«Ուռուցքաբանություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ուռուցքաբանություն ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 1.
'''Ուռուցքաբանություն''', օնկոլոգիա (< հուն․ Όγκος – զանգված, հավելուկ, ուռուցք և ․․․ լոգիա), բժշկագիտության ճյուղ, ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ։ Ուռուցքաբանության զարգացումը պայմանավորված է կենսաբանության (առանձնապես բջջաբանության և գենետիկայի), քիմիայի (մասնավորապես կենսաքիմիայի) և բնական այլ գիտությունների, տեսական բժշկության (ախտաբանություն) և կլինիկական ([[վիրաբուժություն]], [[ռադիոլոգիա]], [[գինեկոլոգիա]] են) դիսցիպլինների հաջողություններով։ Որպես ինքնուրույն բժշկակենսաբանական դիսցիպլին ուռուցքաբանությունը ձևավորվել է [[XX]] դարում, չնայած ուռուցքները մարդկությանը հայտնի են եղել շատ վաղուց։ Ուռուցքաբանության ձեավորմանը նպաստել է փորձառական ուռուցքաբանության զարգացումը, որի հիմնադիր Մ․ Ա․ Նովինսկին առաջինն է աշխարհում շների վրա կատարել չարորակ ուռուցքի փոխպատվաստողը ([[1876]])։ XX դարի 30-ական թվականներին ապացուցվեց արոմատիկ ածխաջրածինների (մասնավորապես բենզապիրենի), էստրոգենների և իոնացնող ճառագայթների որոշ տեսակների քաղցկեղածին ներգործությունը։ [[1903]] թվականին ֆրանսիացի Ա․ Բորելն առաջարկեց ուռուցքների վիրուսային ծագման հիպոթեզը։ Այնուհետև փորձնական և տեսական ուռուցքաբանության բնագավառում հանդես եկան 3 հիմնական ուղղություններ՝ [[քիմիա]]կան, [[վիրուս]]ային և [[ճառագայթ]]ային։ Կլինիկական ուռուցքաբանության արագ զարգացումը կապված է վիրաբուժության և ռադիոլոգիայի հաջողությունների հետ, որոնք հանգեցրին չարորակ նորագոյացությունների բուժման և ախտորոշման մեթոդների կատարելագործմանը (ֆրանսիացի Կ․ Ռեգո, գերմանացի Կ․ Բաուեր, ամերիկացի Զ․ Պակ և ուրիշներ)։ Ուռուցքաբանության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականները։ [[1910]] թվականին հրատարակվել է ուռուցքների վերաբերյալ առաշին ձեռնարկը Ռուսաստանում (Ն․ Պետրով, «Ընդհանուր ուսմունք ուռուցքի մասին»)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խոշոր հաջողությունների հասան փորձառական ուռուցքաբանության բնագավառում (քարածխի խեժով և քիմիապես մաքուր քաղցկեղածին նյութերով ուռուցքներ առաջացնելը)[[1937|։ 1937]] թվականին Լ․ Շաբադն ուռուցք առաջացրեց քաղցկեղից մահացածների հյուսվածքների մզվածքը [[կենդանի]]ների [[օրգանիզմ]] ներարկելով։ [[1956]] թվականին [[ԽՍՀՄ]] առողջապահության մինիստրությունը հիմնել է քաղցկեղածին [[նյութ]]երով զբաղվող կոմիտե։ Ուռուցքաբանության նոր ճյուղ է ուռուցքների համաճարակագիտությունը, որի զարգացումը ԽՍՀՄ–ում պայմանավորված է Ա․ Չակլինի և այլոց աշխատանքներով։ ժամանակակից ուռուցքաբանությանն արդեն հայտնի են բազմաթիվ ուռուցքածին վիրուսներ։ Լ․ Զիլբերն ստեղծել է ուռուցքների վիրուսագենետիկական ուսմունքը։ Ուռուցքների իմունաբանության վերաբերյալ նրա աշխատանքները հանգեցրին առանձնահատուկ ուռուցքային հակածինների հայտնագործմանը ([[1948]])։ Այդ գիտական ուղղության զարգացումը հնարավորություն տվեց հաստատել լյարդի ուռուցքներում սաղմնային հատուկ սպիտակուցի՝ ալֆա–ֆետոպրոտեինի ([[1962]]) առկայությունը և մշակել լյարդի քաղցկեղի ախտորոշման արժեքավոր մեթոդ (Գ․ Աբելե, [[1968]])։ Հետագայում բուռն զարգացան ուռուցքների վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման վերաբերյալ փորձառական և կլինիկական հետազոտությունները։ ԽՍՀՄ–ում ստեղծվեց գիտականորեն հիմնավորված ուռուցքաբանական օգնության համակարգ, որի կենտրոնական հիմնարկությունն ուռուցքաբա– նական դիսպանսերն է։ Վերջինիս խնդիրներն են ուռուցքների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և ժամանակին ու արդյունավետ բուժումը։ Ռուսաստանում ուռուցքաբանական առաջին հիմնարկությունը (ուռուցքների բուժման Մորոզովների անվան ինստիտուտ, Մոսկվա) ստեղծվել է մասնավոր միջոցներով, որը հետագայում լրիվ վերակազմավորվել է և վերանվանվել Պ․ Գերցենի անվան
{{ՀՍՀ}}
|