«Պանամա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ (կետադրական, փոխարինվեց: : → ։ (31))
չ (clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
'''Պանամա''' ([[իսպաներեն]]՝ Panamá) պաշտոնապես '''Պանամայի Հանրապետություն''' (República de Panamá), պետություն [[Կենտրոնական Ամերիկա]]յում, [[Կարիբյան ծով]]ի և [[Խաղաղ օվկիանոս]]ի միջև։ Սահմանակցում է [[Կոստա Ռիկա]]յի հետ արևմուտքում և [[Կոլումբիա]]յի հետ արևելքում։
 
Պանաման պետություն է [[Կենտրոնական Ամերիկա]]յի ամենանեղ (48 կմ) մասում՝ [[Պանամայի պարանոց]]ում։ Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված։ Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է։ Կարիբյան ծովափով ձգվում են [[Կորդիլիերա դե Սան Բլաս]] և [[Սեռանիա դել Դարիեն]] լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը։ Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը։
 
* Պետական կարգը՝ հանրապետություն
 
== Պատմությունը ==
Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով։ 1501 թվականին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը։ [[1519]] թվականին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը։ Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար։ Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր։ Ջրանցքի կառուցումը 1879 թվականին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թվականին անցավ [[ԱՄՆ]]-ին։ Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թվականի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը։ Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործել
[[Պատկեր:Panama 024.JPG|250px|մինի|ձախից|Պանամա]]
ւ պայմանագիր։ Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թվականին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել [[1920]] թվականի հունիսի 12-ին։ Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում։ Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ։ [[20-րդ դար]]ի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում։ 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը։ ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թվականի պայմանագիրը։ [[1977]] թվականին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ [[1999]] թվականի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը։ Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը՝ ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով [[1513]] թվականին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս։
1 105 242

edits