«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 149.
Մ․թ․ա․ 218 թվականի վերջին տեղի ունեցավ այդ պատերազմի առաջին հարաբերականորեն խոշոր ճակատամարտը՝ [[Տիցինայի ճակատամարտ]]ը։ Այդտեղ մարտնչում էին միայն [[այրուձի]]ն՝ հեծելազորը և [[թեթևազեն հետևակ]]ը։ Այդ ճակատամարտում հռոմեացիները պարտություն կրեցին։
 
Մարտի ընթացքում, տեսնելով, որ իր կոնսուլ հայրը ենթարկվել է հակառակորդի միանգամից մի քանի հեծյալի հարձակմանը, Պուբլիոս Կոռնելիոսը միայնակ օգնության նետվեց նրան։ Թշնամիները փախուստի դիմեցին, իսկ երիտասարդ Սկիպիոնը այդ կերպ արժանացավ կաղնե պսակի (''corona civica''), որը շնորհվում է մարտադաշտում Հռոմի քաղաքացուն փրկելու համար {{sfn|Валерий Максим|2007|loc=V, 4, 2}}։ Ճիշտ է, քաջարի երիտասարդը հրաժարվեց այդ պատվավոր պարգևից, ասելով, թե «արարքն ինքնին իր մեջ բովանդակում է պարգևը», ռուս․՝բնագրով՝ {{lang-lat|«arbitrium se habet ad actum»}}, {{lang-en|«the act itself contains award»}}, {{lang-ru|«деяние само содержит в себе награду»}}, {{sfn|Плиний Старший||loc=ХVI, 14}}։ Ըստ հռոմեացի պատմագիր [[Տիտոս Լիվիոս]]ի, հռոմեացի տարեգիր կամ աննալիստ [[Կելիոս Անտիպատրոս]]ը հաստատում էր, թե կոնսուլին այդ մարտում փրկել է ինչ-որ ստրուկ [[լիգուրներ]]ի ցեղից{{sfn|Тит Ливий|1994|loc=XXI, 46, 10}}։ Բայց պետք է նկատի ունենալ, որ վերոհիշյալ տարեգիրը հենվում էր [[Փաբիոս Պիկտոր]]ի աշխատության վրա, ով թշնամաբար էր տրամադրված Սկիպիոնների նկատմամբ{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 430}}։
 
Դրանից հետո որոշ ժամանակ պատմական աղբյուրները որևէ բան չեն հաղորդում երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոսի մասին։ Լիվիոսը նրա շուրթերին խոսքեր է դնում, թե, ինքը ներկա է եղել հռոմեական զենքի ամենասարսափելի պարտությունների ժամանակ{{sfn|Тит Ливий|1994|loc=XXVI, 41, 11}}։ Դրանքն կարող էին լինել [[Տրեբիայի ճակատամարտ]]ը, [[Տրազիմենյան լճի ճակատամարտ]]ը և [[Կաննեի ճակատամարտ]]ը։ Այդ ճակատամարտերից առաջինից հետո Սկիպիոնի հայրն ուղևորվեց Իսպանիա և նրա որդիներն այլևս չտեսան{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 46—47}}։ Երիտասարդ Պուբլիոս Կոռնելիոսի՝ Կաննեի ճակատամարտին մասնակցելու վերաբերյալ հաղորդում է Լիվիոսը, այնինչ Պոլիբիոսը, որը հենվում է Սկիպիոնի ընկերների և բարեկամների պատմածների վրա, լռում է այդ մասին, և որոշ պատմաբաններ այդ լռությունը համարում են վճռական փաստարկ հօգուտ այն բանի, որ Սկիպիոնն իրոք չի մասնակցել Կաննեի ճակատամարտին{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 347}}։ Այդ ճակատամարտի վայրից ոչ հեռու գտնվող [[Կանուզիոս]] վայրում հատված՝ Սկիպիոնի պատկերով դրամում պատմաբան Հ․ Սքալլարդը համոզիչ ապացույցն է տեսնում այն բանի, որ Սկիպիոնը մարտնչել է Կաննեում, {{sfn|Scullard H.|1970|loc=р. 30}}։