«Պեռլիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (11) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:PerliteUSGOV.jpg|thumb|Պեռլիտ]]
'''Պեռլիտ''', ({{lang-fr|perlite, perle}}՝ մարգարիտ), թթվային հրաբխային [[ապակի]]՝ կազմված [[դաշտային սպաթ]], [[սանիդին]], [[բիոտիտ]], [[հոռնբլենդ]], [[մագնետիտ]] [[միներալ]]ներից։
 
== Առաջացում ==
Առաջացել է Երկրի մակերևույթին կամ [[երկրակեղև]]ի ոչ մեծ խորություններում։ Կազմված է 1-15 մմ տրամագծով գնդիկներից։ Պարունակում է 3-5% ջուր։ Կառուցվածքը վարդանման է, սոխուկանման՝ համակենտրոն թերթիկավոր և մարգարտափայլ (այստեղից՝ անվանումը)։ Հաճախ կոչվում է նաև լեռնային մարգարիտ։ Ստացվում է նաև արհեստական եղանակով՝ [[վանակատ]]ից կամ լրիվ փքված ապակուց՝ հատուկ վառարաններում՝ որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում։
 
== Կիրառություն ==
Պեռլիտն օգտագործվում է թեթև [[բետոն]]ների (լցանյութ), ջերմա- և էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, [[բյուրեղապակի|բյուրեղապակու]], հեղուկ ապակու և այլ նյութերի արտադրության, գյուղատնտեսության (հողի կառուցվածքը բարելավող բաղադրիչ), [[նավթարդյունաբերություն|նավթարդյունաբերության]] մեջ և այլ բնագավառներում։
 
== Հայաստանում ==
[[ՀՀ]] հարուստ է պեռլիտի պաշարներով ([[Արտենի]], [[Ջրաբեր]], [[Գութանասար]], [[Գեղասար]], [[Բազենք]] և այլ հանքավայրեր), ամենաորակյալը [[Արագածի պեռլիտի հանքավայր]]ն է։
 
{{ՀԲ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեռլիտ» էջից