Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
→‎top: clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
 
Պլազման իոնացած [[գազ]] է, որում դրական և բացասական լիցքերի քանակները հավասար են։ Պլազմային վիճակում է գտնվում տեսանելի Տիեզերքի նյութի գերակշիռ մասը՝ աստղերը, գալակտիկաները, միգամածությունները և միջաստղային միջավայրը։ Երկրամերձ տարածությունում պլազման գոյություն ունի արեգակնային քամու և իոնոլորտի տեսքով։ Երկրամերձ պլազմայում ընթացող երևույթներով են պայմանավորված բևեռափայլը, մագնիսական փոթորիկները, հեռավոր կապի դեպքում՝ էլեկտրամագնիսական ճառագայթների անդրադարձումը իոնոլորտից։ Լաբորատոր պայմաններում և արդյունաբերության մեջ պլազման ստացվում է էլեկտրական պարպումներով, այրման ու պայթյունի դեպքում, գազապարպումային լամպերում, պլազմային արագացուցիչներում, [[Գեներատորային գազ|գեներատորներ]]ում և այլուր։ Բոլոր նյութերը բարձր ջերմաստիճաններում անցնում են պլազմայի վիճակի։ Քանի որ նյութն ունի 3՝ պինդ, հեղուկ և գազային վիճակներ, որոնց այն փոխարկվում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, պլազման հաճախ համարում են նյութի չորրորդ վիճակ, սակայն իրականում այն նյութի նոր ագրեգատային վիճակ չէ։ Երբ պլազմայի ջերմաստիճանը T։105K է, պլազման ընդունված է համարել ցածրջերմաստիճանային կամ «սառը», իսկ Tա106K դեպքում՝ բարձրջերմաստիճանային կամ «տաք»։
Պլազման ոչ միայն գիտական հետազոտությունների առարկա է, այլև լայնորեն կիրառվում է արտադրության և տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։ Դեյտերիումի և տրիտիումի խառնուրդից կազմված բարձրջերմաստիճանային պլազման գիտնականներն ուսումնասիրում են կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման համար։ Այդ նպատակով պատրաստված բազմաթիվ սարքերից են տոկամակը, ստելառատորը և պլազմային կիզակետը։ Ցածրջերմաստիճանային պլազման օգտագործվում է բազմապիսի գազապարպումային սարքերում՝ գազային [[լազերներ]]ում, իոնային սարքերում, պլազմատրոններում (ցածր ջերմաստիճանային կամ «սառը» պլազմայի շիթեր ստանալու սարք), պլազմային շարժիչներում (որտեղ հրթիռային վառելիքն օգտագործվում է պլազմայի վիճակում) և այլուր։ Պլազմաքիմիայում ցածրջերմաստիճանային պլազման օգտագործում են քիմիական որոշ միացությունների, օրինակ՝ իներտ գազերի և հալոգենիդների ստացման համար։ Պլազմային մետալուրգիայում հանքանյութերից մետաղների կորզումը, մետաղների և դրանց համաձուլվածքների հալումն ու վերամշակումն արագացնելու համար օգտագործում են պլազմային տաքացումը։
 
10000 Կ-ից բարձր ջերմաստիճան ունեցող պլազմային անվանում են բարձրջերմաստիչանային կամ տաք պլազմա։ Այդպիսի պլազմա գոյություն ունի Արեգակի և այլ աստղերի ընդերում, որտեղ ընդացող ջերմամիջուկային ռեակցիաների հետևանքով անջատվում է հսկայական էներգիա։<ref>Ռ.Գաբրիելյան Գ.Մելիքյան Ա.Կիրակոսյան ,10-րդ դասարանի ֆիզիկայի դասագիրք, Երևան "Լույս" 2005</ref>
1 097 979

edits