«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Природа 010.jpg|մինի|աջից|Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է։]]
'''Շրջապատող միջավայր''', մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում <ref name="РЭС">Окружающая среда // Российский энциклопедический словарь. / глав. ред. А. М. Прохоров. — М.: «Большая российская энциклопедия», 2000. — С. 1090 (книга 2).</ref>, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու [[տեխնիկա]]յի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա [[ճահիճ]]ներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են [[հիվանդություն]]ները, ոռոգվել են [[անապատ]]ային [[հող]]երը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, [[քաղաք]]ներում, [[գյուղ]]երում ու [[ավան]]ներում ստեղծվել անտառագոտիներ։
 
== Մթնոլորտի նշանակությունը==
Տող 6.
[[Մթնոլորտ]]ը խիստ աղտոտող ածխի, մազութի ու [[նավթ]]ի փոխարեն ներկայումս օգտագործում են [[գազ]], էլեկտրականություն ու [[էներգիա]]յի այլ աղբյուրներ, ժողտնտեսության մեջ լայնորեն օգտագործվում է [[ատոմ]]ային էներգիան։ Բնական շատ նյութեր փոխարինվում են արհեստականներով, պատրաստվում են մեծ քանակությամբ սինթետիկ նյութեր ու ապրանքներ։ Շարունակվում են [[ծով]]ի ջրի աղազերծման մեթոդների ուսումնասիրությունները։
===== Մարդկային արտադրական գործունեություն =====
Մարդկային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի ([[նավթ]]ի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և [[օդ]]ային [[տրանսպորտ]]ի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ [[հող]]եր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու [[տեխնիկա]]կան էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ [[90]] սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, [[16]] հազար տարում։ Բազմաթիվ երկրներ խմելու ջրի պակասի պատճառով սառցալեռներ են տեղափոխում [[Գրենլանդիա]]յից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային [[օվկիանոս]]ը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով (տարեկան [[10]] միլիոն տ նավթամթերքի մնացորդներ են թափվում Համաշխարհային [[օվկիանոս]])։ Կարևոր է նաև [[մթնոլորտ]]ի մաքրության պահպանման պրոբլեմը (տես Մթնոլորտի սանի տարական պահպանություն)։
== Վառելիքի վնասակար հետևանքները ==
[[Պատկեր:Polar bears near north pole.jpg|մինի|ձախից|Բնական երևույթներ]]
Տող 23.
== Շրջակա միջավայրի պահպանություն ==
[[Պատկեր:Природа,дерева.JPG|մինի|ձախից]]
Շրջակա միջավայրի վրա [[մարդ]]ու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման, նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան [[բնակչություն|բնակչութ]]յան առողջության, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների համալիր։ Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, [[բնական պաշար]]ների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական [[քաղաքականություն]]ն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը ։ Գործում են նաև շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են [[Սևանա լիճ|Սևանա լճ]]ի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը ։ [[1982]]-ին [[ՄԱԿ]]-ի գլխավոր ասամբլեան «Բնության պահպանության միջազգային միություն» ([[IUCN]]) և «Շրջակա միջավայրի ծրագիր» ([[UNEP]]) բնապահպանական միջազգային կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հռչակագիր։ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված [[1992]]-ին Ռիո դե ժանեյրոյում կայացած միջազգային գիտաժողովը, որն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպան. քաղաքականությունը և նոր համաշխարհային ռազմավարության գլխավոր սկզբունքային դրույյթները ( [[մոլորակ]]ը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր [[պետություն]]ները, [[բնակչություն|բնակչությ]]ան բոլոր խավերը և անհատ անձինք )։ Գիտաժողովն ընդունել է նաև « Շրջակա միջավայրի պահպանության մասին » հռչակագիր, որը հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ։ [[ՀՀ]] շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է նաև մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։
 
== Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ==