Նա նկարագրել է Արտաշատի կառուցումը, մ. թ. ա. 69–66 թվականններին հայ-հռոմեական պատերազմը, Տիգրան Բ Մեծի գործունեությունը, նրա փոխհարաբերությունները՝ Լուկուլլոսի և Պոմպեոսի, Արտավազդ Բ-ի փոխհարաբերությունները՝ Կրասոսի և Անտոնիոսի հետ։ Հռոմի ոտնձգություններից իրենց երկիրը պաշտպանող Հայոց [[Տիգրան Բ Մեծ]] և Արտավազդ Բ թագավորները վատաբանված են։ Պլուտարքոսը հիմնականում ոչ քննադատաբար է վերաբերվել օգտագործած աղբյուրներին, բայց Հերոդոտոսին հանդիմանել է հույն-պարսկական պատերազմների նկարագրության ժամանակ ցուցաբերած «կողմնակալության» համար։
 
== Ստեղծագործությունները ==
Անտիկ աղբյուրները մեզ են ավանդել Պլուտարքոսի գրած 227 ստեղծագործության անուն, որից մեզ է հասել 150-ը։ Հասած ստեղծագործություններից մի մասի հեղինակությունը, սակայն, կասկածելի է։ Պլուտարքոսի ստեղծագործությունները ընդունված է բաժանել երկու մասի՝ moralia (բարոյագիտական, կրոնական, փիլիսոփայական, մանկավարժական, քաղաքական, հիգիենայի, կենդանիների հոգեբանության, երաժշտության, գրականության վերաբերյալ երկասիրություններ) և վարքագրություններ։
 
Պլուտարքոսի անանց նշանակությունը հիմնված է նրա «Զուգահեռ վարքագրություններ» ստեղծագործության վրա, որն իրենից ներկայացնում է հույն և հռոմեացի գործիչների զույգ կենսագրությունների շարք։ Մեզ է հասել 23 զուգահեռ վարքագրություն։